Էս պահին ոչ այնքան կարևոր, բայց հունիսի սկզբերի համար չափից դուրս կարևոր մի գրառում եմ ուզում անել։
Վրաստանի Հանրային Հեռարձակողի 2-րդ ալիքը վերաձևակերպվեց մի քանի շաբաթ առաջ քաղաքական հեռուստաաալիքի։ 24/7 ռեժիմով հեռարձակվում են քաղաքական գործիչների բրիֆինգները, երեկոյան մի քանի ժամանոց ծրագրեր են ուղիղ եթերում, որոնք այս պահին տարբեր քաղաքական միավորներին են տրվում։ Այսինքն, ամեն երեկո մեկ քաղաքական միավորին տրվում է մի քանի ժամ եթեր և այդ եթերում, ստուդիայում նստած ինչ ուզում ասում ու անում են։ Առանց կողմնակի վարողի։
Համապետական երեք ալիքների վրա նախընտրական թոք շոուեր են սկսել ցուցադրել։
Երկուշաբթի, հինգշաբթի 22.00 - Իմեդի
Ուրբաթ 23.00 - Ռուսթավի 2
Կիրակի 20.00 - Առաջին ալիք
Բոլոր այս ալիքները հասանելի են սովորական ալեհավաքով, արբանյակային ալեհավաքով, ինտերնետի միջոցով, ընդ որում մի քանի տարբեր կայքերի միջոցով, վերջին 10 օրվա արխիվը նեռարյալ:
Նոն-ստոպ քաղաքականություն է նաև երկու տեղական՝ Թբիլիսյան ընդդիմադիր ալիքով՝ Կավկասիա և Մաեստրո: Ալիքները նույնպես հասանելի է ինտերնետով, Կավկասիան սովորական ալեհավաքով, իսկ Մաեստրոն կաբելային ցանցով:
Սրան ավելցնենք նաև ամեն երեկո բոլոր ալիքներով լրատվական ծրագրերի մեջ ուղիղ միացումներն ու հարցազրույցները:
Կրկնում եմ, այս պահին այնքան էլ կարևոր չի այս գրառումը, հունիսի վայնասունի ժամանակ կարևոր կլինի: Ի դեպ, արդեն հիմա, ուղիղ եթերներում Նողայդելիի կողմնակիցները բողոքում են, որ իրենց եթեր չեն տրամադրում...
Վերջում ՖՍԲշնիկների հերթական «շեդեվրը»http://video.yandex.ru/users/iron-tv/view/295
Էջանիշներ