User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու բարեբախտաբա՞ր, կարծում եմ պարզ է, ուղղակի անիմաստ հարցնում եք: Պարզ է նաև այն, որ ես թմրամոլությունը չեմ ներկայացնում որպես դրական երևույթ: Այո, ես դա համարում եմ բացասական երևույթ, ինչպես բոլոր հիվանդությունները: Շփվել եմ նարկոդիսպանսերում բուժվող մարդկանց հետ, ներկա եմ եղել, թե ինչպես է հիվանդը գանգատվում, պատմում իր զգացածը, իր ապրումները, տեսել եմ, թե ինչպես են զղջում իրենց արածի համար, կամ հակառակը՝ ինչպես են դա արդարացնում: Մի խոսքով՝ շատ բան եմ տեսել, ամեն ինչ պատմելու չի: Ու էս ամենը տեսնելուց, էս ամենի մասին մտածելուց, էս ամենին գիտակցաբար մոտենալուց հետո, միևնույնն է, համարում եմ, որ նրանց մեկուսացնել հասարակությունից, նրանց նկատմամբ արտահայտվել վիրավորական արտահայտություններով, նրանց նվաստացնել, համարել անուղեղ, դա անմարդկային է, սխալ է, տգիտություն է: Ամեն հիվանդություն իր հետևանքներն ունի ու դրանք կարող են միմյանցից բացարձակ տարբեր լինել, ինչպես նաև նրանց հարազատներն են տարբեր, հետևաբար նրանց վերաբերմունքն ու գործողություններն այդ ամենի վերաբերյալ կարող են տարբեր լինել: ՄԱրդ կարող է իր ամուսնուց բաժանվել, որովհետև ամուսինը իմպոտենտ է, կամ քաղցկեղով հիվանդ, մեկ ուրիշը կարող է ապրել նրա կողքին ու էդ ամենը տանել, օգնել իր ամուսնուն և այլն: Մեկն իր երեխայից հրաժարվում է, որովհետև հիվանդ է ծնվել, մեկ ուրիշը ընդհակառակը, ավելի է սիրում իր երեխային, ավելի լավ է խնամում նրան, որովհետև հիվանդ է ծնվել: Իսկ թմրամոլների ընտանիքները քայքայվում են, նրանց հարազատներն այլևս չեն կարողանում էդ ամենի հետ համարկերպվել ոչ այնքան հիվանդության արդյունքում առաջացող դրսևորումների պատճառով, որքան անտեղյակ, բոլորին վերևից նայելու հակում ունեցող, երկար մտածել չսիրող մարդկանց կարծիքների պատճառով, ովքեր առանց երկար մտածելու, առանց հասկանալու նրանց մասին արտահայտվում են վիրավորական տոնով, նրչանց համարում են իրենցից ցածր և այդպիսով մեկուսացնում են նրանց հասարակությունից:
    Նորից վերադառնալով Չարենցի թեմային ասեմ, որ այն ամենը, ինչ արել է նա, և այն ամենը, ինչ արել են նրա նկատմամբ.. կարճ ասած՝ այն ամենի մեջով որ Չարենցն է անցել, եթե անցնեին այն մարդիկ, ովքեր էսպես վերևից են խոսում թմրամոլների մասին, նրանց համարում են ավելի ցածր մարդիկ, կարծում եմ, իրենց այս մտածողության պարագայում նրանք հնարավոր է ոչնչացնեին ոչ միայն սեփական առողջությունը, այլ նաև շուրջը գտնվող շատ մարդկանց կյանք խլեին, քանի որ կարծում եմ, որ էսպես խոսողներն էությամբ թույլ մարդիկ են, որ կարող են նման դեպքերում իսպառ կորցնել մտածելու ունակությունն ու ոչնչացնել շրջապատը: Եկեք չմոռանանք, որ ժամանակն ու եկող սերունդներն են գնահատում մարդկանց, իսկ Չարենցին ու մի քանի գրառում առաջ շարադրածս մարդկանց մարդկությունը վաղուց արդեն գնահատել ու նրանց տեղ է հատկացրել բարձունքում, և նրանց մասին խոսելիս այսօր ոչ թե խոսվում է նրանց թմրամոլ լինելու փաստի մասին, այլ նրանց Մեծ մարդ լինելու մասին, չհաշված իհարկե չնչին բացառությունները թեկուզ հենց այստեղ արտահայտվողների, ովքեր միևնույնն է, նրանց համարում են անուղեղ և չեն զլանում դա կրկնել բազմիցս:
    Մարդուն չեն գնահատում նրա հիվանդությամբ, մարդուն չեն գնահատում նրա կատարած մեկ արարքով: Չի կարելի անտեսել մարդուն ամբողջությամբ միայն նրա համար, որ նա թմրամոլ է: Չի կարելի անտեսելով բոլոր հանգամանքները՝ մարդուն արհամարել, անուղեղ ու կիսամարդ անվանել, տրորել նրան միայն կատարած մի գործողության վրա հիմնվելով:

    Հ.Գ. Խնդրում և պահանջում եմ այլևս սեփական հայեցողությամբ չմասնատել գրառումներս:
    Միլիարդերրորդ անգամ համոզվում եմ , որ թեմայինց անտեղյակ մարդու հետ բանավեճը վերածվում է անիմաստ վեճի: Հատկապես երբ անտեղյակությանը գումարվում են էմոցիաները:
    գրառումներր չմասնատելու օրենքներ ու սահմանափակումներ բանավեճի մեջ չկան , ու ձեր ներվային պահանջը մի անգամ էլ է ապացուցում ,որ դուք այդպես էլ ոչինչ չհասկացաք , այնպես որ խոստանում եմ , սրանից հետո ոչ միայն չմասնատել ձեր գրառումները այլ ուղղակի անտեսել:
    Իսկ նարկոմանիայի մասին մտածելու շատ երկար ժամանակ եմ ունեցել ցավոք, ի տարբերություն ձեզ , այնպես որ դրա մասին խոսում եմ հասկանալով ու սառը,և ոչ թե ձեր նման ուղղակի էմոցիաներով , ի դեպ ձեր գրառումներում առկա են շատ վիրավորական պիտակներ, փորձեք բանավեճի կանոնների մեջ մնալ , հատկապես տղամարդուն` նման ճղճղան ոճը չի սազում:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 22.01.2012, 18:10:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.01.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •