Գայլ ջան, հավատա որ հաճելի է երբ խելացի և ինտուիցիոնալ իմաստությամբ առաջնորդվող մարդուց լսում էս այսպիսի արձագանք: Շնորհակալություն:
Դելֆինների թեման շարունակելով ուզում եմ մի պատկեր տեղադրեմ այստեղ հետո մանրամասը կասեմ այս պատկերի պատմության մասին:
Այստեղ ձախ հատվածում ներկայացրած է աֆրիկյան Դագոն ցեղախմբի սուրբ գրքից մի պատկեր և այս պատկերը նրանք իրենց սուրբ գիրք են տեղափոխել իրենց քարանձավներից մեկում նկարված պատկերից, Իսկ աջ մասում, պատկերված է վերջերս աստղագետների կողմից հայտնաբերածը:
երբ մի խումբ գիտնականներ 1985 թվականին գնում են աֆրիկյան այդ աբորիգենների քարանձավները ուսումնասիրելու, ( քանզի շատ տեղեկություններ էին ստանում այնտեղի արտասովոր պատկերներից) տեսնում են այդ պատկերը և հարցնում թե սա ինչ է:
Նրանք էլ հենվելով իրենց սուրբ գրքին, ասում են որ սա Սիրյուս Ա և Սիրյուս Բ մոլորակների դիագրաման է:
Սակայն գիտնականները այդ ժամանակ այդքան էլ ուշադրություն չեն դարձնում այդ փաստի վրա համարելով այդ աբորիգեններին հետամնաց ջուջու ցեղ:
Հետո երբ 1990 թվականին ժամանակակից տիեզերաիմաց մարդիկ նկատում են որ իրականում հենց այդ նույն դիագրաման են ստանում Սիրյուսների կտրվածքով, նորից այդ ցեղի մոտ են ուղևորվում, այս անգամ ավելի մեծ խմբով, որպեսզի իմանան թե որտեղից իրենց այդ ժամանակ այդ ինֆորմացիան, որ դեռ՝ ըստ իրենց սուրբ գրքի թվականի, ( մոտ 1150թ) աստղագիտները դեռ, անգամ մոտավոր պատկերացում չունեին այդպիսի մոլորակների մասին:
Եվ նրանք ավելի զարմանահրաշ պատմություն են պատմում, որ գիտնակաները ընկնում են տարակուսանքի մեջ:
Ըստ իրենց սուրբ գրքի, իրենց մոտ է գալիս մի մեծ չրջանաձև ափսեյանման անհայտ օբյեկտ, որտեղից գետնի վրա մի մեծ փոս են փորում, մեջը լիքը ջուր են լցնում, այնքան որ այդ ջուրը լցվի անգամ այդ քարանձավը, ապա դելֆինները ցատկում են այդ ջուրը, լողալով գնում են քարանձավ և նկարում են այդ և էլի մի քանի պատկերներ, հետ դառնալուց նրանք սկսում են մտնել կոնտակտի մեջ այդ Դագոն ցեղի հետ:
Նրանք, այսինքը դելֆինները «ըստ Դագոնների սուրբ գրքի» ասում են որ մենք սիրյուս մոլորակից ենք եկել և ձեր քարանձավում մարգարեություններ ենք նկարել որը դուք կհասկանաք երբ ժամանակը գա: ( որն էլ աստղագետները հասկացան 1990 թվականին, քանզի հնարավոր չէր մինչև այդ՝ կազմել երկու սիրյուսների դիագրաման, քանի որ միայն այդ թվականին է արտապատկերվել հենց այդ դիագրաման, որը նկարված էր քարանձավում):
Ապա ասել են, որ իրանցից ոմանք կմնան այստեղ, երկիր մոլորակում:
Հետո այդ դելֆինները ասել են որ իրենց մոլորակը կառուցված է տիեզերքի ամենածանր նյութից:
Գիտմակաները երբ, իրենց հնարավորություններով հաշվել են սիրյուս մոլորակի նյութի ծանրությունը, զարմացել են, նրա մեկ խորանարդ դյույմը « ինչը» կշռելա 1.5միլիոն տոննա:
Այդ քարանձավում հայտնաբերել են նաև դելֆինների նկարներ, մեր արեգակնայն համակարգը տիեզերքից արտապատկերող նկարներ և շատ այլ բաներ:
Եվ ամենակարևորը, նրանք ասել են, երբ այդ ինֆորմացաները կբացահայտեք, դրանք ձեզ պետք կգան 2012 թվականից սկսած:
Էջանիշներ