Տիեզերքը ոչնչացնելու երեք ձև
Տիեզերքը ոչնչացնելու երեք ձև
I may be paranoid but no android!
Դե իմացաք` երկու օր առաջ, առաջին անգամ գիտնականները սև խոռոչի ռեալ նկարը ստացան, ավելի շուտ՝ սև խոռոչի շուրջբոլորի :Ճ
Մինչ այդ սև խոռոչի գոյությունը հիպոթեզ էր:
Այստեղ տղան հետաքրքիր ձևով բացատրում է, թե ինչ է կատարվում ու ինչ ենք տեսնում՝
Si vis pacem, para bellum
Ստեղ էլ, թե պատկերը ոնց են ստացել (Yeah science, bitch!)՝
Si vis pacem, para bellum
Էս էլ թեդ թոք նույն թեմայով
https://www.ted.com/talks/katie_boum...vuYa4#t-759071
Վիշապ (15.04.2019)
Իրականում ճանաչողության առումով դեռևս ահագին ողբալի է մեր վիճակը, ու էս գիտնականների համաշխարհային բազմամյա ջանքերը սև խոռոչ նկարելու, համարյա բան չեն ավելացնում տիեզերքի հանելուկները լուծելու համար: Մժղուկներիս համար շատ խղճուկ սենսացիա էր, կարելի է ասել :Ճ Մարդս իր ունեցած բանաձևերով ու գործիքներով կարողանում է բացատրել միայն «նորմալ» նյութը, որը ներառում է նաև սև խոռոչները: «Նորմալ» նյութը պարզվում է տիեզերքի ընդհամենը 5%-ն է (էս պահին մեր իմացածով, կարող է և ավելի քիչ է իրականում), իսկ էն մնացած 95%-ի գոյությունը արտահայտվում է միայն մի գժական էֆեկտով՝ տիեզերքի խայտառակ արագացող ընդարձակմամբ, որ գիտնականները ոչ մի ձև չեն կարողանում բացատրել, ստիպված անունը դրել են մութ նյութ ու մութ էներգիա: Հիմա ո՞վ գիտի, էդ մութ նյութը զուգահեռ տիեզերքներն են՝ մշտապես մեր կողքին, որոնցից անտեսանելի ոգիները մշտապես հետևում են մեր ամեն մի քայլին ու մտքին: Էնպես որ Աստծու գոյությունը դեռևս ուժի մեջ է, զգուշ եղեք... էն ինտիմ թեմայում իրար վրա շատ մի ղզղնեք, մարդ ես, նա վսյակի զգուշացնում եմ:
Si vis pacem, para bellum
Freeman (16.04.2019), LisBeth (16.04.2019), Sagittarius (16.04.2019)
Մարտի մեջ հայտնաբերել են որ գալակտիկա DF4֊ը, որն երկրորդն ա արդեն իր տեսակով (առաջինը DF2) չունի մութ մատերիա։ Շատ հետաքրքիր փաստ ա։ Ստեղ ավելի մանրամասն կարող ես կարդալ։ Այս գալակտիկաների գոյությունը ավելի շուտ ապացուցում ա մութ մատերիայի գոյությունը, որ մինչ այժմ էլ կասկածի տակ ա դեռ, քանզի ասում են նոր գրավիտացիոն թեորիա ա պետք, ոչ թե միստերիոս մութ մատերիա, անոմալիաները բացատրելու համար։
Վերջին խմբագրող՝ LisBeth: 16.04.2019, 06:34:
SWTS
Skeptic (16.04.2019)
Եսիմ, չէի ասի, որ շատ հոռետեսական ա։ Մի հատված կա, որտեղ թույն հիպոթեզ ա քննարկվում։ Ճիշտ ա՝ դեռ մաքուր սպեկուլյացիա ա, բայց ասում են՝ տեսականորեն անհնար չի․ խոսքը ատոմների գերկոնցենտրացիայի միջոցով արհեստական տիեզերք ստեղծելու մասին ա։ Ու էն տիեզերքները, որոնցում բանական կյանք կա, տենց շանս կունենան, իսկ որոնցում՝ չէ, չի ստացվի «երեխա» տիեզերք ստեղծել։ Ըստ իս՝ ահավոր հետաքրքիր ա։ Տիեզերքների էվոլյուցիոն մրցակցության վերաբերյալ կարծեմ Սագանի «Կոսմոսում» էլ կար գրած, բայց եթե ճիշտ եմ հիշում՝ ոչ էս տարբերակը։
LisBeth (16.04.2019)
LisBeth (16.04.2019)
Սև խոռոչի առաջին նկարը, հետո Spacex-ի threesome-ը. լավ օրեր են
Ասում է` տիեզերքը, հնարավոր է, որ կլոր ա։
Էս մոտավորապես, ոնց որ 2500 տարի առաջ հույները մտածում էին, որ երկիրը կլոր ա։ Ուրեմն ոնց են պարզել՝ տիեզերքի միկրոալիքային ֆոնը, որը իբր մեծ պայթյունից առաջացած մնացորդային լույսի ճառագայթներն են, որ ամենահեռավորն են, որ մարդկությունը կարողանում է ինչ-որ կերպ տեսնել։ Հա, ուրեմն էս միկրոալիքային ֆոնը բաբախում է, կամ տատանվում է, չգիտեմ։ Ու էս տատանման ամպլիտուդը գիտնականները արդեն հաշվել-որոշել են, հաշվի առնելով սաղ տիեզերքի մութ էներգիայի ու մութ մատերիայի քանակությունը։ Ու պարզվում է, որ միկրոալիքային ֆոնը ավելի ուժեղ է տատանվում, քան թե հաշվարկված թիվն է, ու այ հենց դա նշանակում է, որ տիեզերքը հարթ չի, փակվող ա, այսինքն կլորոտ ա։
Էս տղեն մի քիչ ավելի լավ է բացատրում․
Si vis pacem, para bellum
Varzor (27.12.2019)
Ուրեմն ծանոթներիցս մեկը սենց հետաքրքիր էջ է բացել յութուբում, որը իմ իմանալով աստղագիտության մասին առաջին հայալեզու ալիքնա։ Կարծում եմ ստեղ մարդիկ կլինեն ում կհետաքրքրի, դեռ նոր են սկսել ու մի էպիզոդ են նկարել, հետն էլ անգլերեն վերսիան կա, կարծում եմ արժի ոգեշնչել մեր հնարավորության չափով, քաի որ էս ֆորմատում հայալեզու ալիքը ինձ որ շատ դզեց, մի խոսքով չերկարացնեմ ։Դ
Հայերեն տարբերակը
Անգլերեն
boooooooom (20.09.2020), Freeman (20.09.2020), ivy (21.09.2020), Sagittarius (21.09.2020), Sambitbaba (20.09.2020), Varzor (21.09.2020), Աթեիստ (21.09.2020), Գաղթական (21.09.2020), Դեղին մուկիկ (21.09.2020), Նաիրուհի (21.09.2020), Վիշապ (22.09.2020), Տրիբուն (20.09.2020)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ