User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: «Լսել եմ»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Լսել եմ»

    Բարև
    Մասնավորապես, զվարճալի է, երբ.
    ա) կույսերն իրար հետ քննարկում են սեքսը
    Չկրկնեմ ուրիշներին, այս հարցի վերաբերյալ իմ տեսակետն արդեն արտահայտել է Չուկը, պարզապես մի օրինակ էլ բերեմ. մարդկանց մեծամասնությունը «զգում է», որ իր նմանի սպանությունը սխալ է /կամ լավ չի, խախտում է բնական ներդաշնակությունը, անբարոյական է, և այլն, և այլն/: Բայց այդ մարդկանց մեծամասնությունը երբեք որևէ մարդու սպանություն չի իրականացրել: Կարծում եմ՝ լրիվ թուլատրելի բան է կարծիք կազմել որևէ երևույթի մասին՝ հիմնվելով ուրիշների փորձառության վրա, եթե անձամբ հնարավորություն կամ ցանկություն չունես ձեռք բերելու այդ փորձառությունը:

    բ) երբ սատանիզմը քննադատում են մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն այն ինչ է
    Նյարդանալու փոխարեն կարելի է բացատրել, թե ինչը քննադատության մեջ հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը: Լսողներ, հաստատ, կլինեն:

    գ) երբ ինձ նախորոք չեն սիրում մարդիկ, ովքեր ինձ ոչ տեսել են, ոչ շփվել են հետս
    «Չեն սիրում», երևի, ուժեղ է ասված: Պարզապես խորթություն են զգում և հակակրանք ցուցաբերում: Պատկերացումը կազմված է գրառումների հիման վրա հիմնականում /չեմ կարծում, որ ուրիշների կարծիքի վրա/. իմ դեպքում այդպես էր, համենայն դեպս, և կարծիքս դրական էր, ինչն էլ հետո հաստատվեց: Մի բան էլ կա, որ դու երբեմն մտքերդ փորձում ես ձևակերպել այն լեզվով, որը մեծամասնության համար առօրեկան չէ: Դա շեղում է լսողի ուշադրությունը բուն մտքից դեպի նրա արտահայտման ձևը: Իմ կարծիքով, էվֆեմիզմների օգտագործումը որոշ դեպքերում չի խանգարի , իսկ փոխարենը ավելի շատ մարդկանց համար ըմբռնելի կդարձնի ասածդ:
    Վերջին խմբագրող՝ ars83: 30.03.2009, 13:17:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •