User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: «Լսել եմ»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Լսել եմ»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա սատանիզմի ամենափոքր նպատակն է, մյուսը մարդու անհատականության գիտակցումն ու զարգացումն է:
    Բայց համաձայն եմ, ու Անտոն ԼաՎեյն էլ նշել է, որ երբ դա տեղի ունենա, սատանիզմը պարզապես կդադարի սատանիզմ կոչվել:
    Այո իսկապես չարժի բուն թեմայից շատ շեղվել, բայց ամեն դեպքում քո պատասխանը ինձ ոչինչ չասեց:Ցանկացած մարդ կարող է գիտակցել եվ զարգացնել իր անհատականությունը առանց այս կամ այն խմբակցությանը պատկանելու:

  2. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Լսել եմ»

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո իսկապես չարժի բուն թեմայից շատ շեղվել, բայց ամեն դեպքում քո պատասխանը ինձ ոչինչ չասեց:Ցանկացած մարդ կարող է գիտակցել եվ զարգացնել իր անհատականությունը առանց այս կամ այն խմբակցությանը պատկանելու:
    Իսկ ո՞վ է ասում, թե չի կարող: Իհարկե կարող է: Կազմակերպության առումով, պարզապես սատանիզմն ունի շատ լավ փիլիսոփայություն ու մեթոդոլոգիա՝ դրան հասնելու: Ու ամենակարևորը՝ ոչ մի լուրջ սատանիստ չի ասի, որ սատանիզմը միակ ճշմարիտ ճանապարհն է: Ես ինքս շատ հարգում եմ բուդդիստներին, դաոսիստներին, սինտոիստներին, բազմաթիվ մարդկանց, ովքեր չնայած քրիստոնյա են կոչվում՝ հասնում են ինքնագիտակցության ու ինքնազարգացման, հարգում եմ իմ մահմեդական ընկերներին, ովքեր, ինչքան էլ Ղուրանում գրված չլինի, որ կնոջը պետք է ծեծել, հաստատ կնոջ վրա ձեռք չեն բարձրացնի:
    Ցանկացած մշակույթից էլ կարելի է օգուտ քաղել, որովհետև նույնիսկ քրիստոնեությունը, որը ի սկզբանե ոչ մի լավ բան չէր, հետագայում իր մեջ ունեցել է լիքը լավ մարդիկ, ովքեր իսկապես լավ բաներ են մտցրել կրոնի մեջ:
    Անձամբ իմ համար իսկական քրիստոնյայի օրինակ է Ամինան. գոնե օնլայնում նա այդ տպավորությունն է թողնում: Եթե քրիստոնեության հիմնարար դրույթների շարադրում համարենք Լեռան Քարոզը, ուրին քրիստոնյան պետք է հետևի, ինչքան էլ փորձեն աղավաղել դրա իմաստը, ասեմ՝ դա ընդամենը հղում է ֆանատիկ լինել:

    Վերջերս բանավեճ եղավ Դորիանի ու Ռիբելլի հետ, ու ես նոութբուքի ստեղնաշարի վրա, մութ սենյակում երկու կողմից հարձակումների էի ենթարկվում այդպիսով հանդերձ նրանցից ոչ մեկը չկարողացավ կամ չուզեց հասկանալ, ինչ էի ասում:
    Իսկ իմ ասածն այն էր, որ իրականում բոլոր ուղղությունների ներկայացուցիչները կարող են ճիշտ լինել միաժամանակ:
    Եթե մեկին երջանկության ու ինքնագիտակցության է բերում քրիստոնեությունը, ապա դա նրա ճշմարտությունն է, նրա ճանապարհը: Ոչ ոք չի կարող նրան ասել՝ սխալ ես:
    Ի միջի այլոց, քրիստոնյաներն իրենք երբեք նման հանդուրժողականություն չեն ցուցաբերել այլահավատների նկատմամբ:
    Ես սատանիստ եմ, որովհետև հետևում եմ քրիստոնեական Սատանայի էության մասին միակ փաստին, որը հաստատ չարախոսության հետևանք չի: Այն է՝ չեմ ընդունում, որ որևէ աստծո սեփականությունն եմ ու նա կարող է ինձ օգտագործել իր նպատակների համար: Ավելին, ես հավատում եմ մի գաղափարի, որը հիանալի կերպով ներկայացրել է Նիլ Գեյմանն իր «Ամերիկյան Աստվածներ» գրքում. «Մարդկային սրտից են ծնվում աստվածները, մարդկային սիրտ էլ վերադառնում են վերջում»:
    Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թող կարդա Ջոն Միլտոնի «Կորուսյալ Դրախտը» պոեմը (մի վախեցեք, սատանիստական գրականություն չի, միջնադարյան եվրոպական գեղարվեստական ստեղծագործություն է): Այնտեղ շարադրված են բազմաթիվ ալտերնատիվ դրույթներ:

    Ինչևէ, նորից եմ ասում, մի սարքեք սա սատանիզմի քննարկման թեմա, քանի որ այն շատ ավելի գլոբալ է:
    Սրանից հետո սատանիզմի վերաբերյալ հարցերը՝ միայն ՊՄ-ով, ԱյՍիՔյուով կամ զրուցարանում: Այս թեմայում ես դրանց այլևս չեմ պատասխանի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •