User Tag List

Էջ 21 22-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

  1. #301
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա ասեմ որ թմարմոլը կարող է լինել համ հիվանդ, համ անասուն, եթե թմրամոլը չգիտի հետեւանքների մասին ու օգտագործում է ապա հիվանդ է, իսկ եթե շատ լավ գիտի ուրեմն անասուն է, ես ինձ համարում եմ անասուն, շատ լավ իմանալով բենզոդիազեպինների կախվածության եւ հետեւանքների մասին, խմեցի բժշկի նշանակմամբ անքնության եւ պանիկ ատակների պատճառով մի 7 ամիս առաջ,երբ նոր էի վերադարձել վալանտյորական աշխատրանքներից ու կորցել իմ համար շատ հարազատ մարդու, չեք պատկերացնում ինչ զզվելի էր Անտիվանի՝ լորազեպամի կախավածությունը եւ վտանգավոր, ինձնից երկու ամիս պահանջվեց կախվածությունից ազատվելու համար, այդ ժամանակ կյանքը ասես դժոխք լիներ, ուզում եմ ասել հեռու մնացեք դիազեպիններից, իհարկտե եթե չկա դրա անհրաժեշտությունը, հիմա ժպիտով եմ հիշում այդ ժամանակները:

    P.S. Կանաբիոդները չեն առաջացնում ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական կախվածություն, եթե կարծում եք առաչացնում է խնդրում եմ տվեք ոչ կողմնակալ բժշկական հետազոտության հղումը, երեկ մեր կորպուսի ուսանողներից մեկը Բ.Ս-ից (Բրիտանական Կոլումբիա՝ Կանադա) առաջնակարգ սկունկ էր (կանաբիսի տեսակ) գնել, ես հրաժարվեցի օգտագործելուց, այստեղ կանաբիսը օրինական է բժշկական նպատակներով եւ թմրանյութ չի համարվում, կարող եք կարդալ Հարվարդի համալսարանի հետազոտությունների արդյունքները:
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (31.01.2012), Գեա (30.01.2012)

  3. #302
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկ, հա էլի, մի հատ ասա տեսնենք ինչ մասնագիտություն ունես, որ սենց մի խորացել ես էս թեմայում: Ասա՝ ամեն մեկդ ձեր գործն արեք էլի, տո, ուֆ:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Kuk (30.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), Quyr Qery (01.02.2012), Գեա (30.01.2012), Մարկիզ (30.01.2012)

  5. #303
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    բժշկական կրթություն ունեմ , տասը տարուց ավելի բժշկի ստաժով ,
    Շատ ուրախ եմ, հաճելի է:

    ուշադիր էր պետք կարդալ , գուցե այդ դեպքում կնկատեյիք , որ բուժել բառը դրված էր չակերտներում , ու կզգայինք գրածիս մեջի hեգնանքn ու դառնությունը , բուժելու վերաբերյալ:
    Դե եթե համապատասխան մասնագիտացում չունեիք, երևի պետք չէր գնալ մարդկանց տներն ու փորձել ՉԱԿԵՐՏՆԵՐՈՎ բուժում իրականացնել: Չէ՞ որ բժիշկ ես: Օրինակ՝ ես կյանքում չեմ գնա Դավթաշենի մոստը ռեմոնտ անեմ, որովհետև համապատասխան մասնագիտացում չունեմ ու ոչնչով չեմ կարող օգնել Դավթաշենի մոստի վրա…
    Ես չէի մտածում, որ պետք է երկար գրեյի ...." ցանկացած այլ հիվանդությունից թմրամոլությունը տարբերվում է...." պետք էր այսպես գրել:
    Հա՜… Այ, սա ուրիշ բան: Ի դեպ, Գեա, «Թմրամոլություն» երևույթի դեմ պայքարելը, չի նշանակում վատ վերաբերվել ու չօգնել թմրամոլ ու ալկոհոլիկ դարձած մարդկանց: Այստեղ որևիցե մեկն ինձ թվում է չի ողջունում թմրամիջոց հանդիսացող նյութերի չարաշահումը: Ընդհակառակը, անհրաժեշտ է պայքարել «Թմրամոլության» և «Ալկոհոլամոլության» տարածման դեմ, բայց դա չի նշանակում, որ պետք է հիվանդ մարդկան ոտնակոխ տալ, համարել ՍՐԻԿԱՆԵՐԻՑ չտարբերվողներ ու ատելություն սերմանել նրանց նկատմամբ՝ նպաստելով նրանց և նրանց ընտանիքների հասարակությունից ավելի մեկուսանալուն և կործանմանը: Պետք է օգնել այդ մարդկանց ազատվել թմրամիջոցների կամ ալկոհոլի գործածումից այնպես, ինչպես օգնում ենք այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Ճիշտ է, այս դեպքում բժշկական օգնությունը խիստ սպեցիֆիկ է, բայց հաստատ արդյունավետ է:
    Սա էլ խմբագրումը , ու գրավոր ներողությունները այն մարդկանցից , որոնք միտքը դժվար են ընկալում ,Իհարկե դա էլ էր պետք հաշվի առնել... մի անգամ էլ կներեք որ թմրամոլությունը ենթագիտակցորերեն առանձնացրել եմ այլ հիվանդություններից, օրինալ գրիպ , կարմրուկ, հարբուխ, լուծ... որովհետև սովորաբար այդ հիվանդությունների դեպքում էլ եթե գլոբալ մտածենք հենց հիվանդացածն է մեղավոր է լինում հիվանդանալու մեջ ու դեռ չարակամորեն դրանով վարակում է նաև մյուսներին: դաժան է , իսկ ես բանից անտեղյակ փնովում եմ միայն նարկոմաններին` շրջապատին ու սեփական օրգանիզմը վնասելու մեջ... սրանից հետո լուծի ու նարկոմանիայի մեջ հավասարության նշան կդնեմ: Մենակ վախենամ , հիմա էլ գրիպ ընկածները վիրավորվեն:
    Գեա, իհարկե, ես ինձ թույլ չեմ տա Ձեր 10 տարվա բժշկական ստաժը կասկածի տակ դնել: Բայց ներիր նվաստագույնիս, պետք է ասեմ. միթե՞ «լուծը» («փորլուծություն») և «հարբուխը» հիվանդություններ են (նոզոլոգիաներ): Ինձ արդեն հասկանալի է… )
    Եթե մի բժիշկ համարում է, որ «փորլուծությունն» ու «հարբուխը» հիվանդություններ են, ապա ներիր, բայց սպասելի է, որ «Ալկոհոլիզմը» կամ «Ափիոնային թմրամոլությունը» գուցե և հիվանդություն չհամարի:
    իսկ ինձ թվում է , որ դուք այս թեմայից տեղյակ եք մենակ կարդալով , ու նարկոման տեսնելուց տեղանքից թռնում եք 100կմ ռադիուսով:
    Այ, այ… Գեա ջան, խփեցիր դուզ տոչկին… Ճիշտ ես: Միանշանակ ճիշտ ես: Հարգելի Գեա, ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍ ԹԵՄԱՆ սկզբից: Կարդացեք ու կհամոզվեք, որ ահավոր անտեղյակ եմ, նաՌկԱմաններից էլ 100 չէ, 1000 կմ շառավղող հեռու եմ…)
    Իսկ, կներեք, հարգելի Գեա, էլ ի՞նչ է Ձեզ թվում…
    վիրավորվում են թող վիրավորվեն , երբ առաջին անգամ իրենց ձեռքն են վերցնում ասեղը այդ ժամանակ թող մտածեն , որ հասարակության մեջ իմ նման անբարոյական մարդիկ էլ կան ու կարող է իրենց վիրավորեն , իսկ եթե դա իրենց չի հետաքրքրում, ուրեմն ինձ էլ չի հետաքրքրում ,որ իրենք վիրավորվում են...մանավանդ որ ձեր նման "մարդասերներով" լիքն է մեր հասարակությունը:
    Հա, բա ի՞նչ, բժիշկ ջան: Վիրավորի՛ր: Էս «մարդասերների» չակերտները չհասկացա, դոկտոր ջան: ) Աչքիս դու ինձ մարդասեր չես համարում: Իսկ կարող է դա քեզ թվում է

    հիմա չհասկացա Ձեր կարծիքով կան , թե չկան ,
    Դե, ոնց որ ասեցիր 1000 կմ հեռու եմ: Ի՞նչ իմանամ… )
    բայց հասկացաք էդքան ասելուց հետո??
    Բժիշկ ջան, ձեր 10 տարվա փորձի ընթացքում քանի՞ անգամ եք «ԼՈՒԾ» պաշտոնական ախտորոշում գրել հիվանդության պատմություններում: Տարին մեկ գոնե գրե՞լ եք նման ախտորոշում:

    Հիմա քեզ եմ հարցնում, բժիշկ, հասկացա՞ր… Պետք ա, որ մնացածները հասկացած լինեն:)

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Kuk (30.01.2012), Quyr Qery (01.02.2012), StrangeLittleGirl (12.05.2012), Գալաթեա (30.01.2012)

  7. #304
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկ, հա էլի, մի հատ ասա տեսնենք ինչ մասնագիտություն ունես, որ սենց մի խորացել ես էս թեմայում: Ասա՝ ամեն մեկդ ձեր գործն արեք էլի, տո, ուֆ:
    Լիլ, մի խանգարի, Մարկիզը մտել ա էս թեմա, որպեսզի ավելի ճշգրիտ հասկանա, թե ինչպես կարելի է բուժել նարկոմաններին, ինչ կաթիլայիններ են պետք, ինչպիսի խորիմաստ զրույցներ է պետք վարել նրանց հետ։ Փորձում է փորձառու բժիշկներից խորհուրդներ կորզել, ջանում է գտնել մարդկանց, ովքեր կյանքում գոնե մեկ անգամ մոտիկից տեսել են գոնե մեկ թմրամոլի, որպեսզի մոտավոր պատկերացում կազմի, թե վերջապես ովքե՞ր են նարկոմանները, ինչպե՞ս է պետք նրանց հետ վարվել, ինչիպիսի վերաբերմունքի են նրանք արժանի, որքանով են վտանգավոր շրջապատի համար և այլն
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Magic-Mushroom (30.01.2012), Quyr Qery (01.02.2012), Գալաթեա (30.01.2012), Մարկիզ (30.01.2012)

  9. #305
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անիմաստ հարց։ Ոնց որ ասես՝ ո՞վ կուզեր, որ իր հարազատն ամուսնանար, օրինակ՝ սրտի հիվանդություն ունեցողի մեկի հետ։ Եթե ոչ ոք էլ չէր ուզի, էդ դեռ չի նշանակում, որ նրանք վատ մարդիկ են, կամ մարդ չեն։
    Արթ ջան, որ գտնեի հարցս անիմաս էր, չէի տա, ու սրտի հիվանդությունը դու մի համեմատի թմրամոլության հետ, սրտի հիվանդի հետ դու կարաս ապրես, բայց թմրամոլի հետ հազիվ էլ ձգես, տնից մեկը պիտի գնա ու տվյալ դեպքում համարյա միշտ կինն ա լքում: Ես էս հարցը տվեցի նրա համար, երբ որ կարդացի , թե ոնց եք դուք դոշ տված նարկոմանին սրբացնում, ու մի պաշտպանել եք պաշտպանում, հլը անուղեղ բառից էլ նենց վատ զգացիք, իմ ջանն էլ մի պահ պշաքաղվեց: Ես չեմ ասում, որ նարկոմանը վատ մարդ է, կարողա և շատ հրաշք մարդ է, բայց երբ նա էդ անտերից օգտագործած է լինում, նա արդեն դժվար թե մարդ է: Ու էն, որ ասում եք դե հասեք, փրկեք էդ տղուն, անսիրտ եք...Իսկ դու ինչ գիտես, թե չենք հասել, չենք ցավել իր դժբախտությամբ, բայց դե նարկոմանի հետ դանակը շուտ է հասնում ոսկորին, ու եթե քո ամենամոտ, լավ ընկերդ մի օր դառնար նարկոման ու իմանայիր , որ ցանկանում է քրոջդ հետ ամուսնանալ, դու ինչքան էլ սրտով տղա լինեիր, հարգեիր ընկերոջդ, կտրականապես դեմ կլինեիր, որովհետև հոգուդ խորքում կգիտակցեիր, որ քույրդ գնալու է համբուրի դժբախտության ճակատը...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (30.01.2012), Աթեիստ (31.01.2012)

  11. #306
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. Թեման փակվում է՝ անձնական ուղղվածության, կպողնական գրառումներից, ինչպես նաև վիրավորական ձևակերպումներից «վնասազերծելու» համար: Խոստանում եմ այս գիշեր վերաբացել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (30.01.2012), Quyr Qery (01.02.2012), Rammstein (30.01.2012), Vaio (31.01.2012), Մարկիզ (30.01.2012)

  13. #307
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական 2. Թեև խոստացել էի գիշերը բացել, բայց հաշվի առնելով թեմայում առկա լարվածությունը, որ սպառնում է «պայթել», ինչպես նաև թեմային մանրակրկիտ ծանոթանալու ցանկությունս թեման կվերաբացեմ ավելի ուշ: Ներողություն եմ խնդրում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (02.02.2012), Quyr Qery (01.02.2012), Varzor (31.01.2012)

  15. #308
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. թեման վերաբացում եմ։
    Մաղթում եմ հաճելի քննարկումներ, առողջ մթնոլորտում, առանց փոխադարձ վիրավորանքների։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.09.2018), ivy (03.09.2018)

  17. #309
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երկու օր առաջ 4-ժամանոց ֆիլմ էի նայում Ուիթնի Հյուսթոնի մասին. ահագին ազդվել էի թմրամոլության թեմայից:
    Էնպես է ստացվել, որ թմրամոլության ու ալկոհոլիզմի թեման վերջին տարիներին ահագին ակտուալ է դարձել կյանքումս՝ թե աշխատանքային, թե անձնական առումով: Չնայած կոնկրետ ալկոհոլիզմի թեման դեռ մանկությունիցս է ակտուալ:
    Գիտեմ, որ էդ մարդիկ մասնագիտական լուրջ օգնության կարիք ունեն, ու նաև գիտեմ, որ ցանկացած օգնություն էլ ի վերջո կարող է անօգուտ լինել, և կախվածությունը կարող է հաղթել՝ տանելով մարդուն լրիվ ոչնչացման՝ սկզբից հոգեպես, հետո նաև՝ ֆիզիկապես: Ամենացավալին էն է, երբ ականատես ես էդ ամենին, տեսնում ես՝ ոնց է մարդը կործանվում, ու անզոր ես ինչ-որ բան փոխել:
    Հյուսթոնի մասին ֆիլմում մի դրվագ կար, երբ իր մտերիմներից մեկը պատմում է, թե ինչպես է ձեռքից բռնել, տարել լոգարան, կանգնեցրել հայելու առաջ ու ասել՝ նայիր, դու մեռնում ես, որին պատասխան է եկել՝ գիտեմ, բայց ի՞նչ անեմ:
    Էդ դրվագն ինձ սեփական կյանքից մի պահ հիշեցրեց, երբ ես մոտավորապես նույն ձևով ասում էի ինձ մտերիմ մարդու, ով թերապիաների միջով էր անցել ու նորից վերադարձել նույն վիճակին.
    -Դու ամեն ինչ կործանում ես, հասկանո՞ւմ ես:
    -Հա, ու դա շատ տխուր է, բայց ինչ կարող եմ անել:

    Հարցը էն չի, որ իրենք հիմար են կամ չեն ուզում դուրս գալ էդ վիճակից, հարցն էն է, որ իսկապես անկարող են:

    Բուժման հետ կապված մի բան եմ հասկացել: Թերապիան օգուտ կարող է բերել, եթե դրա հետ միասին մարդու կյանքի պայմաններն էլ ինչ-որ ձևով փոխվում: Եթե թերապիայից հետո ինքը վերադառնում է «նույն դաշտը», որտեղ ամեն ինչ միայն նպաստել է իր կախվածության խորացմանը, ապա շատ արագ նորից ընկնում է նույն վիճակի մեջ:
    Հատկապես փախստականների աշխատանքում սա լավ երևում էր: Անգամ երկարատև ստացիոնար բուժումից հետո հենց վերադառնում էին իրենց կացարանը՝ նույն պրոբլեմներով ու դարդերով, այսինքն՝ կենսական մոդելի լրիվ անփոփոխ վիճակին, ամբողջ վեցամսյա թերապիան մի քանի օրում ջուրն էր ընկնում: Ցավն էն է, որ տվյալ դեպքում մարդու կյանքում նոր մոդելներ ստեղծելը (օգտակար զբաղվածություն, աշխատանք, կրթություն, ընտանեկան կապեր) օբյեկտիվ պատճառներով ուղղակի անհնար կարող է լինել, ինչը միայն նպաստում է ռեցիդիվի հավանականության մեծացմանը:

    Չգիտեմ՝ ով ինչ վերաբերմունք ունի էս մարդկանց հանդեպ, ուղղակի կուզեի, որ բոլորն էլ հասկանային, որ թմրամոլությունն ու ալկոհոլիզմը լուրջ հիվանդություններ են, ու մենակ ցանկանալով կամ բարոյախրատական ճառեր լսելով ոչինչ էլ չի փոխվի: Իրենց անհրաժեշտ է երկարատև բուժում, մտերիմների աջակցություն և ուղղակի մարդկային վերաբերմունք շրջապատի կողմից:
    Խոսքը հիվանդության և հենց օրգանական/նյարդային փոփոխությունների մասին է: Ալկոհոլիզմը, օրինակ, երբեք էլ չի բուժվում, այլ միայն հնարավոր է դառնում անցում կատարել «չխմող ալկոհոլիկ» վիճակին, ինչը նշանակում է, որ անգամ չնչին քանակով ալկոհոլը, որն ինձ ու քեզ վրա ոչ մի առանձնապես ազդեցություն չէր թողնի, իրենց դեպքում նորից կբերի նույն վիճակին՝ հենց էդ հիվանդության պատճառով օրգանիզմում առաջացած փոփոխությունների պատճառով: Ինչն էլ նշանակում է, որ «չխմող ալկոհոլիկ» ստադիան, ինչքան էլ որ բարեհաջող ու երկարատև լինի, էդ մարդիկ միևնույն է երբեք էլ չեն կարող վերադառնալ մինչև հիվանդությանը եղած սովորական վիճակին՝ մի բաժակ գինի խմել ու անցնել առաջ, այլ պիտի ընդմիշտ հեռու մնան ալկոհոլից, որովհետև հիվանդությունն անբուժելի է:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.09.2018), Ռուֆուս (05.09.2018)

  19. #310
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Ռոբին Ուիլիամսին հիշեցի ու իր ինքնասպանությունը: Խրոնիկ ալկոհոլիկ էր ու նաև պարկինսոնի հիվանդություն ուներ ու այլևս արգելված էր խմել: Չկարողացավ բարիերն անցնի՝ չխմելու: Ես, էլ իրա ֆիլմերը չեմ կարողանում նայել… վրաս ազդում ա՝ իրան տեսնելով…

  20. #311
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սենց մի հատ համեմատություն անեմ։

    Ես դե պարբերաբար զանգում եմ ՃՈ, որ խախտում արած վարորդներին տուգանեն։
    Հիմի պատկերացրեք, տենց զանգում եմ, մեկին մի 200.000 տուգանք են նշանակում, պարզվում ա սա խեղճ տաքսիստ ա, երեխեքն էլ տանը սոված, իրա բերած հացին են սպասում։ Եկեք խղճենք իրան, օգնենք։

    Էդ միլիոնավոր մարդկանց մեջ կա՞ մեկը, որ չգիտի, որ թմրանյութը սխալ ա, թույն ա, կախվածություն ա առաջարկում։
    Մարդիկ գիտակցաբար չե՞ն անում էդ անտեր քայլը։

    Նախկինում ինչ որ տեղ բերել եմ էդ օրինակը. ոնց որ էս մարդիկ իրանց ձեռով կտրեն իրանց ոտքը, հետո ասեն խղճացեք մեզ, ոտք չունենք, չենք կարա էլ ունենանք։
    Որոշ դեպքերում լավ էլ կարան ունենան, բայց չեն փորձում, որոշ դեպքերում էնքան վատ ա վիճակը, որ էլ բուժում չկա։ Բայց մեկ ա սաղ իրանց ձեռով ա արվել։
    Իրանք իրանց ու իրանց շրջապատին վնասում են, իսկ վատամարդ ըլնում եմ ես, որ իրանց չեմ հարգում ու խղճում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #312
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թողնես՝ մեռնե՞ն: Կամ, ինչն ավելի պրագմատիկ հարց ա, թալանեն ու սպանե՞ն մեկին:
    DIXI
    carpe noctem

  22. #313
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թողնես՝ մեռնե՞ն: Կամ, ինչն ավելի պրագմատիկ հարց ա, թալանեն ու սպանե՞ն մեկին:
    Չէ, իրանց կամքին հակառակ տանեն բուժվելու, հասարակությունից մեկուսացրած։ Բանտի պես մի տեղ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. #314
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, իրանց կամքին հակառակ տանեն բուժվելու, հասարակությունից մեկուսացրած։ Բանտի պես մի տեղ։
    Է հաճախ հենց տենց էլ անում են: Բայց իրենց կամքով: Կամքին հակառակ բուժել չես կարող, եթե համապատասխան մարմնի որոշում չկա (բայց հաճախ լինում ա): Կարող ես բանտ նստացնել, եթե հանցանք գործի, ու հետո նոր փորձել բուժել:
    DIXI
    carpe noctem

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (06.09.2018)

  25. #315
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թմրամոլությունը ճահճի պես բան է, որտեղ խրվածների զգալի մասը խեղդվում են, ավելի քիչ քիչ մասը մի կերպ դուրս են պրծնում կամ ինչ-որ ժամանակ մնում են մակերեսին:
    Ու շատերը անգիտակցաբար են հայտնվում ճահճում, հանկարծակի ոտերը սղում ա ու ընկնում են, կամ էլ՝ ճահճից քաշում տանում են, կամ էլ՝ կյանքից ձանձրացած գնում ընկնում են ճահիճը:
    Իհարկե հիմարության մեծ բաժին կա էս պրոբլեմի մեջ, բայց ուրիշ հանգամանքներ էլ կան՝ անհաջող ընտանիք, ախմախ դաստիարակություն ու շրջապատ, վախ, ստրեսներ, չափից ավելի փող ու փառք և այլն:
    Շիզոֆրենիայի տեսակներ կան, որի դեպքում հիվանդը ոչ թմրամոլ է, ոչ ալկոհոլիկ, բայց նմանատիպ վարք է ցուցաբերում, մի քիչ բարդ խնդիր է ըստ հանգամանքների դասակարգելն ու վերաբերվելը:
    Հետևաբար կարծում եմ, պետք է փորձել վերաբերվել մարդկայնորեն, իսկ եթե լուրջ իրավիճակ է, վերաբերմունքը թողնել պրոֆեսիոնալ բժշկական հաստատություններին:
    Էնպես չի, որ բորորից կարելի է պահանջել Հիսուս Քրիստոսի համբերությունն ունենալ, չնայած վատ չէր լինի:
    Si vis pacem, para bellum

Էջ 21 22-ից ԱռաջինԱռաջին ... 11171819202122 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •