User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 316 հատից

Թեմա: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թմրամոլությունը հիվանդություն ա, ու ցանկացած հիվանդության նման ունի ֆիզիոլոգիական հիմք: Թմրամոլ մարդու օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, որոնց մասին դու տեղյակ չես, կարծում եմ:
    Սխալ գիտես։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու քաղցկեղով հիվանդ մարդուն խորհուրդ կտա՞ս կամքի ուժով իր ուռուցքը բուժել: Բա թմրամոլին ինչու՞ ես խորհուրդ տալիս: Կամքի ուժը պետք ա թմրամոլ չդառնալու համար, բայց ոչ՝ թմրամոլությունից բուժվելու: Բուժվելու համար միայն կամքի ուժը քիչ է:
    Քաղցկեղը լրիվ ուրիշ բան է։ Եթե այդքան հեշտությամբ համեմատում ես քաղցկեղն ու թմրամոլությունը, ապա կարո՞ղ ես քաղցկեղի վրա կիրառել քո ասած այս նախադասությունը` «Բուժվելու համար միայն կամքի ուժը քիչ է:»։

    Թմրամոլ չդառնալու համար կամքի ուժ պետք չի, այլ պետք ա խելք։

    Նշեմ նաեւ, որ ես չեմ ասում, որ պետք է կամքի ուժով մի անգամից դադարեցնել թմրանյութի գործածումը։ Կարելի է նաեւ օրական կամ շաբաթական մի քիչ պակասացնելով հասցնել զրոյի, բայց դրա համար էլ է կամք պետք։

    Կարճ ասած, ես համարում եմ, որ թմրամիջոցներից ձերբազատվելու համար գերակշռող դեպքերում ուժեղ կամքը բավարար է։
    Վերջին խմբագրող՝ Dayana: 08.09.2009, 23:24:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.09.2009), Կաթիլ (08.09.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդքան հեշտությամբ համեմատում ես քաղցկեղն ու թմրամոլությունը, ապա կարո՞ղ ես քաղցկեղի վրա կիրառել քո ասած այս նախադասությունը` «Բուժվելու համար միայն կամքի ուժը քիչ է:»։
    Հա, կարող եմ: Ու դու էլ հակառակը չեն կարող: Կամքի ուժով վնասված բջիջներ ու քայքայված հյուսվածքներ չեն վերականգնում: Թմրամոլությունից բուժվելու համար էլ թարգելը հլը քիչ ա:

  4. #3
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Ինչքան էլ իմ ցանկությունը մեծ լինի օգնել թմրամոլին, կամ հարբեցողին, 1-ինը ինքը դա պիտի հասկանա, ուզի ու ընդունի…
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  5. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ գիտես։
    Քաղցկեղը լրիվ ուրիշ բան է։ Եթե այդքան հեշտությամբ համեմատում ես քաղցկեղն ու թմրամոլությունը, ապա կարո՞ղ ես քաղցկեղի վրա կիրառել քո ասած այս նախադասությունը` «Բուժվելու համար միայն կամքի ուժը քիչ է:»։

    Թմրամոլ չդառնալու համար կամքի ուժ պետք չի, այլ պետք ա խելք։
    Ուրեմն՝ այսպես: Թմրամոլ չդառնալ այլ է, թմրամոլ դառնալուց հետո-ն՝ այլ: Եվ այս ամենի մասին արդեն խոսվել է այս թեմայում: Բարի եղիր կարդա:

    Նշեմ նաեւ, որ ես չեմ ասում, որ պետք է կամքի ուժով մի անգամից դադարեցնել թմրանյութի գործածումը։ Կարելի է նաեւ օրական կամ շաբաթական մի քիչ պակասացնելով հասցնել զրոյի, բայց դրա համար էլ է կամք պետք։

    Կարճ ասած, ես համարում եմ, որ թմրամիջոցներից ձերբազատվելու համար գերակշռող դեպքերում ուժեղ կամքը բավարար է։
    Ինչպիսի վստահություն: Պարոն Ռամշ, դուք հրավիրվում եք դասախոսության նարկոլոգիական կլինիկա: Կխնդրենք բազմափորձ, որակյալ մասնագետներին դասախոսեք «Ափիոն, ափիոնատիպ նյութերից կախվածություն, դադարեցման վիճակ, դադարեցման վիճակ բարդություններով _ կամքի իսպառ բացակայություն և այլն» թեմայով, ինչպես նաև «Ալկոհոլի՞զմ, թե՞ կամազուրկների միության լոզունգը» և « Կարճ ասած, այդ ամենը ես գիտեմ: Ճիշտ է, մասնագետ չեմ, բայց երազ եմ տեսել» թեմաներով:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2010), Kuk (08.09.2009), Հայկօ (09.09.2009), Տատ (09.09.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Զարմանում եմ որոշ ակումբցիների անընդհատ տրվող ոչ ադեկվատ «շնորհակալությունների» վրա:
    Այն մարդիկ, ովքեր կարծում ու անընդհատ նշում են, որ նարկոմանները և ալկոհոլիկները, ովքեր, հիշեցնում եմ՝ հիվանդ մարդիկ են, սրիկաներ են, տականքներ ու անխելք-հիմարներ, հրավիրում եմ՝ այդ մարդկանց երեսին ասելու այն, ինչ դուք մտածում եք: Հետևանքների համար պատասխանատու չեմ, սակայն կարող եմ օգնել մարմնի տարբեր հատվածներում այդ ամենից հետո առաջացած վերքերը մշակելու, վիրակապելու հարցում:

    Համոզված եմ, այն մարդիկ, ովքեր այսքան բացատրելուց հետո էլ դեռ իրենցն են պնդում, հոգեկան հիվանդին չեն զլանա անվանել գիժ ու հաստատ կպարացնեն՝ ծիծաղելով նրանց վրա:

    Վերջիվերջո, ո՞վ եք դուք: Եթե թմրամոլությունն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն է սահմանում որպես հիվանդություն, որն ունի լուրջ բուժման, կանխարգելման կարիք, ապա ո՞վ եք դուք, որ պնդեք հակառակը: Եթե ողջ աշխարհում գործում են միլիոնավոր գիտահետազոտական ինստիտուտներ, կլինիկաներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, ապա…
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 08.09.2009, 23:44:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.04.2010), cold skin (09.09.2009), KiLa (01.06.2010), Kuk (08.09.2009), Հայկօ (09.09.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն մարդիկ, ովքեր կարծում ու անընդհատ նշում են, որ նարկոմանները և ալկոհոլիկները, ովքեր, հիշեցնում եմ՝ հիվանդ մարդիկ են, սրիկաներ են, տականքներ ու անխելք-հիմարներ, հրավիրում եմ՝ այդ մարդկանց երեսին ասելու այն, ինչ դուք մտածում եք: Հետևանքների համար պատասխանատու չեմ, սակայն կարող եմ օգնել մարմնի տարբեր հատվածներում այդ ամենից հետո առաջացած վերքերը մշակելու, վիրակապելու հարցում:
    թմրամոլը միանգամից չի դառնում թմրամոլ, անտրամաբանական է եվ ոչ ադեկվատ, երբ մարդը չի զգում այն սահմանը, որը անցնելուց հետո կարող է ձեռք բերել կախվածություն: Կամքի ուժի գործոնը այստեղ շատ մեծ տեղ է զբաղեցնում, գործադրել կամքի ուժ եվ կանգ առնել այն պահին երբ դեռ շատ ուշ չէ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (09.09.2009)

  11. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    թմրամոլը միանգամից չի դառնում թմրամոլ, անտրամաբանական է եվ ոչ ադեկվատ, երբ մարդը չի զգում այն սահմանը, որը անցնելուց հետո կարող է ձեռք բերել կախվածություն: Կամքի ուժի գործոնը այստեղ շատ մեծ տեղ է զբաղեցնում, գործադրել կամքի ուժ եվ կանգ առնել այն պահին երբ դեռ շատ ուշ չէ:
    Շատերը չեն զգում: Չեն նկատում, չեն հավատում, որ կարող են հիվանդություն ձեռք բերել: Վստահ են, որ երբ էլ կամենան, կթարգեն: Բայց ցավալիորեն այդպես չէ:

    Չեն զգում հիմնականում ալկոհոլիզմի ժամանակ: Խմում են տարիներ շարունակ՝ չնկատելով իրենց օրեցօր առաջացող, ապա և ուժգնացող «կախվելը» ալկոհոլից:

    Ծանր թմրամիջոցների դեպքում(հատկապես հերոինի ներերակային ներարկման դեպքում), արդեն նշել եմ, քիչ այլ է: Մեկ անգամ գործածելուց հետո առաջացող հաճույքը, երանությունն այնպիսին են, որ շատերը կրկին ու կրկին ներարկվում են: Այո, համաձայն եմ այս ժամանակահատվածում, քանի դեռ մարդը չի դարձել թմրամոլ, ձեռք չի բերել կախյալություն, կամքից խոսելը տեղին է: Սակայն կախվածության զարգացումից հետո թմրամիջոցների գործածման պատճառը պարզապես հաճույք ստանալը չէ: Այս դեպքում մեղադրել մարդուն այն բանում, որ նա կամազուրկ է, սրիկա և տականք, սադիզմ է և տվյալ ասպարեզում գիտելիքների իսպառ բացակայության արտացոլում:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (09.09.2009), KiLa (01.06.2010), Kuk (09.09.2009), Հայկօ (09.09.2009), Ուլուանա (09.09.2009)

  13. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը թմրամոլների նկատմամբ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Թմրամոլ չդառնալու համար կամքի ուժ պետք չի, այլ պետք ա խելք։
    Ուզում ես ասել՝ բոլոր թմրամոլներն անխե՞լք են:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 08.09.2009, 23:41: Պատճառ: Թեգերի շտկում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 216
    Վերջինը: 08.04.2016, 12:36
  2. Մեր վերաբերմունքը ոստիկանների նկատմամբ
    Հեղինակ՝ Մարի-Լույս, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.10.2015, 17:55
  3. Վերաբերմունքը ՁԻԱՀ/СПИД-ի նկատմամբ
    Հեղինակ՝ docart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 24.09.2012, 11:59
  4. Գրառումներ: 12
    Վերջինը: 07.08.2008, 19:23
  5. Բժիշկ: Իմ վերաբերմունքը
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 23.06.2007, 23:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •