Եթե «լույսի անցած ճանապարհ» ասելով նկատի ունես էն, որ աստղերը էնքան հեռու են, որ Երկրի վրայից կետ են թվում, ոչ թե Երկրի մասսան միլիարդավոր անգամներ գերազանցող շիկացած գազի գնդեր, ապա հա, համաձայն եմ: Ուղղակի մի քիչ դժվար ա կարդալ «լույսի անցած ճանապարհ» ու հասկանալ հեռավորության պատճառով կետ թվացող շիկացած գազի գունդ: Իսկ քո գրածները կարդում եմ, կարդում եմ :
DIXIcarpe noctem
Alphaone (11.03.2013)
Լավ, էսպես ասեմ, էդ գազի գունդը մենք տեսնում ենք, քանի որ ինքը լույս է արձակում, համամի՞տ եք: Հեռու ենք տեսնում, կետի պես, քանի որ էդ լույսը երկա՜ր ճանապարհ ա անցնում, մինչև մեզ հասնելը... ես գիտեմ, որ մտքերս արտահայտելու հետ խնդիրներ ունեմ, բայց ախր դուք հաստատ հասկանալու հետ խնդիր չունեք՝ ակումբի Ձեր գրառումներից ելնելով
Հայկօ (11.03.2013)
Alphaone (11.03.2013), Sambitbaba (11.03.2013)
Բայց իսկապես, ինչո՞ւ լուսնի լույսը չի թրթռում
ivy (11.03.2013)
մինչև մոտ 16-րդ դարը Ամերիկա և Եվրոպա մայրցամաքները ապրում էին մեծ հաշվով իրարից անտեղյակ, մինչդեռ գտնվում էին նույն մոլորակի վրա:
Քանի՜ հասարակություններ են ապրում իրարից հարյուրավոր լուսատարի հեռավորության վրա, որոնք սպասում են առաջին «կոնտակտին»
http://www.bloomberg.com/news/2013-1...tists-say.html
“With tens of billions of these water-laden Earth-size planets, surely some of them have all the necessary attributes of life,” Marcy said. “Our best shot is to point our radio and television antennas at them, hoping to pick up their Reality TV shows. Perhaps someday we will be part of a great Galactic Internet, communicating with our kindred spirits among the stars.”
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 05.11.2013, 04:00:
Arpine (05.11.2013), boooooooom (05.11.2013), VisTolog (05.11.2013), Անվերնագիր (05.11.2013), Նաիրուհի (05.11.2013), Տրիբուն (05.11.2013)
Հիմա կասեք հիմար հարցեր եմ տալիս, բայց ինչպիսի՞ն ա տիեզերքի «վերջը», «վերևն» ու «ներքևը»(հասկանում եմ որ էսպես սխալա ասել, հարաբերական ա, բայց այնուամենայնիվ)։
"Non est ad astra mollis e terris via."
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Arpine (09.11.2013)
Որքա՞ն մեծ է Տիեզերքը(իմ ոլորտը չէ, ուղղակի մի քանի սիրողական ուսումնասիրություններ, թվերն էլ շատ մոտավոր հաշվարկենր են)
Առաջին հայացքից հիմար հարց. ամեն երեխա գիտի իհարկե, որ Տիեզերքը անվերջ է: Բայց իրո՞ք. հնարավո՞ր է արդյոք, որ Տիեզերքը ունի սահման և այն միլիոնավոր Տիեզերքներից մե՞կն է: Չգիտի դեռևս ոչ ոք, քանի որ մեզ տեսանելի է այս Տիեզերքի միայն մի մասը (որ մասը նույնպես չգիտենք, քանի որ անհայտ է «անտեսանելի» Տիեզերքի մասը):
Բայց ո՞րքան մեծ է ամեն դեպքում մեզ համար տեսանելի Տիեզերքը: Այդ մեծությունը պատկերացնելու համար կարևոր է իմանալ հետևյալ գաղափարների մասին՝
-Մոլորակ: էտ մենք են՝ Երկիր մոլորակը, ինչքա՜ն հեռու ճամփա ա չէ՞ Հայաստանի ասենք Ավստրալիա, նույնիսկ ինքնաթիռով առնվազն տաս ժամ պետք է ճամփորդել:
-Մոլորակնային (Արեգակնային համակարգ): էտ էլի մենք ենք, մեր մոլորակները, ու մեր աստղը (Արևը): Հիշու՞մ եք Ավստրալիա կատարած ձեր ահավոր երկար թռիչքի մասին: Դե հիմա պատկրացրեք, որ նույն ավիանընկերությամբ Յուպիտեր թռնելու համար ձեզ անհրաժեշտ ա 60 տարի: Իհարկե, դժվար ձեր ավիաընկերությունը նման թռիչք իրականացնի, դրա համար երևի օգտվեք մեզ հասանելի ամենաարագ տիեզերանավից, որի դեպքում թռիչքը կտևի ընդամենը 13 ամիս: Բայց դե Յուպիտերը մեր մոտակա կանգառներից ա, չթռնե՞նք Պլուտո: Հետներդ կարող եք մի ամբողջ գրադարան վերցնել, քանի որ ճամփորդությունը (one way) տևելու ա մոտ 9 տարի:
-Գալակտիկա: Այս այստեղ արդեն իրական հեռավորությունների մասին ենք խոսում: Ասեցի չէ որ մեր Արևը ընդամենը աստղ ա, իսկ որքա՞ն շատ աստղ եք տեսնում ամեն գիշեր երկրնքում: Լս՞ել եք Ծիր Կաթինի մասին. դա մեր գալակտիկան ա, Տիեզերքը չէ, ընդամենը գալակտիկան: Ուրեմն ես գալակտիկայում կա 100-400 միլիարդ մեր արևից՝ իրանց Յուպիտերներով, Պլուտոներով: Եթե մեր Արևից ձանձրացել եք և ուզում եք այլ արև տեսնել, կարելի ա թռնել դեպի մոտակա աստղ՝ Պրոքսիմա Սենտաուրի: Նստում եք ձեր լույսի արագությամբ թռչող տիեզերանավը և ընդամենը 4 տարի անց տեղ կհասնեք: Չունե՞ք լուսի արագությամբ թռչող տիեզերանավ, օքեյ, կարող եք թռչել մարդկությանը հայնտի ամենաարագ տիեզերանավով: Բայց կա մի հատ խնդիր, այն 17000 անգամ դանդաղ ա քան լուսի արագությունը, այսինքն տեղ կհասնեք մոտ 68000 տարի հետո (մինչ այդ հնարավոր ա նույնիսկ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցած լինի, ով իմանա):
Դե հիմա պատկերացրեք, որ Ծիր Կաթինը Երկիր մոլորակի ողջ ավազն ա, ամեն աստղ, այդ թվում Արևը, մեկ ավազահատիկ ա: Մենք ծախսում ենք մոտ 9 տարի մենակ մի ավազահատիկի մեջ տեղաշարժվելու համար, մեր ավազահատիկից հարևանությամբ ամենամոտ գնտվող ավազահատիկին հասնելու համար մեզ պետք է 68000 տարի.... դե հիմա էլ պատկերացրեք էլ ավելի ուժեղ ճամփորդություն... բա-բա-բա-բամ... մենք Սևանի ափի ավազահատիկից ուզում ենք ոչ թե հարևան ավազահատիկ գնալ, այլ Ռիոյի ափի ավազահատիկ:
-Տիեզերք: մեծ ա չէ՞ մեր գալակտիկան… բայց մեզ համար «տեսանելի» Տիեզերքում կա 100 միլիարդից ավել այդպիսի գալակտիկա: Այսինքն մեր գալակտիկան էլ իր հերթին ավազի հատիկ է մեր Տիեզերքում: Իսկ ինչու՞ ենք մենք Տիեզերքի մենակ մի մասը տեսնում, մեր հեռադիտակները լավ չե՞ն. ոչ միայն, խնդիրը միայն տարածությունը չէ, խնդիրը նաև ժամանակն է: Ինչ-որ «պատկեր», լույս տեսնելու համար, այդ պատկերը անցնում ա որոշակի տարածություն՝ լույսի արագությամբ, մոտիկ պատկերները այդ տարածությունը հաղթահարում են մեզ համար անտեսանելի արագությամբ: Իսկ ահա Արևը, որ մենք տեսնում ենք, դա 8 րոպե առաջվա արևն ա, ճիշտ այդքան ժամանակ ա պահանջվում լույսին Արևից մեր աչքեր հասնելու համար:
Տիեզերքի հեռավոր (հնագույն) պատկերը մեզ է հասել՝ կատարելով 14 միլիրադ տարվա ճանապարհորդություն, այսիքնք՝ այն 14 միլիարդ տարի հին ա:
Ինչու՞ մենք չենք տեսնում դրանից ավելի հին(հեռու) պատկերներ: Չգիտեմ: Հնարավոր ա դրանից առաջ չի եղել լույս (կամ եղե՞լ շատ ավելի վաղուց և այն արդեն մեզ հասել և անցե՞լ է), հնարավոր է դրանից ավելի հեռավոր լույսը չի թափանցու՞մ «մեր Տիեզերք»:
Չհոգնեցի՞ք ճամփորդելուց: Ես հոգնեցի, առեվելագույն ճանապարհը, որ պատրաստ եմ անցնել այս գիշեր դա համակագչիցս մինչև անկողին եղած հեռավորությունն ա. լավ, մի անգամ կարելի ա մինչև զուգարան էլ ճամփորդել:
Վերջին խմբագրող՝ Sagittarius: 18.11.2013, 02:41:
Հա, առաջին հայացքից կարող է թեմայից դուրս թվալ, բայց լավ էլ թեմայի մեջ է: Կարդացեք, շատ հետաքրքիր է:
Ժամանակի պերսպեկտիվան
I may be paranoid but no android!
Sagittarius (18.11.2013), Անվերնագիր (18.11.2013), Տրիբուն (18.11.2013)
100-400 միլիարդ գալակտիկա: Վերցնում ենք փոքր թիվը՝ 100 միլիարդ, ու վերցնում ենք փոքր հավանականություն, 0.1%: Ենթադրում ենք, որ 100 միլիարդ աստղից միայն 0.1%-ը ունի մեր արեգակնային համակարգին նման համակարգեր, ու էտ համակարգերի միայն 0.1%-ի վրա հնարավոր ա կյանք, ու էտ կյանք ունեցող մոլորակների միայն 0.1%-ի վրայա հնարավոր, որ կյանքը զարգացած լինի մինչև քաղաքակրթության աստիճան: Ստացվում ա, որ մենակ մեր գալակտիկայում կարա լինի 100 քաղաքակրթություն: Ենթադրում ենք, որ մենք քաղաքակրթության միջին զարգացման մակարդակի վրա ենք, ուրեմն գոնե 50-ը մեզանից լավ առաջ են անցել: Ու հնարավոր ա, որ առաջ են անցել այնքան, որ մենք իրանց համար դեռ կապիկ ենք
Ruby Rue (18.11.2013), Sagittarius (18.11.2013), Անվերնագիր (18.11.2013), Վահե-91 (18.11.2013)
Queen-ի "Bohemian Rhapsody" երգը հիշու՞մ եք...
Չէ, էդ երգն ընդհանրապես տիեզերքի հետ կապ չունի, բայց Թիմ Բլեյս անունով մի ուսանող էդ երգի cover-ն է արել՝ շատ հավեսին ներկայացնելով լարերի տեսությունը (string theory)
Էս վիդեոն առաջին անգամ աստղագիտության դասին եմ տեսել, երբ դասախոսը որոշեց հետաքրքրացնել մեր աշխատատար փորձերից մեկը:
Sagittarius (18.11.2013), Վոլտերա (18.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ