User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Մեծ խմբերի աղետներից

  1. #31
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ խմբերի աղետներից

    Մի քիչ տարօրինակ ձեւով է վաճառել։ Սովորաբար նախ փողը պիտի մարդ վճարի, որ կարողանա քաշի ծրագիրը։
    Դե ճշմարտությանը ավելի մոտ լինելու համար պիտի ասեի, թե ով վճարեր կստանար "Serial number" ծրագիրն օգտագործելու համար, սակայն մի խումբ "վատ մարդիկ" ծրագիրը crack արեցին (ինչը թույլ է տալիս այն լիարժեք օգտագործել առան այդ սերիալի) և դրեցին ինտերնետում ու բոլորը նախընտրեցին օգտվել այդ տարբերակից և չվճարել ծրագրի համար: Բայց դա բուն թեմայի հետ կապ չունեցող մանրուք է

  2. #32
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ խմբերի աղետներից

    Կարելի է ասել համամարդկային հարց եք քննարկում,իսկ մյուս կողմից էլ այս հարցը կարող էր տեղավորվել «Հասարակություն ու անհատ» թեմայի շրջանակներում:
    Ինչո՞ւ մի հասարակության մեջ մարդիկ ապրում են` հետևելով կանոններին ու օրենքներին, իսկ մյուսում` ամեն մեկը փորձում է ավելին ճանկել, քան իրեն հասնում է, կամ պակաս ներդնել, քան անհրաժեշտ է: Չէ՞ որ ի վերջո իրենց իսկ կյանքն են փչացնում: Եթե անգամ տվյալ շուստրիկի կեցությունը ինչ-որ ժամանակի ընթացքում լավանում է, միևնույն է ինքը լայն կտրվածքով տուժում է, որովհետև ավիրում է այն հասարակությունը, այն տունը, որտեղ ապրում է: Ո՞նց փոխել ազգային մտածելակերպը` դուրս հանելով միայն սեփական անձի սահմաններից, հասկացնել, որ խմբում ապրելն ունի իր կաննոները, և եթե չհետևես դրանց, ի վերջո քեզ է վատ լինելու` անգամ եթե էդ օրը, շրջանցելով օրենքը, փորդ ավելի շատ հաց ես լցրել:
    Մի քիչ ցնդաբանեմ էլի: Ուրեմն ինձ թվում է նույն կերպ կարելի է հարցնել. ինչու՞ մի անհատը բարի է, մեծահոգի, լայնախոհ, իսկ մյուսը՝ չար, էգոիստ, դդում: Այսինքն իմ կարծիքով հասարակությունները տեսականորեն կարող են այնքանով իրարից տարբեր լինել, ինչքանով անհատները: Հասարակության որակը հասարակության անհատների որակների միջին քառակուսային արժեքն է: Այսինքն կարելի է վերլուծել անհատին նույն կերպ, ինչ հասարակությանը: Ու քանի որ ավելի հեշտ է վերլուծել անհատին, ապա սկսենք անհատից: Ուրեմն այն բոլոր հարցերում, որոնք կապ ունեն ընդհանուրի հետ, այսինքն ընդհանուր մարգագետին, ընդհանուր գինու տակառ և այլն, այդ հարցերը կարող են ածանցվել ըստ ավելի փոքր միավորի, ասենք ըստ թաղի, հետո ըստ ընտանիքի, հետո հենց անհատի շահերի, ի վերջո ամենափոքր միավորը վերցնենք ոչ թե անհատին, այլ անհատի կոնկրետ շահը: Ցանկացած անհատի մեջ կարելի կարելի է շահերը բաժանել տարբեր բևեռների, ըստ հոգևորի, ըստ նյութականի, ըստ ֆիզիկականի, ըստ երկարաժամկետ ու կարճաժամկետ շահերի, ըստ բարոյականի, խղճի, Աստված գիտի թե էլ ինչի: Այս շահերը կարող են բևեռացված լինել, որովհետև մի տիպի շահը կարող է հակասել մյուս տիպի շահին, թեպետ կարող է և չհակասել: Այս շահերի միջին քառակուսային արժեքը անհատի միջինացված շահն է որը խիստ սուբյեկտիվ է, և կախված է անհատի արժեքների համակարգից: Այն շահը, որը ենթադրում է անհատի կայուն երկարատև զարգացում, թե հոգևոր, թե նյութական արժեքների տեսանկյունից, բերեք անվանենք բացարձակ օբյեկտիվ շահ: Բացարձակ օբյեկտիվ շահը դա կարելի է համարել դինամիկ հավասարակշռված վիճակ, որին տեսականորեն պետք է ձգտի զարգացած գիտակցություն ունեցող անհատը, որը գիտի թե որն է իր բացարձակ օբյետկիվ շահը, որն էլ կարողանում է բաժանել միկրոշահերի ու համապատսխան գործողություններն անում է դինամիկ հավասարակշռված վիճակին հասնելու ու այդ վիճակում մնալու ու չշեղվելու համար: Այսինքն ի վերջո բուն հարցը բերում ենք անհատի գիտակցական ու հոգևոր զարգացման խնդրին: Ու այս տրամաբանությամբ ասենք կենսամակարդակների համեմատությունից կարելի է ասել, որ օրինակ միջին շվեդը հաստատ ավելի զարգացած է միջին հայից: Հիմա գանք «տուպոյ ամերիկացիների» պարադոքսին: Իմա ամերիկացիները տուպոյ են, բայց խելացի ու տաղանդավոր հայերիցս ավելի լավ են ապրում: Իմ կարծիքով այստեղ պարադոքս չկա, պարզապես տուպայության ու խելացի լինելու չափանիշները մեզ մոտ աղավաղված են: Այսինքն մենք համարում ենք, որ եթե մարդը բլեֆ անելու ձևերը չգիտի, կամ փողոցը մենակ կանաչ լույսի տակ է անցնում, ապա նա տուպոյ է: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ հարցերի լուծման համար է կենտրոնացված անհատի ուղեղը: Գոյության խնդիր լուծող անհատի ուղեղը կենտրոնացված է կարճ ճանապարհներ որոնելու համար, այնինչ ապահովված ու պաշտպանվածության զգացում ունեցող անհատի ուղեղը լրիվ այլ խնդիրներ է լուծում, իսկ կարճ ճանապարհներ որոնելու խնդիր նա չունի, բնականաբար կանաչ լույյին սպասելը նրա մոտ տեղի է ունենում բնազդով, ուղեղի շատ չնչին մասն է նա օգտագործում փողոցն անցնելու ալգորիթմ կարռուցելու վրա, քանի որ զարգացած երկրներում պրակտիկորեն կարմիր լույսը երկար մնալու շանսեր չունի, դա մեր բոմժ երկրների գլխառադ արվածի արդյունքը միայն կարող է լինել: Այստեղից առաջանում է «ամերիկյան տուպոյության» պարադոքսը: Ու բնականաբար նաև սևեռվում ենք, որ այդ ամերիկացին աշխարհագրություն, պատմություն չգիտի, Հեմինգուեյ չի կարդացել և այլն, ու չգիտես ինչու մեզ թվում է թե ասենք հայերս բոլորս վունդերքինդներ ենք նրանց համեմատ: Ամեն դեպքում կարելի է գոնե կասկածել, որ միջին ամերիկացին իր բացարձակ օբյեկտիվ շահը ավելի լավ գիտի քան միջին հայը:
    Այստեղ գալիս է հաջորդ հարցը, թե որ գործոններն են, որ ազդում են այսպես ասած ազգային միջին գիտակցական մակադրակի վրա: Բնական ռեսուրսնե՞ր, սնու՞նդ, աշխարհագրական դի՞րք, կլիմա՞, ռասսա՞, պատմությու՞ն, ճակատագի՞ր... Բարդ հարց է, երևի մեր Ադամը իրենց Ադամից ավելի քիչ է այդ խնձորից կծմծել
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 26.04.2009, 14:34:
    Si vis pacem, para bellum

  3. #33
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեծ խմբերի աղետներից

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն ինձ թվում է նույն կերպ կարելի է հարցնել. ինչու՞ մի անհատը բարի է, մեծահոգի, լայնախոհ, իսկ մյուսը՝ չար, էգոիստ, դդում: Այսինքն իմ կարծիքով հասարակությունները տեսականորեն կարող են այնքանով իրարից տարբեր լինել, ինչքանով անհատները: Հասարակության որակը հասարակության անհատների որակների միջին քառակուսային արժեքն է: Այսինքն կարելի է վերլուծել անհատին նույն կերպ, ինչ հասարակությանը: Ու քանի որ ավելի հեշտ է վերլուծել անհատին, ապա սկսենք անհատից:
    Այ չգիտեմ, թե որքանոր կարելի է անհաների վարքագիծը ընդհանրացնել ու ներկայացնել որպես խմբային, կոլեկտիվ կամ հասարակական վարքագիծ: Այն ինչ կարող են իրենց թույլ տալ մեկուսացված անհատներն առանձին առանձին վերցրած, շատ հաճախ, կամ որպես կանոն, նրանք իրենց թույլ չեն տա հասարակական վայրում, կամ հասարակական հարաբերություններին մեջ մտելու պարագայում: Երևի, ամեն դեպքում, անհատական վարքն ու հասարակական վարքը, չնայած որ խիստ փոխկապակցված են, պիտի դիտարկվեն առանձին առանձին: Թե չէ ինչպես ստացվեց, որ Ավստրալիայի նման երկիրը, որը հիմնել են Անգլիայից կամ բռնի աքսորված կամ էլ փախած քրեական հանցագործները, հանկարծ դարձավ աշխարհի ամենաօրինապահ ու բարեկեցիկ երկրներից մեկը:

    Համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, որ անհատների հիմնական շարժառիթը անհատական օգտակարությունն է: Անհատները անըդհատ ձգտում են առավելագույնի հասցնել այդ օգտակարությունը, մաքսիմալացնել: Բայց գալիս է մի պահ, երբ անհատները հասկանում են, որ միայն կոլեկտիվ որոշումների պարագայում ու կոլեկտիվ օգտակարության բարձրացման դեպքում կբարձրանա նաև նրանց անհատական օգտակարությունը: Դա հասկանալու համար հասարակություն չպիտի ծախսի այնքան ժամանակ որքան ծախսել է ասենք Ավստրիան: Հասարակությանն անհրաժեշտ են խթաններ, դրական օրինակների ձևով: Իսկ խթաններ տվողները պիտի լինեն քաղաքական էլիտան ու մտավորականությունը: Իսկ թե ինչպիսի օրինակ են նրանք մեզ ծառայում, ավելի լավ է չքննարկենք: Այնպես որ, մեր հասարակության մեջ արմատացել է այն համոզմունքոը, որ ոչ մի կոլեկտիվ օգտակարություն չի կարող փոխարինել մեր անհատական օգտակարությանը ոչ մի պարագայում: Նույնսիկ եթե պարզ տրամաբանությունը հուշում է, որ կանոնավոր երթևակելն ավելի անվտանգ է, որ չհայտնվես սև ջհանդամում, մենք անկանոն երթևեյելուց ավելի մեծ օգտակարություն ենք ստանում, քանի որ անկանոն երթևեկում են լավ տղեքը: Իսկ լավ տղեն մեր երկրում այօր առոջության ու բարեկեցության գրավականն է: Այսինք լավ տղու կերպարն ունենալուց մենք ավելի մեծ օգտակարություն ենք այսօր ստանում, քան օրինական հարիֆի կերպարից: Օրինական հարիֆին կարող են ամեն վարկյան ծեծել, անկապ դատել ու նստացնել: Իսկ լավ տղուն ոչ: Իսկ հարիֆ լինելու դեպքում տփոցի հավանականությունն ավելի մեծ է, քան ավտովթարից զոհվելու: Դրա համար էլ բոլորս դեպի «ճշտով» քշելը, ձեռներս սիգնալներին, պարտադիր քֆուրով:

    Իսկ մասնավորպաես Այվի-ի բերած գինու օրինակը, լավն էր, այնքանով որ հաջորդ անգամ եթե թագավորը էլի հրավիրի բոլորին խնջույքի, մեծ մասը նախորդ դառը փորձից ելնելով գինի կբերի: Իսկ մեր հասարակությանը հիմա պակասում է հենց այդ դառը փորձը: Այսինք մենք դեռ մեծ տարրան լցնելու փուլում ենք: Այ երբ կգա խմելու պահը, այն ժամանակ էլ կճաշակենք մեր գործած մեղքերի ողջ դառնությունը: Մենք տաս տարի ազգային էյֆորիայի մեջ ենք եղել - լիքը փողեր դրսից եկող, կաֆեներ, խանութներ, մաշնա-մուշնա, կարճ ասած թագավորը բոլորիս կանչում է խնջույքի: Իսկ հիմա մանրից սկսում ենք խնջույքը ջրով - փող չկա, շինարարություը կանգնել է, միլիցիքը տփում են, բարձր ես խոսում նստում ես, լավագույն դեպքում կորցնում ես աշխատանքդ, շնչելու օդ չկա, շուրջ բոլորը զիբիլ, նախագեն ղումարբազ, կուսակցությունները մարմնավաճառ, մտավորականությունը հետույքամետ: Ու սենց էլի մի քիչ, ու կհասկանանք, որ իզուր էինք ջու բերում: Մյուս անգամ գինի կբերենք: Կամ չբերենք զաստավիտ անող կլինի որ բերենք՝ հանձինս կողքի երկրի թագավորի: Իսկ եթե էլի չհասկանանք, ուրեմն մինչև դարերի վերջը բոլորը գինի կխմեն, իսկ մենք ջուր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    dvgray (01.05.2009)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •