Լավ, քննադատելը հեշտ էր, փորձեմ հիմա մի փոքր խելքին մոտ բան գրել
Ժեստերով մարդու վարմունքի մասին դատելը շատ դժվար է. դրանք մշակույթից մշակույթ, մարդուց մարդ այնքան են տարբերվում, որ անհնարին է մշակել միանշանակ ընդհանուր այբուբեն:
Ինչևէ, հետաքրքիր երևույթ է, երբ իրար հետ պարբերաբար շփվող երկու և ավելի մարդիկ ենթագիտակցորեն մշակում են ոչ վերբալ շփման ընդհանուր համակարգ, որի միջոցով լրացնում են «տողերի արանքի բացերը»:
Այս համակարգերն ուսումնասիրելը բացարձակապես անիմաստ է, քանի որ դրանք անկանխատեսելի փոփոխումների են ենթարկվում գրեթե անընդհատ, իսկ ում վերաբերում են, հասկանալի են առանց ուսումնասիրության:
Անցնենք առաջ: Ցանկացած դեպքում, կան ժեստիկուլյացիայի տարրեր, որոնք չեն կրում վարմունքա-սովորույթային հիմք՝ ավելի շուտ նրանք մարդու բնածին բնազդների արտաքին, ինքնաբուխ արտահայտումներ են:
Դրանցից են.
ա) լարված բաց կեցվածք (մարտիկ)
Մարդը հավանաբար գտնվում է իրեն օտար միջավայրում կամ իր «սոցիալական օղակից» ավելի մոտիկ օտար մարդիկ են, ընկալված արտաքին ու ներքին դեստրուկտիվ ագրեսսիաները հավասարակշռվում են, կամ երկրորդը գերակշռում է:
Սրա պարզ օրինակն է ափերը կոնքին հենած դիրքը: Առավել հատուկ է խոլերիկ խառնվածքի տեր մարդկանց:
բ) թուլացած բաց կեցվածք (տանտեր)
Մարդը հավանաբար գտնվում է իրեն հարազատ միջավայրում, չի ընկալում բավականաչափ արտաքին ու ներքին ագրեսսիա, որպեսզի «միացնի» պաշտպանական բնազդները: Չի փորձում ծածկել կրծքավանդակն ու այլ խոցելի կետերը: Առավել հատուկ է սանգվինիկ ու ֆլեգմատիկ խառնվածքների տեր մարդկանց:
գ) լարված փակ կեցվածք (մեղավոր երեխա)
Մարդու ընկալած արտաքին ագրեսսիան գերակշռում է ներքինին, նա ճնշված է: Ակտիվորեն կպնում է ինքն իրեն (մազերն է քաշում, տրորում է ականջի բլթակը և այլն, բայց, օրինակ, քունքերը տրորելն ավելի շատ հատուկ է բ) դեպքին): Առավել հատուկ է մելանխոլիկ խառնվածքի մարդկանց:
դ) թուլացած փակ կեցվածք (նեղացած երեխա)
Մարդը փակում է իր առավել խոցելի տեղերը, վարվեցողությունը պասիվ է, ռեակցիան արտաքին ազդակներին՝ մինիմալ: Առավել հատուկ է ֆլեգմատիկ ու մելանխոլիկ խառնվածքների մարդկանց:
Էջանիշներ