Շնորհակալություն Lusineh-ին թեման բացելու համարԺամանակին ես էլ էի նման ձևով մտածում։ Բայց....
Ժեստերով մարդու մասին կարծիք կազմելը անչափ վտանգավոր է և չկա ոչ մի երաշխիք որ կազմած կարծիքը ճիշտ կլինի։ Տարբեր մարդիկ նույն ժեստը տարբեր պատճառներով կարող են օգտագործել։
Օրինակ՝ հայաստանում երբ ուզում ենք ասել ոչ, կամ հայտնել անհամաձայնություն, հաճախ գլուխը օրորում ենք աջ ու ձախ, իսկ այո-ի դեպքում՝ վերև ներքև։ Սակայն այլ երկրներում, օրինակ՝ Հունաստանում ոչ-ի դեպքում օգտագործում են մեր այո-ի ժեստը, իսկ այո-ի դեպքում՝ մեր ոչ-ի։
Նույնն սկզբունքը կիրառելի է նույն կուլտուրային պատկանող և միևնույն երկրում ապրող մարդկանց մոտ։ Նույն ժեստը տարբեր մարդիկ տարբեր նպատակներով կարող են օգտագործել։ Օրինակ՝ Մարդը տրորում է քիթը կամ աըն շոշափում է, ուրեմն նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում: Մի գուցե երբեմն այսպես լինի։ Բայց օրինակ մարդ կարող է նույն ժեստը անել ներվայն խանգարումների պատճառով, կամ ամաչկոտ լինելու, կամ էլ՝ քանի որ լարված է։
Էջանիշներ