ՁԻԱՀ-ի, ծխախոտի մասին թեմաները կարդալով՝ միտք առաջացավ բացել նման թեմա:
Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գործածում են հոգեկան և ֆիզկական կախվածություն առաջացնող տարբեր նյութեր: Կան այնպիսիները, որոնք բավարարվում են մեկ-երկու անգամյա գործածմամբ և այլևս չեն փորձում: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք շարունակաբար չարաշահելով, ձեռք են բերում կախվածություն:
Բոլորիս էլ հայտնի է, որ թմրամոլությամբ տառապող հիվանդները բացի այն, որ ունենում են հոգեկան և ֆիզիկական բազմաթիվ խնդիրներ, նաև ունենում են խնդիրներ՝ հասարակությունում, շրջապատում լիարժեք ինտեգրվելու, աշխատելու, շփվելու հետ կապված: Պատճառը բոլորին է պարզ: Թմրամոլները, թմրանյութերի նկատմամբ հիվանդագին հակում ձեռք բերելուց հետո, պատրաստ են ցանկացած գնով հայթայթել իրենց «անհրաժեշտ» նյութերը՝ երբեմն դիմելով նաև հակաօրինական արարքների: Մեծ մասամբ, թմրամիջոցների գործածումն ինքնուրույն դադարեցնելուն ուղղված բոլոր փորձերն անցնում են ապարդյուն: Հարազատների շրջանում, ընկերական շրջապատում նրանց սկսում են չվստահել, չընդունել անգամ համապատասխան բուժում ստանալուց հետո:
Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, եթե ճանաչում եք «կախվածությամբ» տառապող մարդու: Կամ ինչպիսի՞ն կլիներ ձեր վերաբերմունքը, եթե ճանաչեիք կամ ծանոթանայիք նման մարդու հետ:
Էջանիշներ