Կեա. աշխարհի ամենաերջանիկ ավազակը
Կեա թութակները ապրում են Նոր Զելանդիայի բարձրադիր սարերում։ Այս թռչունները լուրջ պրոբլեմներ են ստեղծում մարդկանց համար, բայց միշտ մնում են անպատիժ։ Այդ պատճառով էլ տեղաբնակները Կեային անվանում են «ավազակ, որը երբեք չի պատժվում»։ Իր հնարամտությամբ նա ապշեցնում է մարդկանց։ Սակայն շատ կարճ ժամանակ անց այդ հիացմունքին փոխարինում է ջղայնությունը։ Պակտերացրեք.
Սարերում ժամերով ման գալուց հետո, վերջապես հասնում եք ձեր գեղեցիկ և հարմարավետ տնակին։ Կուշտ փորով ճաշելուց հետո ձեր հոգնած ուղեղը և մարմինը ձեզ գցում են անկողին և դուք հայտնվում եք քաղցր հանգստի գրկում։ Բայց հանգստի վերաբերյալ Կեայի պատկերացումները տարբերվում են մարդկանց պատկերացումներից։ Նրանք թռչում նստում են քո տնակի մետաղյա տանիքին և սղալով իջնում են ներքև։ Նրանց թվում է, որ եղունգների և ժեշտի իրար քսվելու ձայնը ձեզ պատճառում է իրական հաճույք։ Ներքևում հայտնվելով նրանք ուրախության բարձր բացականչություններ են արձակում։ Այնուհետև թևերը ուժեղ թափահարելով բարձրանում են վերև և ամեն ինչ սկսում սկզբից
Կեան շատ հնարամիտ է, ուստի շատ շուտ է հոգնում միևնույն գործով զբաղվելուց։ Հոգնելով տանիքի վրա անիմաստ սղալուց, Կեան քարեր է վերցնում և բաց է թողնում տանիքից ներքև և ուժեղ ճիչ արձակելով և թևերը ուժեղ թափահարելով սլանում դրա ետևից։ Նրանց դիտելուց տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը նրանք անում են դիտմամբ մարդկանց նյարդայնացնելու համար։ Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Քանի որ տասնյակ անգամներ այս գործողությունները կատարելուց հետո, նա ոտքերով կախվում է տանիքի ծայրից և պատուհանից ուշադիր նայում տանը գտնվող մարդկանց, կարծես ուզում է ճշտել, թե արդյոք արդեն իր նպատակին հասե՞լ է, թե դեռ կարող է շարունակել։
Կեան շատ հետաքրքրասեր թռչուն է։ Նա իր քիթը խոթում է ամեն տեղ, մանավանդ երբ տեսնում է իրեն անծանոթ իր։ Ցավոք կեան չի բավարարվում միայն նայելով. հարկավոր է կտուցով հարվածել և խառնշտկել ամեն մի նոր առարկա։ Օրինակ.
Մի անգամ, սարերում գտնվող երկաթգծի կայարանում մի ուղեվոր երկու բիդոն կաթ էր դրել հենահատակին (պլատֆորմայի վրա)։ Անամոթ կեան գալիս է և իր կտուցով բաց է անում բիդոնի բերանը, կտուցը մտցնում է մեջը և սկսում հանգիստ կաթ խմել։ Տերը հեռվից դա նկատելով վազելով գալիս է և քշում է նրան։ Այնուհետև մետաղյա լարով ոչ այնքան ամուր կապում է բիդոնի բերանը, մտածելով որ դա բավարար է կաթը թռչունից պաշտպանելու համար։ Ընդամենը մեկ–երկու րոպե հետո, կեյան վերադառնում է, կապած տեղից կտուցով հմտորեն քանդում է մետաղյա լարը, բայց է անում բիդոնի բերանը և շարունակում իր կաթըմպումը
Կեան յուրահատուկ սեր է դրսևորում նաև տուրսիտների նկատմամբ։ Մի տուրիստ պատմում է, որ մի օր վրանից դուրս է գալիս ճամփորդելու։ Երբ արդեն բավական հեռացել, նա շատ վախենում է, երբ երկնքից ուղիղ իր ոտքերի մոտ է ընկնում իր iPhone–ը իր պատյանով ու ջարդուփշուր լինում։ Բանն այն է, որ կեա թութակները շատ են սիրում մտնել վրաններ և ամեն ինչ տակնուվրա անել։ Իսկ իրենց հետաքրքիր իրերը նրանք բարձրացնում են օդ և վայր նետում։ Դա նրանց պատճառում է աննկարագրելի ուրախություն։ Մեր տուրիստը բարկացած վերադառնում է վրան և տեսնում է սարսափելի տեսարան. Մոտ տասը կեյաներ ամբողջությամբ ավերել են իր վրանը, իսկ պայուսակները և մատրասը պարզապես գոյություն չունեն, դրանցից մնացել են միայն կտորներ։ Երբ ճարահատված մի քանի րոպեով կանգ է առնում մտածելու համար, թե ինչ կարող է անել, անամոթ կեաներից մեկը գալիս է նստում նրա կոշիկներին և սկսում քանդել կոշիկի կապերը։ Շարունակությունը չեմ կարող պատմել, քանի որ ակումբի կանոնադրությունը արգելում է դաժան պատմություններ գրի առնելը
Կեա ավազակի հասցրած վնասը այնքան մեծ է, որ սարերում գտնվող սպորտային համալիրների և ռեստորանների տերերը ստիպված են հատուկ քայլերի դիմել կեայից պաշտպանվելու համար։ Օրինակ հասարակ պարաններ օգտագործելու փոխարեն նրանք օգտագործում են մետաղյա տրոսներ, ցանկացած սարքավորում նրանք պահում են ամբողջությամբ փակ պահարաններում։ Բայց ցավոք դեռ ոչ մեկին չի հաջողվել հնարել այնպիսի աղբաման, որի մեջ մուտք գործելը անհնար կլինի կեայի համար։ Իսկ ավտոկայանատեղերում մեքենաների վրա անպայման քաշում են հատուկ կտորից պատրաստված չխոլներ, քանի որ կեան անպայման իր կտուցով ստուգում է ցանկացած փոխադրամիջոցի մետաղի ամրությունը....
Կեայի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել Ինտերնետում, օրինակ այս կայքում։ Բայց ցանկանում եմ նշել, որ Կեան դասվում է աշխարհի ամենախելացի թռչունների դասին։ Մի գուցե հենց դա է պատճառը, որ նա այդքան շատ է սիրում զվարճանալ։






Մեջբերել
Էջանիշներ