Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Նույնիսկ եթե դրանք համարենք կախվածություն, ապա վնասակար կախվածություններ չեն։ Չնայած ինձ որ հարցնեք, ցանկացած ոչ անհրաժեշտ կախվածություն անառողջ կախվածություն է։ Այսինքն՝ կյանքի գոյատևման համար անհրաժեշտ բաներից բացի, մնացած բոլոր կախվածությունները, նույնիսկ եթե վնասակար չեն, միևնույն է, անառողջ են, քանի որ դրանց բացակայությունն արդեն դիսկոմֆորտ է առաջացնում։ Օրինակ՝ հաց, ջուր, օդ, սրանք, բնականաբար, անհրաժեշտ կախվածություններ են, քանի որ առանց դրանց ուղղակի անհնար է ապրել, բայց, օրինակ, պաղպաղակը, ինչքան էլ որ շատ սիրենք, եթե կախվածություն դառնա, արդեն անառողջ կախվածություն կլինի, մարդկանցից ու կոմֆորտից կախվածությունը՝ նույնպես՝ թեկուզև շատ լավ մարդկանցից (չշփոթել կապվածության հետ)։

Բայց արդեն թեմայից հավեսով շեղվում ենք...
Ան, ներիր իհարկե, բայց հենց այդ կախվածությունների բավարարումն է բերում երկրորդային (հոգեբանական) հաճույքի: Ինչ որ չափով, հենց դրանք են մարդուն մարդ դարձնում:
Թմրամոլները նորից երկրորդային հաճույքներն իջեցնում են անասնական մակարդակի: Թե ինչպես՝ չեմ հասկանում, ու չեմ էլ ուզում հասկանալ: