Թմրամոլության պատճառների մեջ թիվ մեկ, ամենախոշոր ու գլխավոր գործոնը կենսաբանական ա՝ գենետիկ։ Դու հաճախ կտեսնես ալկոհոլիզմ ունեցողի երեխաներն էլ ալկոհոլիզմ ունեն, օրինակ։ Իսկ մնացած բոլոր բաները նպաստող գործոններ են։
Շիզոֆրենիայի տեսակներ չկան։ Շիզոֆրենիան մի հիվանդություն ա։ Չգիտեմ՝ նմանատիպ վարք ասելով ինչ նկատի ունես, բայց շիզոֆրենիան ու թմրամոլությունը/ալկոհոլիզմը բավական հեշտ ա իրարից տարբերակելը (համենայնդեպս, մասնագետի համար)։ Ինչ խոսք, շիզոֆրենիա ունեցողները հաճախ չարաշահում են ալկոհոլը, բայց սովորաբար ալկոհոլիզմ չունեն։ Ու էդ շատ կարևոր հանգամանք ա բուժման պլան մշակելիս։Շիզոֆրենիայի տեսակներ կան, որի դեպքում հիվանդը ոչ թմրամոլ է, ոչ ալկոհոլիկ, բայց նմանատիպ վարք է ցուցաբերում, մի քիչ բարդ խնդիր է ըստ հանգամանքների դասակարգելն ու վերաբերվելը:
Հետևաբար կարծում եմ, պետք է փորձել վերաբերվել մարդկայնորեն, իսկ եթե լուրջ իրավիճակ է, վերաբերմունքը թողնել պրոֆեսիոնալ բժշկական հաստատություններին:
Էնպես չի, որ բորորից կարելի է պահանջել Հիսուս Քրիստոսի համբերությունն ունենալ, չնայած վատ չէր լինի:
Էջանիշներ