User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Հետաքրքիր փաստեր կենդանիների կյանքից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքի այս հատվածը:

    Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը:
    Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է. ասում է` կառքում, դիլիժանսում նստած էի, մի շուն մոտեցավ` թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս: Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ. — «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն. տեսեք ինչ է անում»:
    Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ` վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ, ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել: Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր:
    Հիմի էլ մի ուրիշ շուն:
    Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը: Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց: Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիեն (Անդրեզի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն: Շատ էլ սիրում էր: Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին: Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել. — Պլուտոն, ահա էս ինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես` Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ել ու մուտք ունենալ կոմսի տանը: Ճիշտ իր տիրոջ նման:
    Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում: Ասում է` մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին: Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել թե շունս ետ է մնացել, հանկարծ դռան ամուր զարկեցի ու շանս թաթը մնաց դռան տակը: Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ: Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ քնեց: Մյուս օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ, ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ:
    1881 թվին, Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում էր երաժշտական խմբի մեջ և իր տիրոջ երգելու ժամանակ նվագակցում էր նրան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (04.02.2012), dvgray (04.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անեկդոտներ կենդանիների մասին
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 87
    Վերջինը: 15.02.2019, 14:27
  2. Կենդանիների հետաքրքիր կամ գեղեցիկ լուսանկարներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.06.2014, 21:40
  3. Կենսագրական հետաքրքիր էջեր մեր մեծերի կյանքից...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.02.2011, 12:32
  4. Հետաքրքիր փաստեր Գյումրիից
    Հեղինակ՝ գյումրեցի աղջիկ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 6
    Վերջինը: 21.11.2010, 22:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •