User Tag List

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 249 հատից

Թեմա: Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սլաք Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»

    Եվ այսպես, երեկվանից սկսած կարելի է բացված համարել Ռուսաստանի հակաիշխանական գործողությունների նոր էտապը Վրաստանում: Ուղիղ, առանց որևէ փոփոխության ներկայացնում եմ Լավրովի խոսքերը. «Надеюсь, что у Грузии будет первое лицо, которое сможет уважать собственный народ, соседей и сумеет наладить отношения. »:
    Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 2003 թվականից սկսած բազմաթիվ փորձեր է արել Վրաստանում ընտրված նախագահին հեռացնելու համար՝ դրանք և՛ տնտեսական լծակներն էին՝ գազատարի պայթեցում, բորժոմիի արգելում, վրացական նարնջի ու մանդարինի արգելում, Վրաստանի քաղաքացիների բեռնատար ինքնաթիռով վտարում երկրից, և՛ քաղաքական լծակները՝ տարբեր միջազգային ատյաններում մշտական պատերազմ, տարատեսակ հարցերի վետոներ, 2007 թվականի նոյեմբերին Վրաստանում ակցիաների անուղղակի ֆինանսավորում և աջակցում և այլն, ինչպես նաև այլ կեղտոտ պիառ ակցիաները ուղղված Վրաստանի լեգիտիմ նախագահի անձի հասցեին՝ հիշենք ինտերնետով և այլ ԶԼՄ-ներով տարածվող կեղտոտ տեղեկությունները: Սակայն չհասնելով նպատակին այս միջոցներով, Ռուսաստանը դիմեց ծայրահեղ միջոցին՝ պատերազմին, ինչը նույնպես անհաջող անցավ: Կրեմլը ճանաչեց Հարավային Օսեթիան և Աբխազիան՝ մեկուսացնելով ինքն իրեն ու մնալով այնպիսի երկրի հետ ինչպիսին է Նիգերիան և տերորիստական ԽԱՄԱՍ խմբավորումը: Ոչ մի ցիլիվ պետություն համարյա մեկ տարի անց չի ճանաչել Վրաստանի մաս կազմող տարածքները:
    Եվ այսպես, ապրիլի 9-ից Ռուսաստանը սկսում է նոր օպերացիա, արդեն բացահայտ և ուղիղ աջակցելով և ֆինանսավորելով սեփական ագենտներին: Կհաջողվի՞ արդյոք այս փարձը: Հուսով եմ, որ ոչ:
    Աստված պահապան լինի ազատության ու ժողովրդավարության համար պայքարող մարդկանց, կարևորը չընկչճվել ու չստրկանալն է արտաքին օկուպացիոն ուժերին:

  2. #2
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Ռուսներն էին գազով ու մահակներով վրաստանի ընդիմությունը ցրում: Թե՞ Սահակաշվիլին էր ռուս ընդիմադիրներին ծեծում ու ցրում Թբիլիսիի փողոցներում: Նկարած ընտրություններով դառած նախահագը էնքան ա լեգիտիմ ինչքան Սերժը , ու Վրաստանի ընդիմությունը էնքան ա ռուսների հովանավորության տակ, ինչքան մերը՝ հրեաների:
    էսպես չի մնա

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (29.03.2009), Արիացի (22.03.2009)

  4. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Եթե լավ հիշենք Վլադ Լիստյեվի սպանությունը, Բերեզովսկուն, Բատարկացիշվիլուն և կո-յին ու այն, որ ընդդիմությունը ֆինանսավորվում էր Պատարկացիշվիլուց. «Ես չեմ խնայի վերջին թեթրին էլ Սահակաշվիլուն հեռացնելու համար» ապա ամեն ինչ ակնհայտ է դառնում:
    Հայաստանի ժողովուրդը պայքարում է իր ազատության ու անկախության համար զինված հեղաշրջում իրականացրած բանդայի դեմ, իսկ Վրաստանի ժողովուրդը պայքարում է զինված հեղաշրջման փորձ կատարած բանդայի դեմ: Հիշեցնեմ նաև, որ Վրաստանում ագրեսիվ ու զինված ցուցարարներին ցրելուց չի մահացել և ոչ մի մարդ, իսկ Հայաստանում խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ մահացել է 10 անմեղ հայ: Սահակաշվիլին ցրելուց հետո հրաժարական է տվել, Սերժը քառսունքի օրը քեֆ-ուրախություն արել:
    Կարծում եմ որևէ զուգահեռներ տանելն անիմաստ է: Փորձերն անիմաստ:

  5. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Artgeo

    կարևորը չընկչճվել ու չստրկանալն է արտաքին օկուպացիոն ուժերին:
    Իսկ օկուպացիոն ուժերին սեփական երկրի էլցանցը վաճառելը դա դավաճանություն չի՞
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo

    Իսկ օկուպացիոն ուժերին սեփական երկրի էլցանցը վաճառելը դա դավաճանություն չի՞
    Վրաստանը ժողովրդավար ազատ տնտեսությամբ երկիր է, ցանկացած մասնավոր ձեռնարկություն կարող է Վրաստանում բիզնես սկսել: Բիզնես սկսելու հեշտությամբ Վրաստանը 18-րդ տեղն է գրավում ամբողջ աշխարհում՝ առաջ անցնելով շատ Եվրոպական երկրներից:

  7. #6
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը

    Արթուր ջան դու էդ հարցում անաջառ չես, դրա համար քո հետ վիճելը մի չիք անիմաստ եմ համարում: Դու ռուսների նկատմամբ պարզ արտահայտվող հակակրանք ունես, ու Վրաստանի քաղաքացի ես: Դու չէս կարա էդ հարցին սառը նայես: Բայց արի ասեմ, որ փոքր երկրները միշտ էլ եղել են մեծերի կռվախնձոր: Ու ստեղ ճիշտ ու սխալ չկա:
    Տարբերությունը մեծ չի լինել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի լծի տակ, թե Ռուսաստանի: Երևի միակ տարբերությունն են ա, որ Ռուսները անխնա են կթում, առանց կերակրելու, իսկ նրանք գոնե կերակրում են, հետո կթում: Կարծեմ էդ քո խոսքերն եմ կրկնում:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (29.03.2009), Norton (23.03.2009), Արիացի (22.03.2009), Լուսաբեր (23.03.2009)

  9. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր ջան դու էդ հարցում անաջառ չես, դրա համար քո հետ վիճելը մի չիք անիմաստ եմ համարում: Դու ռուսների նկատմամբ պարզ արտահայտվող հակակրանք ունես, ու Վրաստանի քաղաքացի ես: Դու չէս կարա էդ հարցին սառը նայես: Բայց արի ասեմ, որ փոքր երկրները միշտ էլ եղել են մեծերի կռվախնձոր: Ու ստեղ ճիշտ ու սխալ չկա:
    Տարբերությունը մեծ չի լինել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի լծի տակ, թե Ռուսաստանի: Երևի միակ տարբերությունն են ա, որ Ռուսները անխնա են կթում, առանց կերակրելու, իսկ նրանք գոնե կերակրում են, հետո կթում: Կարծեմ էդ քո խոսքերն եմ կրկնում:
    Չէ, իմ խոսքերն էնա, որ ցանկացած ազգ, պետություն ազատ է ընտրելու ում ստրկանալ: Ինչ խոսք ԱՄՆ-ն իրավունք չուներ Իրաք ներխուժելու, նույնքան, որքան Ռուսաստանը չուներ Վրաստան ներխուժելու: Եթե Հայաստանի ժողովուրդը դեմ չէ, որ հայկական գույքը տրվի ռուսական պարտքի դիմաց, ապա Աստծու սիրուն դա միայն ու միայն հայերի գործն է: Իսկ եթե Վրաստանի ժողովուրդը չի ուզում Ռուսաստանի տակ պառկել, դա էլ իրենց գործն ու իրավունքն է: Երկակի ստանդարտներ կիռարել չի կարելի: Ժողովուրդավար երկրում ժողովուրդն է որոշում երբ ու ինչ անել: Լավրովների կամ պետռուշկաների խոսքերը ասնավանի չեն:

    Ինչ վերաբերում է իմ անաչառությանը, ապա ես պատրաստ եմ լսել ցանկացած հիմնավոր հակափաստարկ, բանավիճել ու իմ տեսանկյան փաստարկներ բերել: Անձամբ ես զերծ կմնամ անհիմն «անտեղյակ ես, անաչառ չես» փախչողական փաստարկներից: Ի դեպ, ռուսների նկատմամբ հակակրանք ես չունեմ, հակակրանք ունեմ Պուտինի ու իրա շայկայի նկատմամբ:

  10. #8
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանի ժողովուրդը չի ուզում Ռուսաստանի տակ պառկել, դա էլ իրենց գործն ու իրավունքն է:
    Ուրեմն սարսափելի ոչինչ չի լինի: Առանց մեծամասնության ոչինչ չի լինում: Անձամբ ես չեմ հավատում որ Վրաստանի ժողովուրդը ռուսամետ իշխանավորներ ա ուզում: Ինֆորմացիաս քիչ ա, բայց ինչքան ես եմ հասկանում Վրաստանի ժողովուրդը ուզում է ունենալ անկախ նախագահ: Ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ:
    էսպես չի մնա

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (22.03.2009), Արիացի (22.03.2009)

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն սարսափելի ոչինչ չի լինի: Առանց մեծամասնության ոչինչ չի լինում: :
    լուրջ ես ասու՞մ
    ուրեմն Հայաստանում էլ ես տականքների իշխանությունը ոչ թե լուծ ա այլ դեմոկրատական մեծամասնական իշխանություն հա՞

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձամբ ես չեմ հավատում որ Վրաստանի ժողովուրդը ռուսամետ իշխանավորներ ա ուզում: Ինֆորմացիաս քիչ ա, բայց ինչքան ես եմ հասկանում Վրաստանի ժողովուրդը ուզում է ունենալ անկախ նախագահ: Ոչ ռուսամետ, ոչ ամերիկամետ:
    վրաստանի ժողովուրդը եթե այսքան բանից հետո որ իրա գլխին խաղացին ուզենա ռուսական գերիշխանությւոնը, ուրեմն լրիվ խփնված ազգ ա: երբ իրա երկիրը մասնատեցին ու խլեցին մի քանի կտոր, երբ իրա քաղաքացիներին համարյա անելանելի վիճակի մեջ դրին տարբեր ֆրոնտներում, երբ ռումբերը լցին իրանց գլխին, երբ Աջարիան հայ-հայ տանում էիր ու Վրաստանին մատնելով անխուսափոլի կործանման…

    իսկ անկախ՞ ասում ես: դա հեքիաթների ոլորտից է, երբ գրետերությունը այս ռեգիոնում մենակ իրա ցամաքային զորքերի վրա ծախսում է Վրաստանի տարեկան բյուջեին համապատասխան գումար, ինչ՞ անկախության մասին ա խոսք գնում:

    սա բավականին վիճելի հարց է, ու այժմ հակված եմ այն տեսակետին, որ ինչպես դարեր շարունակ, այս ռեգիոնի պետությունները պետք է հարեն երկու գերտերություններից մեկին, ու իրենց "թագը" ստանան նաև նրանից:
    սա կարծում եմ մեծ կապ ունի տարածաշրջանի հետ:

  13. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանը ժողովրդավար ազատ տնտեսությամբ երկիր է, ցանկացած մասնավոր ձեռնարկություն կարող է Վրաստանում բիզնես սկսել:
    Աբսուրդ
    Եթե Ռուսաստանը թշնամի է, իսկ դու Ռուսաստանին ես վաճառել քո էլցանցը նշանակում է դու դավաճանական քայլ ես արել:
    Իսկ ամեն վրացի որ ամսվա վերջում գնում է ու վճարում է էլեկտրականության վարձը նույնպես կատարում է դավաճանական քայլ: Որովհետև այդ փողը ի վերջո գնում է Ռուսաստան:

    Այնպես որ այս բոլոր կոչերը ազատության մասին անհեթեթ են քանի դեռ դուք ձեր ձեռքով հարստացնում եք Ռուսաստանին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.03.2009, 22:57:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (29.03.2009)

  15. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբսուրդ
    Եթե Ռուսաստանը թշնամի է, իսկ դու Ռուսաստանին ես վաճառել քո էլցանցը նշանակում է դու դավաճանական քայլ ես արել:
    Իսկ ամեն վրացի որ ամսվա վերջում գնում է ու վճարում է էլեկտրականության վարձը նույնպես կատարում է դավաճանական քայլ: Որովհետև այդ փողը ի վերջո գնում է Ռուսաստան:

    Այնպես որ այս բոլոր կոչերը ազատության մասին անհեթեթ են քանի դեռ դուք ձեր ձեռքով հարստացնում եք Ռուսաստանին:
    Թույլ տուր չհամաձայնվել։
    Նույն տրամաբանությամբ ես կարող եմ դավաճան համարել
    1. Թուրքական ապրանք գնողներին
    2. Անթալիայում հանգստացողներին
    3. Թուրքերի հետ բիզնեսով զբաղվողներին
    4. ․․․
    այսինքն` ամբողջ ազգին։

    Հ․Գ․
    Ինքս ինձ համարում եմ ռուսատյաց, քանի որ ամեն անգամ անկեղծորեն ուրախանում եմ ռուսաստանում կատարված ամեն պատահարի մասին լսելիս, ընդ որում նկատել եմ, որ ես սկսել եմ ռուս ազգին ավելի շատ ատել քան թուրքերին։
    Թուրիքայում 1 հայի սպանեցին, այնպիսի աղմուկ բարձրացրեցին, ու նորմալ հետաքննություն են վարում (համենայն դեպս կողքից այդպիսի տպավորություն է ստեղծվում), իսկ ռուսաստանում մի քանի անգամ ավելի շատ հայ են սպանում` հիմնականում առանց պատասխանատվության ենթարկվելու։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  16. #12
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրիքայում 1 հայի սպանեցին, այնպիսի աղմուկ բարձրացրեցին, ու նորմալ հետաքննություն են վարում (համենայն դեպս կողքից այդպիսի տպավորություն է ստեղծվում), իսկ ռուսաստանում մի քանի անգամ ավելի շատ հայ են սպանում` հիմնականում առանց պատասխանատվության ենթարկվելու։
    Հայաստանում քանի՞ հայ են սպանում առանց պատասխանատվության: Որ լավ հաշվենք, կարող ա Ռուսաստանում ավելի շատ հայ լինի, քան Հայաստանում: Էդ էլ չափանիշ չի:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    լուրջ ես ասու՞մ
    ուրեմն Հայաստանում էլ ես տականքների իշխանությունը ոչ թե լուծ ա այլ դեմոկրատական մեծամասնական իշխանություն հա՞
    Հայաստանում ուրիշ հարց ա: Հետո էլ եթե տականքները արդեն ունեն իշխանական լծակներ՝ ուրեմն ունեն տասնապատիկ առավելություն, իրանց մեծամասնություն պետք չի, կարան սարքեն ինչ ուզենան: Վրաստանի դեպքում լրիվ հակառակն ա: Գործող իշխանությունը ռուսատյաց ա:
    էսպես չի մնա

  17. #13
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայնվել։
    Նույն տրամաբանությամբ ես կարող եմ դավաճան համարել
    1. Թուրքական ապրանք գնողներին
    2. Անթալիայում հանգստացողներին
    3. Թուրքերի հետ բիզնեսով զբաղվողներին
    4. ․․․
    այսինքն` ամբողջ ազգին։
    Դու սխալ հասկացար տրամաբանությունը: Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ որոնք Թուրքիային թշնամի չեն համարում: Եվ այդպիսի մարդիկ բավականին շատ են թե իշխանության թե ընդդիմության թե այլ խավերի մեջ:
    Եթե մարդը թշնամի չի համարում մի երկիր ապա ինչ դավաճանության մասին է խոսքը՞:
    Բայց եթե քո երկիրը պաշտոնապես համարում է մի այլ երկրի թշնամի, խզում է դիվանագիտական հարաբերությունները ու դրանից հետո հանդուրժում է թշնամական երկրի տնտեսական ներկայությունը ապա դա ՆՈՆՍԵՆՍ Է:

    Դե հիմա պատկերացրու մենք Ադրբեջանի հետ կռվենք ու էդ մոմենտին էլ Ադրբեջանին լույսի փող վճարենք... Դա ինչ է՞
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  18. #14
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Marduk մի քիչ սխալ համեմատություն արեցիր: Շատ չեմ ուզում մանրամասնել, բայց ամեն ինչ էդքան էլ քո ասածով չի: Մեկ Ռուսաստանին չարժե համեմատել Ադրբեջանի հետ, ու երկրորդն էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ընդհանուր ոչինչ չունեն Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների հետ: Ու երորդն էլ Վրաստանը Ռուսաստանի հետ չի կարա պատերազմ անի, նույնիսկ 15 րոպե չի կարա պատերազմի: Դա լրիվ ուրիշ պատերազմ ա, լրիվ ուրիշ նպատակներով ու մեթոդներով: Դա Ռուսաստան Վրաստան պատերազմ չի: Ու ոնց որ բոլոր ստոր պատերազմներում, արանքում կռվողներին ոչինչ չի լինում՝ արդյունքում տուժում ա վրաց ժողովուրդը:
    էսպես չի մնա

  19. #15
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության հեռացում»

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այսպես, երեկվանից սկսած կարելի է բացված համարել Ռուսաստանի հակաիշխանական գործողությունների նոր էտապը Վրաստանում: Ուղիղ, առանց որևէ փոփոխության ներկայացնում եմ Լավրովի խոսքերը. «Надеюсь, что у Грузии будет первое лицо, которое сможет уважать собственный народ, соседей и сумеет наладить отношения. »:
    Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 2003 թվականից սկսած բազմաթիվ փորձեր է արել Վրաստանում ընտրված նախագահին հեռացնելու համար՝ դրանք և՛ տնտեսական լծակներն էին՝ գազատարի պայթեցում, բորժոմիի արգելում, վրացական նարնջի ու մանդարինի արգելում, Վրաստանի քաղաքացիների բեռնատար ինքնաթիռով վտարում երկրից, և՛ քաղաքական լծակները՝ տարբեր միջազգային ատյաններում մշտական պատերազմ, տարատեսակ հարցերի վետոներ, 2007 թվականի նոյեմբերին Վրաստանում ակցիաների անուղղակի ֆինանսավորում և աջակցում և այլն, ինչպես նաև այլ կեղտոտ պիառ ակցիաները ուղղված Վրաստանի լեգիտիմ նախագահի անձի հասցեին՝ հիշենք ինտերնետով և այլ ԶԼՄ-ներով տարածվող կեղտոտ տեղեկությունները: Սակայն չհասնելով նպատակին այս միջոցներով, Ռուսաստանը դիմեց ծայրահեղ միջոցին՝ պատերազմին, ինչը նույնպես անհաջող անցավ: Կրեմլը ճանաչեց Հարավային Օսեթիան և Աբխազիան՝ մեկուսացնելով ինքն իրեն ու մնալով այնպիսի երկրի հետ ինչպիսին է Նիգերիան և տերորիստական ԽԱՄԱՍ խմբավորումը: Ոչ մի ցիլիվ պետություն համարյա մեկ տարի անց չի ճանաչել Վրաստանի մաս կազմող տարածքները:
    Եվ այսպես, ապրիլի 9-ից Ռուսաստանը սկսում է նոր օպերացիա, արդեն բացահայտ և ուղիղ աջակցելով և ֆինանսավորելով սեփական ագենտներին: Կհաջողվի՞ արդյոք այս փարձը: Հուսով եմ, որ ոչ:
    Աստված պահապան լինի ազատության ու ժողովրդավարության համար պայքարող մարդկանց, կարևորը չընկչճվել ու չստրկանալն է արտաքին օկուպացիոն ուժերին:
    Չհասկացա Լավրովի խոսքերն ինչ կապ ունեին անհիմն հայտարարությունների մասին, թե Ապրիլի 9ից Ռուսաստանը ինչ որ բան է սկսում։

    Հետո չգիտես ինչու էլ Լիստյեվի սպանություն, էլ Բերեզովսկի խառնում ես ու ավելի խճճումը ասելիքդ։

    Կոնկրետ ասա ինչ է լինելու Ապրիլի 9ին, ԼԱրին ՎԱրի է գնալու ու Սաակաշվիլի հրաժարական է տալու՞

    Թե ուղղակի վրաստանի մասին արդեն բոլորը մոռացել են ու չեն խոսում, դրա համար ինչ որ բան պիտի լինի Ապրիլի 9ին։

    Ես որ մի բան գիտեմ ինչ է լինելու Ապրիլին Օբաման գալու է Թուրքիա ու երևի վրացիք վեր վեր են թռնելու, որ իրանց նկատի, քանի որ հետներն արդեն նույնիսկ Եվրոպայում խոսացող էլ չկա, ավելի ճիշտ ԱՄՆն «խնդրել է» ու ՆԱՏՕն էլ իր բանակցությունները Ռուսաստանի հետ վերականգնել է առանց Վրաստանին հարցնելու, ինչը նշանակում է Վրացական պատերազմի ավանտյուրան համարվեց ՆԱՏՕի համար լուծված։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (23.03.2009), Սամվել (22.03.2009)

Էջ 1 17-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանգստանալ Վրաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 187
    Վերջինը: 03.09.2013, 10:44
  2. Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 158
    Վերջինը: 08.04.2012, 14:39
  3. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  4. Մայիսի 30-ին ընտրություններ Վրաստանում
    Հեղինակ՝ Հայաստան-Վրաստան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 29.05.2010, 20:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •