Վերջին 12 տարիների ընթացքում Քարթեր Էմմարթը կոորդինացրել է գիտնականների, արվեստագետների ու ծրագրավորողների ջանքերը՝ կառուցելու մեզ հայտնի տիեզերքի ամբողջական 3D վիզուալացիան: Ահա այն.
Վերջին 12 տարիների ընթացքում Քարթեր Էմմարթը կոորդինացրել է գիտնականների, արվեստագետների ու ծրագրավորողների ջանքերը՝ կառուցելու մեզ հայտնի տիեզերքի ամբողջական 3D վիզուալացիան: Ահա այն.
Elmo (06.07.2010), helium (06.07.2010), Magic-Mushroom (06.07.2010), Reh32 (06.12.2010), Sambitbaba (10.03.2013), VisTolog (07.07.2010), Նաիրուհի (20.02.2011)
Gardmanian շատ լավ վիզուալիզացիա ես տեղադրել: Մի քանի տասնյակ անգամ նայել եմ: M-տեսություն կարդացել ե՞ս: Ըստ М-տեսության, բացի լարերից, կան նաև մեմբրաններ: Լարերի ու մեմբրանների հաճախականությունները ստեղծում են շատ բարակ թաղանթներ, որոնք իրար շատ մոտիկ են(մոտ 2 մմ հեռավորությամբ): Նրանց բախումից էլ հենց առաջանում են մեծ պայթյուններ ու ստեղծում են տիեզերքներ: Այսինքն մեր տիեզերքը հարթ է(որը վիզուալիզացիային չի համապատասխանում, կամ մենք ենք մեր չափողականության մեջ շատ ու շատ ավելի բարակ): Շատ հետաքրքիր ու բազմաթիվ քննադատների սրի տակով անցած տեսություն ա: Կարդալու համար լավ քվանտային մեխանիկայի գիտելիքները չեն խանգարի, բայց ես իմ աղքատ պաշարով ահագին հասկացել եմ: Կարդա ու գլուխդ կպտտվի: Պարզվում ա, որ գոյություն ունեն առաջին կարգի անվերջ շատ տիեզերքներ, որոնց մեջ կան երկրորդ ու երորդ կարգի տիեզերքներ ու ամբողջը թաղանթների 11 չափողականության մեջ ստեղծում է անվերջ թվով չաթողականությամբ տարածություն-ժամանակ:
էսպես չի մնա
Sambitbaba (10.03.2013)
Էլմո ջան, ճիշտն ասած, գիտության ասպարեզ ես դեռ նոր եմ մտնում, էն էլ՝ սիրողական մակարդակով: Էս վիդեոն էլ տեղադրեցի, որովհետեւ դուրս շատ եկավ, ու, բացի դա, անմիջականորեն կապված ա թեմայի հետ: Տիեզերքի հարթ լինելու մասին լսել էի, բայց ընդհանուր ձեւով էդ տեսությանը ծանոթացա բառացիորեն 2 օր առաջ՝ Կարլ Սագանի «Կոսմոսը» կարդալու ընթացքում:
Եթե կարելի ա, մի հատ միամիտ հարց տամ. աստրոֆիզիկայի մասին նախնական գիտելիքներ ձեռբերելու համար ի՞նչ գրքեր խորհուրդ կտաս կարդամ:
Վերջին խմբագրող՝ Skeptic: 06.07.2010, 19:56:
Ես էլ եմ սիրողական: Հիմնականում ՆԱՍՍԱ-ի սայթերն եմ քրքրում, Վիքիփեդիան, The Universe շատ հոյակապ ֆիլմաշար ունեմ, որն ամբողջությամբ նայել եմ, բայց մոտավոր 60 սերիայից 14-ն են ռուսերեն: Եթե անգլերենի հետ խնդիր չունես, կարող եմ տալ: Համենայն դեպս ես իմ վատ անգլերենը ձեռի հետ զարգացրեցի ու հիմա առանց տիտրերի էլ նայում ու հասկանում եմ:
Ամեն դեպքում խորհուրդ կտամ միշտ lenta.wu -ի прогресс բաժինը կարդա ու կոնկրետ հետաքրքրող թեմաներով վիքին նայի:
Ես էլ քննարկումներին ընկեր կլինեմ էս թեմայում:
Որպես գերհետաքրքիր թեմա, կարաս աստղերի ծագումը, կյանքը ու մահը վերնագրերով հոդվածներ նայես վիքիում: Շատ կլանող ա: Երբ հասկանում ես, որ քո մարմնի ցանկացած ատոմ առաձացել ա աստղի միջուկում: Չլինեին աստղերը, չէր լինի ջրածնից ծանր և ոչ մի էլեմենտ:
էսպես չի մնա
Sambitbaba (10.03.2013)
Մերսի, Էլմո ջան:
Lenta.Ru-ի Прогресс բաժնի հոդվածները բաց չեմ թողնում: Մի ժամանակ Комсомольская Правда-ի Наука-ն էլ էի կարդում, բայց հենց սկզբից էլ «դեղնությամբ» էր աչքի ընկնում, չնայած մեկ-մեկ նորմալ բաներ էլ են գրում:
Հիմա դեռ Սագանի «Կոսմոսն» եմ կարդում: Էդ գիրքը թեյնիկների համար ա նախատեսված, բայց երեւի մասնագետներին էլ դուր կգա, քանի որ շատ գեղեցիկ ոճով ա գրած: Միակ էական թերությունը, իմ կարծիքով, էն ա, որ գիրքը գրվել ա 1985 թվականին, ու էդ պահից սկսած լիքը նոր բացահայտումներ են արվել: Բայց ռուսերեն հրատարակությունում, որը լույս ա տեսել 2005թ., էդ ժամանակահատվածում արված ուսումնասիրությունների ու դրանց արդյունքների մասին ծանոթագրություններում նշվումներ:
The Universe ֆիլմաշարը հետաքրքրեց: Հարմար առիթի դեպքում կարող ենք տեսնվել, ու էդ ֆիլմերը վերցնեմ:
Նորից շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ քննարկումներին ընկերակցելու պատրաստակամության համար:
Մի 30 ԳԲ բան ա: «Աղջիկ վախտերս» եմ քաշել: եթե ուզում ես, կգրեմ դիսկերի վրա, հրապարակի մոտերն եմ աշխատում, կարաս մոտենաս, վերցնես: Խաբար կանեմ:
էսպես չի մնա
Skeptic (06.07.2010)
DVG յան 2012 աշխաչհի կործանման մասին տեղեկությունները իմ անձնական կարծիքով,կրկնում եմ իմ անձնական կարծիքով 2 նպատակ կարա ունենա. 1 մարկանց ուզում են հասկացնել որ կյանքը շատ կարճա ու պետքա ինչքան հնարավորա մարդիկ ճիշտ ոգտագործեն կյանք… 2 ես լսել եմ որ մարդը աննդատ տագնապային դրության դեպքում մարդու ուղեղը կուրցնումա ստափ մտածելու հնարավորությունը ու դրանից օգտվելով մարկանց դարձնումեն ռոբոտներ:
Տիեզերքը միշտ եղել և մնալու է իմ համար ամենա առեղծվածային երևույթը: Երբ սկսում եմ մտածել որպես ռեալիստ, չեմ կարողանում գտնել ոչ մի հարցի պատասխան տիեզերքի, իր անսահմանության ու այլ հարցերի մասին: Իսկ 2012 թ.-ի դեկտեմբերի 21-ին երկիր մոլորակը անցնելու է մի կետով, որով անցնում է 26000 տարն մեկ, ու հենց այդ թվականն էլ համընկնելու է այդ իրադարձության հետ: Այդ օրվանից հետո սկսվելու է նոր շրջան, որը կավարտվի 26000 տարի հետո: Չգիտեմ ինչու են աշխարհի երջը կապում դրա հետ և մարդկանց տագնապի մեջ գցում
Տիեզերք հետաքրքիր է:
Կգրեմ նրա մասին երևի վաղը, միգուցե այսօր
Տիեսերք անծայրացիր տարածություն:
Իմ կարծիքով տիեզեքը այսպիսին է բացատրեմ:
Արեգակնային համակարգ, որտեղ մոլորակները պտտվում են արեգակի շուրջ:
Գալակտիկա, աստղերի բազմություն որտեղ աստղերը իրենց մոլորակներով և աստղեր առանց մոլորակների պտտվում են մի հսկա աստղի շուրջ:
Իմ կարծիքով կա նաև մի ահռելի մեծությամբ աստղ որտեղ գալակտիկաներն են աստղերի նման պտտվում ահռելի մեծության աստղի շուրջ և այսպես շարունակ երևի անվերջ:
VisTolog (20.02.2011)
eduard30 (11.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ