Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալություն Lusineh-ին թեման բացելու համար Ժամանակին ես էլ էի նման ձևով մտածում։ Բայց....

Ժեստերով մարդու մասին կարծիք կազմելը անչափ վտանգավոր է և չկա ոչ մի երաշխիք որ կազմած կարծիքը ճիշտ կլինի։ Տարբեր մարդիկ նույն ժեստը տարբեր պատճառներով կարող են օգտագործել։

Օրինակ՝ հայաստանում երբ ուզում ենք ասել ոչ, կամ հայտնել անհամաձայնություն, հաճախ գլուխը օրորում ենք աջ ու ձախ, իսկ այո-ի դեպքում՝ վերև ներքև։ Սակայն այլ երկրներում, օրինակ՝ Հունաստանում ոչ-ի դեպքում օգտագործում են մեր այո-ի ժեստը, իսկ այո-ի դեպքում՝ մեր ոչ-ի։

Նույնն սկզբունքը կիրառելի է նույն կուլտուրային պատկանող և միևնույն երկրում ապրող մարդկանց մոտ։ Նույն ժեստը տարբեր մարդիկ տարբեր նպատակներով կարող են օգտագործել։ Օրինակ՝ Մարդը տրորում է քիթը կամ աըն շոշափում է, ուրեմն նա ճիշտ չի խոսում, սուտ է ասում: Մի գուցե երբեմն այսպես լինի։ Բայց օրինակ մարդ կարող է նույն ժեստը անել ներվայն խանգարումների պատճառով, կամ ամաչկոտ լինելու, կամ էլ՝ քանի որ լարված է։
Հարգելի Jarre, ես ուզումեմ ասեմ, որ ես այն ժեստերն ի նկատի չունեմ, որ կարծես թե չես ցանկանում խոսել, այլ ուղղակի ցույց ես տալի, օրինակ ձեռքով «հաջողություն» ասելը, և այլն:
Ես ի նկատի ունեմ այն ժեստերը, որոնք մարդը չհասկանալով դրանց իմաստն այնուամենայնիվ անում է:
Լավ, ես ևս մեկ օրինակ բերեմ: Երբ ես առաջին անգամ ընդունվում էի աշխատանքի, իմ եսպես ասած շեֆը նստաց ինձ հարձաքննում էր, և գռիչը 3 մատներով խաղացնում: Երբ ես դուրս եկա «շեֆի» սենյակից, այս անգամ ես հրաժարվեցի իր հետ աշխատելուց, և գիտես ինչու?
Պարզապես ես հասկացա, որ նա ինչպես գրիչն է մատների վրա խաղացնում, այնպես էլ կարող է աշխատողներին մատների վրա խաղացնել:
Այս օրինակը բերեցի նրա համար, որ պարզ լինի, որ տվյալ ժեստերն են բացատրման և հասկանալու ենթակա, այն ժեստերը, որոնք բնորոշում են մարդու բնավորությունը, և նաև այն, ինչ ինքը չի գիտակցում, այլ ենթագիտակցորեն է անում: