Պատմություն փղի ու շան արտասովոր ընկերության մասին
Երբ փղերը ծերանում են, նրանցից շատերը գնում են ապաստարան։ Նրանք առանձին–առանձին են գալիս, բայց հակված են իրենց կյանքն անցկացնել երկուսով։ «Յուրաքանչյուր փիղ, որ գալիս է այստեղ, փնտրում–գտնում է ինչ–որ մեկին, որի հետ էլ անցկացնում է ժամանակի մեծ մասը,– ասում է ապաստարանի համահիմնադիր Քերոլ Բաքլին,– այսինքն՝ կարծես լավագույն ընկերուհի, որի հետ կարող է շփվել, ինչ–որ ընդհանուր բան գտնել»։
Այնպես է ստացվել, որ Տարրա փղի ընկերուհին ոչ թե իր նման փիղ է, այլ շուն։ «Տարրան գիտի, որ Բելլան փիղ չէ, Բելլան էլ գիտի, որ Տարրան շուն չէ,– ասում է Բաքլին,– բայց նրանց համար դա խնդիր չէ»։
Բելլան ապաստարանում օթևան գտած ավելի քան մեկ դյուժին թափառական շներից մեկն է, որոնցից շատերն ընդհանրապես չեն ուզում գործ ունենալ փղերի հետ, նույնն էլ փղերը։ Բայց այս զույգի դեպքում ամեն ինչ այլ է։ Նրանք պարզապես անբաժան են։ «Երբ ուտելու ժամն է գալիս, նրանք միասին են ուտում, միասին են խմում, միասին քնում են, միասին խաղում»– պատմում է Բաքլին։
Տարրան ու Բելլան տարիներ շարունակ մտերիմ ընկերներ են եղել, բայց մինչև վերջերս ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ աստիճանի մտերիմ են նրանք։ Մի քանի ամիս առաջ Բելլան (շունը) ողնուղեղի վնասվածք էր ստացել։ Չէր կարողանում ոտքերը շարժել, նույնիսկ պոչը չէր կարողանում թափահարել։ Երեք շաբաթ շունն անշարժ պառկած էր ապաստարանի գրասենյակում։ Ու երեք շաբաթ փիղը, որ մոտ 10000 հա տարածք ուներ ազատ թափառելու համար, փոխարենը օր ու գիշեր ապաստարանի գրասենյակի դարպասի մոտ անկյունում կանգնած հերթապահում էր։ «Պարզապես կանգնում էր պատշգամբի մոտ ու սպասում,– ասում է Բաքլին,– նհանգստանում էր իր ընկերոջ համար»։
Հետո մի օր ապաստարանի համահիմնադիրը Սքոթ Բլեյսը Բելլային տարավ պատշգամբ, որպեսզի նա և Տարրան գոնե տեսնեն իրար։ «Բելլան սկսեց պոչը թափահարել։ Մենք այլ ելք չունեինք, մնում էր Բելլային ներքև տանել, որ Տարրային տեսնի»,– ասում է Բլեյսը։
Ու այդպես նրանք ամեն օր հանդիպում էին, մինչև որ Բելլան նորից սկսեց քայլել։ Այսօր նրանց սերն ու վստահությունն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Բելլան նույնիսկ թույլ է տալիս, որ Տարրան իր փորիկը շոյի իր հսկայական ոտնաթաթի տակով։Նրանք ոչ վախ ունեն, ոչ գաղտնիքներ, ոչ էլ նախապաշարմունքներ։ Պարզապես երկու կենդանի էակներ են, որոնց ինչ–որ կերպ հաջողվել է անտեսել իրենց միջև եղած հսկայական տարբերությունները։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2010, 07:52:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանի «Շունը» պատմվածքի այս հատվածը:
Հիմի դուք նայեցեք մուրացկանի շանը:
Ելիազար Բլազ անունով մի եվրոպացի գրում է. ասում է` կառքում, դիլիժանսում նստած էի, մի շուն մոտեցավ` թաթերը բարձրացրեց դրեց առջևս ու աղաչավոր աչքերը ձգեց երեսիս: Կառապանը, որ ճանաչում էր շանը, ասավ. — «Մանր փող կունենաք, տվեք իրեն, պարոն. տեսեք ինչ է անում»:
Մի սև փող ձգեցի իրեն, վեր կալավ` վազեց մոտիկ հացթուխի խանութը, փողը տվեց, հաց առավ, ու մի կողմ քաշվեց, սկսեց ուտել: Բանից դուրս եկավ, որ մի մուրացկանի շուն էր, տերը նոր էր մեռել, մնացել էր անտեր ու իր տիրոջ նման ողորմություն ուզելով ապրում էր:
Հիմի էլ մի ուրիշ շուն:
Մենք հո լավ գիտենք բարձրաստիճան մարդկանց բնավորությունը: Նրանք առհասարակ խոժոռ են ու կոպիտ դեպի ամեն մի մարդ, որ ներկայացրած չի իրենց: Ահա էս տեսակ մարդկանցից մեկը, կոմս Բոասիեն (Անդրեզի) 1774 թվին մի մեծ շուն ուներ, անունը Պլուտոն: Շատ էլ սիրում էր: Պլուտոնը տանել չէր կարող ոչ մի օտար մարդու, ու կոմսի հյուրերը միշտ վտանգի մեջ էին: Սրա առաջն առնելու համար կոմսը սկսեց իր հյուրերին ամենից առաջ ներկայացնել Պլուտոնին ու ասել. — Պլուտոն, ահա էս ինչ պարոնը, իմ բարեկամն է, և միայն էսպես` Պլուտոնին ներկայանալուց ու ծանոթանալուց հետո մարդիկ կարող էին ազատ ել ու մուտք ունենալ կոմսի տանը: Ճիշտ իր տիրոջ նման:
Լոնդոնի հայտնի վիրաբույժ Բելկանին էլ իր շանից հետևյալ պատմությունն է անում: Ասում է` մի փոքրիկ շուն ունեի, որ միշտ հետս հիվանդանոց էի տանում ու միշտ կողքիս աթոռին նստած ներկա էր լինում անդամահատություններին: Մի անգամ էլ հիվանդանոց մտնելիս, չէի նկատել թե շունս ետ է մնացել, հանկարծ դռան ամուր զարկեցի ու շանս թաթը մնաց դռան տակը: Շունս սկսեց աղիողորմ կլանչել ու կլանչելով էլ կաղին տալով վազեց, բարձրացավ աթոռին, աթոռից էլ թռավ անդամահատության սեղանին, սեղանի վրա մեկնվեց ու կոնծկոնծալով թաթը մեկնեց ինձ: Նայեցի, տեսա ոտի մի մատը ջարդվել է, իսկույն փաթաթեցի, կապեցի, ու մի քիչ անց հանգստացավ, ու իր աթոռի վրա կծիկ եկավ քնեց: Մյուս օրն էլ եկավ իրան-իրան նույնն արավ, ու էսպես ամեն օր, մինչև որ լավացավ:
1881 թվին, Մոսկվայում երաժիշտ Բենետտու շունը էնքան վարժ էր նվագում, որ մասնակցում էր երաժշտական խմբի մեջ և իր տիրոջ երգելու ժամանակ նվագակցում էր նրան
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Դրախտահավերի մի տեսակ կա, որոնց որձերը էգերին դուր գալու համար վերածվում են.... սմայլիկի![]()
![]()
Շնորհակալություն Արս83-ին վիդեոյի համար![]()
I may be paranoid but no android!
Կենդանացնեմ էս կենդանասեր թեման
Nephilengys malabarensis տեսակի սարդերը զույգավորումից հետո պոկում են իրենց սեռական օրգանը![]()
այս մասին հաղորդում է Biology Letters ամսագիրը:
Սինգապուրի ազգային համալսարանի ուսումնասիրությոնների արդյունքները զարմացրել են գիտնականներին: Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչի համար են սարդերը փաստացի ամորձատում իրենց:
Սակայն պարզվել է, որ այդկերպ արուները «սկսած գործը ավարտին են հասցնում» և նույնիսկ հասցնում են փախչելմինչ էգ սարդը կորոշի որ զուգընկերը հարմա՞ր է նաև որպես նախաճաշ, թե ոչ
Արուի մարմնից առանձնացած սեռական օրգանը էգի մարմում դեռ երկար ժամանակ սերմնահեղուկ է բաց թողնում: Դա հնարավորություն է տալիս, որ ավելի շատ սերմնահեղուկ ներարկվի, ինչպես նաև փակում է էգի սեռական օրգանը այլ արուների համար
Շնորհակալություն ԹԵՐԹ.am-ին հետաքրքիր, և գուցե ոմանց համար նաև գործնական տեղեկության համար![]()
Jarre (05.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ