Rhayader-ի խոսքերից
Մինիստր, քո ավատարից էլ շատ բան կարելի է ենթադրել: Ի միջի այլոց, իմը կապ չունի սատանիզմի հետ՝ այն Ալիստեր Կրոուլիի Տոտ տարոյի «Աշտարակ» քարտն է:
Արդյո՞ք դու, աստվածաշունչը կարդալուց հետո, կարող ես պնդել, որ աստված պապին բարի է, Լյուցիֆեր ձյաձյան՝ չար: Մի հատ ուշադիր կարդա: Անսայքլոպեդիայում լավ դիագրամա կա՝ ով քանի մարդ է սպանել աստվածաշնչում: Սատանայի թիվը մի տաս հոգի էր, աստված պապիինը հաշվել չի լինի՝ անուղղակիորեն Կայենին դրդեց սպանել Աբելին, հետո ջրհեղեղ-մրհեղեղ, հետո Եգիպտոսում բոլորի ավագ զավակներին սպանել, հետո Կարմիր ծովում փարավոնի զորքը խեղդել, հրեաների հաղթարշավը Պաղեստինով (Փղշտացիների հողով): Ցուցակը կարելի է անվերջ շարունակել:
Հաշվի առ, որ սատանան էր, որ Եվային տվեց գիտության խնձորը, որից դու, ավաղ, ըստ երևույթին չես կծել:
Համ էլ Ադամն ու Եվան չէին բազմանում դրախտում, մոռացե՞լ ես: Թե՞ կարծում ես, իննը ամսից քիչ են ապրել դրախտում կամ իրար հետ բան ման չեն արել (բա էլ խի՞ էին տկլոր):
Փաստորեն, քո գոյության համար էլ Սատանան է մեղավոր:
Ափսոս, շատ ափսոս որ նման հիանալի հերոսներին, իսկապես հիանալի, նույնիսկ աստվածաշնչի պատմածով, սատանիզմը դասում է քրիստոնեական հորինվածքների շարքին: Ափսոս, որ սատանիզմը չի հավատում սատանայի գոյությանը:
Էջանիշներ