Լավ, սա վայելեք… Ավելի ճիշտ ընկալեք (ոչ այնպես՝ մակերեսային): Հասկացեք, թե ինչպես է լինում, որ այդպես է ստացվում: ՀԱՍ–ԿԱ–ՑԵՔ…
http://video.mail.ru/mail/olegtipikin/180/202.html
Ես էլ քնեմ, որ վաղը պըտի 4 հատ կօմպ ֆառմատ անեմ:))
Լավ, սա վայելեք… Ավելի ճիշտ ընկալեք (ոչ այնպես՝ մակերեսային): Հասկացեք, թե ինչպես է լինում, որ այդպես է ստացվում: ՀԱՍ–ԿԱ–ՑԵՔ…
http://video.mail.ru/mail/olegtipikin/180/202.html
Ես էլ քնեմ, որ վաղը պըտի 4 հատ կօմպ ֆառմատ անեմ:))
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 30.01.2012, 01:17:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
KiLa (02.02.2012)
Էէ Աստղ ջան հեշտ ես ասում. հա եթե սիրում ես, 100% ձեռք ես մեկնում, օգնում ես ընկածին, բայց երբ տեսնում ես, որ էդ քո օգնությունը իր ստեղից մտնում, ընդեղից դուրս է գալիս, արդեն սկսում ես նորմալ կյանքով ապրելու մասին հեքիաթ հորինել ինքդ քո մեջ, իսկ կողքից նայող քո հարազատները, որոնք ավելի սառն են դատում, քան դու, հեչ չէին ուզենա քեզ տեսնել "հորանց տուն հետ եկող" կարգավիճակով, որովհետև ինչքան էլ սիրես թմրամոլին, մի օր էդ սերդ թռնելու է պեչենու ծառը:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
Կհարցնեմ...Մարկիզ ջան հլը կախվածություններով տառապող ծանոթներիդ հարցրու))
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 30.01.2012, 01:40:
Դե ասենք մեր ժարգոնով` ՓԵՍԵԴ, իսկ ձեր ժարգոնով քրոջդ ամուսնյակը, ոնցոր թե թմրամոլ չի, որ ձենդ տաք տեղից է գալիս սենց ճտպտում ես, հլը թող մի 2 "կոնցերտ" տար քրոջդ պատվին, տենամ որպես լավ ախպեր քեզ ոնց կպահեիր, հլը չեմ ասում էն, որ նախքան քրոջդ պսակվելը դու տեղյակ լինեիր նրա ապագա ամուսնու թմրամոլ լինելու մասին:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
E-la Via (30.01.2012), keyboard (30.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), Rammstein (30.01.2012)
բժշկական կրթություն ունեմ , տասը տարուց ավելի բժշկի ստաժով ,
ուշադիր էր պետք կարդալ , գուցե այդ դեպքում կնկատեյիք , որ բուժել բառը դրված էր չակերտներում , ու կզգայինք գրածիս մեջի hեգնանքn ու դառնությունը , բուժելու վերաբերյալ:
Ես չէի մտածում, որ պետք է երկար գրեյի ...." ցանկացած այլ հիվանդությունից թմրամոլությունը տարբերվում է...." պետք էր այսպես գրել:
Սա էլ խմբագրումը , ու գրավոր ներողությունները այն մարդկանցից , որոնք միտքը դժվար են ընկալում ,Իհարկե դա էլ էր պետք հաշվի առնել... մի անգամ էլ կներեք որ թմրամոլությունը ենթագիտակցորերեն առանձնացրել եմ այլ հիվանդություններից, օրինալ գրիպ , կարմրուկ, հարբուխ, լուծ... որովհետև սովորաբար այդ հիվանդությունների դեպքում էլ եթե գլոբալ մտածենք հենց հիվանդացածն է մեղավոր է լինում հիվանդանալու մեջ ու դեռ չարակամորեն դրանով վարակում է նաև մյուսներին: դաժան է , իսկ ես բանից անտեղյակ փնովում եմ միայն նարկոմաններին` շրջապատին ու սեփական օրգանիզմը վնասելու մեջ... սրանից հետո լուծի ու նարկոմանիայի մեջ հավասարության նշան կդնեմ: Մենակ վախենամ , հիմա էլ գրիպ ընկածները վիրավորվեն:
իսկ ինձ թվում է , որ դուք այս թեմայից տեղյակ եք մենակ կարդալով , ու նարկոման տեսնելուց տեղանքից թռնում եք 100կմ ռադիուսով:
վիրավորվում են թող վիրավորվեն , երբ առաջին անգամ իրենց ձեռքն են վերցնում ասեղը այդ ժամանակ թող մտածեն , որ հասարակության մեջ իմ նման անբարոյական մարդիկ էլ կան ու կարող է իրենց վիրավորեն , իսկ եթե դա իրենց չի հետաքրքրում, ուրեմն ինձ էլ չի հետաքրքրում ,որ իրենք վիրավորվում են...մանավանդ որ ձեր նման "մարդասերներով" լիքն է մեր հասարակությունը:
հիմա չհասկացա Ձեր կարծիքով կան , թե չկան,
բայց հասկացաք էդքան ասելուց հետո??Ջան, Աթեիստը 2 տարի հետո բացատրեց, թե ինչ ասել է «ԱՆՈՒՂԵՂ»…))))
Վերջին խմբագրող՝ Գեա: 30.01.2012, 11:25:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Cassiopeia (30.01.2012), E-la Via (30.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), Աթեիստ (31.01.2012), Արէա (30.01.2012), ՆանՍ (30.01.2012)
Աթեիստ, ինձ մի պահ թվաց 2 տարվա ընթացքում ահագին բան փոխվել է քո այս հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ վերաբերմունքի առումով (նույնիսկ կարծես, ներողություն-բան խնդրեցիր): Փաստորեն, ոչ, ամեն ինչ նույնն է:
Աթեիստ, վերաբերմունքը լինում է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ: Քո արհամարհական ու վատ վերաբերմունքը (որը երբեմն հասնում է վիրավորականի) խիստ սուբյեկտիվ է, քանի որ 2 տարվա ընթացքում այդպես էլ չհասկացար, որ «Հոգեակտիվ նյութերից կախվածությունները» հիվանդություններ են ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՏԻՊԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՎ: Հետևաբար (տեսնես՝ որերորդ անգամ եմ սա ՀԵՆՑ ՔՈ համար կրկնում) կախվածություններով տառապող մարդիկ հիվանդներ են («թմրամոլներ», «ալկոհոլիկներ»): Յուրաքանչյուր կախվածություն առաջացնող հոգեակտիվ նյութ (ուշադի՞ր ես կարդում, Աթեիստ), սկսած կանաբինոիդներից ու բենզոդիազեպիններից վերջացրած ափիոնային թմրամիջոցներով և ալկոհոլով, առաջացնում է տվյալ կախվածությանը («մոլությանը») բնորոշ ախտանիշներով հիվանդություն, որը դրսևորվում է զուտ սոմատիկ խանգարումներով, ինչպես նաև վարքային ու երբեմն հոգեկան խանգարումներով (յուրաքանչյուրի դեպքում կմանրամասնեմ, եթե ինչ-որ մեկին կհետաքրքրի, թե ինչ խանգարումներ են լինում):
Եվ արդեն հիվանդ մարդկանց ծաղրել, ցեխոտել, արհամարհել ու վիրավորել (այն էլ այսքան բացատրելուց հետո), նշանակում է ունենալ տարօրինակ, մարդկային նորմերի մեջ չտեղավորվող աշխարհահայցք ու մտածելակերպ:
Մեկ վարքային խանգարում բոլոր կախվածություններին միավորում է. ԴԱ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԱԾ ՆՅՈՒԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՎԱՆԴԻ ՄՈՏ ԱՌԿԱ ԿՈՄՊՈՒԼՍԻՎ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ (ՊԱԹՈԼՈԳԻԿ) ՀԱԿՈՒՄՆ Է, կրկնում եմ՝ կոմպուլսիվ հակումը: Օրինակ՝ ափիոնատիպ նյութերից կախվածությամբ մարդու մոտ գործածած թմրամիջոցի հերթական չափաբաժնի ազդեցության անհետանալուց հետո, ի հայտ է գալիս ափիոնատիպ նյութի հերթական չափաբաժինը գործածելու խիստ արտահայտված, անհաղթահարելի պահանջ: ՀԱՍԿԱՑԵ՛Ք, ժողովուրդ: Դա կայֆավատի համար չէ, դա օրգանիզմի պահանջն է (ֆիզիոլոգիան պետք է, որ ակումբի «բժիշկներին» պարզ լինեն, չնայած որտեղի՞ց…): Դա ֆիզիոլոգիորեն շատ նման է, երբ «Շաքարային դիաբետի» ժամանակ, մարդու մոտ առաջանում է պարտադիր ինսուլին ներարկվելու անհրաժեշտություն: Սա այն դեպքում, երբ մարդու մոտ առկա է կախվածության համախտանիշ: Էլ չեմ մանրանում աբստինենտային (զրկանքի) վիճակը բացատրելով: Լսած կլինեք «Ափիոնային լոմկայի» մասին, որից գրեթե բոլոր հիվանդներն են վախենում ու որի առաջացումն անխուսափելի է, երբ հերթական չափաբաժինը չի գործածվում:
Ու բեսեդկեքում վեր ընգնել պլան ծխելը կամ լակելը, հետո էլ պլան քաշած կամ հարբած վիճակում հարսնացուի ծնողներին այցելության գնալը կամ տուն գնալն ու տան եղած-չեղածը կնգա ու էրեխեքի գլխին ջարդելը, դեռ չի նշանակում, որ տվյալ մարդը տառապում է կանաբինոիդներից կամ ալկոհոլից կախվածությամբ: Նա ընդամենը հարբած կամ ուռած եզ է: Պարզ է՞…
Հ.Գ. Աթեիստ, դու իրոք 33 տարեկա՞ն ես, թե՞ սուտ ես գրել…)
Գնամ էն մյուս բժշկի մոտ…![]()
KiLa (02.02.2012), Kuk (30.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), StrangeLittleGirl (12.05.2012), Universe (30.01.2012)
KiLa (02.02.2012), Quyr Qery (01.02.2012), Ungrateful (30.01.2012)
Մարկիզ կխնդրեմ մինչև իմ ուղեղի լվացելուն անցնելը մի պահ կանգնեք ու լսեք, թե ինչ եմ ես ձեզ ասում ,որովհետև արդեն քանի օր է միայն լուտանքներ եք թափում գլխիս ու ես խոնարհաբար փորձում եմ դրանք շրջանցել , ու նաև ուզում եմ իմանալ մասնագիտությամբ ով եք քանի տարեկան եք որպեսզի պարզեմ ,թե մտքերս ինչ աստիճանի պարզեցնեմ, թույլ տվեք հասկանալ ընդհանրապես արժի այս թեմայով զրուցել ձեր հետ, փորձել բացատրել իսկապես ինչ եմ մտածում ու ինչում եմ կասկածում, թե հերթական սուտի ռոմանտիկին եմ հանդիպել: վերջին պարագայում ուղղակի անիմաստ կլինի պատասխանելը ,որովհետև մի "մարդասերի" արդեն զրույցի ցուցակից ջնջել եմ, անտակտ ու ճղճղան տոնի ու պահվածքի համար: և եկեք բանավեճի մեջ մնանք կոռեկտության սահմաններում , ես ու Աթեիստը երևույթն ենք քննադատում ,իսկ դուք կարծես թե կպել եք մեր անձին , իսկ դա արդեն վատ բանի մասին է խոսում:
Վերջին խմբագրող՝ Գեա: 30.01.2012, 20:45:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Magic-Mushroom (30.01.2012), Աթեիստ (31.01.2012)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ