Քանի Ադրբեջանը նավթ, գազ ունի Կովկասում երկարատև խաղաղություն չի լինի...Չնայած երկարատևը հարաբերական է: Ամեն դեպքում ինչ կապ ունի Վրաստանի ներքին հարցերը Կովկասի անվտանգության հետ: Եթե վաղը Ղարաբաղում էլի կռիվ լինի, Վրաստանի անկայուն իրավիճան է պատճառը լինելու? Կամ եթե Վրաստոնում Սահակաշվիլին չլինի այլ` ասենք Վաղոն , դա ինչպես է երաշխավորում որ Կովկասում պատերազմ չի լինի և կլինի երկարատև խաղաղություն? Հնարավոր է ասենք Բուրջանաձեն դառնա նախագահ ու Ղարաբաղի հարցը լուծի կամ լուծվի?
Իմ կարծքիով Վրաստանի նախագահի ով լինել չլինելը չի կարող ազդել Ղարաբաղի հարցի վրա, հետևաբար խոսել ընդհանուր Կովկասի անվտանգության մասին մի քիչ չափազանցաված է...
1. եթե նշում ես 100-200 հոգի , ապա դատել այդ անմեղ զոհերի համար, որոնց վրա հարձակվել են հանկարծակի, կարողա պիտի մի 500 000-ից 1000000 մարդ սպանի, որ նոր պատասխանատվության կանչեն?:
2 Անհրաժեշտ է ռազմական դատարան ստեղծել ԱՊՀ մաշտաբներով, քանի որ բնաջնջում է տեղի ունեցել ԱՊՀ բնակիչների նկատմամբ, կարողա տանեն Բուրունդիում դատ անեն, բանանի ծառերի վրա, որ հետո էլ սահակաշվիլիկը փախնի կապիկների հետ?
Վերջին խմբագրող՝ Artgeo: 06.05.2009, 23:44:
Ես բացարձակապես որևէ բան չեմ նշում, նշում են միմիայն ռուս «անաչառ» զլմները, ես ընդամենը մեջբերում եմ նրանց կրակած թվերը: Ինչ վերաբերվում ա «անմեղ զոհերին», ապա դժվար որևէ ադեկվատ մարդ պատերազմում զոհված զինվորին անվանի անմեղ զոհ, հենց այն հասկացությամբ, ինչ հասկացություն որ դրված է այդ բառակապակցության մեջ: Ի դեպ, հիշեցնեմ, որ պատերազմը տեղի ունեցել Վրաստանի տարածքում, այսինքն Վրաստանը չէր կարող հարձակվել ինքն իր վրա, ըստ այդմ հարձակվել է Ռուսաստանը Վրաստանի վրա ու զավթել պետության տարածքների 20 տոկոսը: Իսկ պաշտպանվելու նպատակով սպանելը պատերազմում, ավելի քան արդարացված ա:
2 Ավելին, բնաջնջում է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետության, ազատ ու անկախ երկրի տարածքում: Ըստ այդմ Պուծինին ու Մեդվեդևին, Լավրովի հետ միասին պետք է դատել սեփական երկրում սուս ու փուս չնստելու համար:
Պատճառները ավելի խորքային են։ Վրաստանի տունը քանդում է պետության տարբեր ազգերի հետ հավասարի պես վարվելու, ու համատեղ պետական մեխանիզմ աշխատեցնելու վրացիների անկարողությունը։ Պատմական սպեցիֆիկ իրավիճակը վերջին երկու դարերի ընթացքում վրացիներին դրել էր Կովկասի այլ ազգերից տարբեր, ավելի բարձր կարգավիճակի մեջ։ Հիմա իներցիայով չեն կարողանում կանգնել։ Քսանմեկերորդ դարում ենք. Ամերիկայում սեւամորթը պրեզիդենտ է դառնում, իսկ Թիֆլիսում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տոլերանտությունը հըլը-հըլը նոր է հսնում այն պայծառ մակարդակին, որ հայը առանց ազգանունը փոխելու համալսարան է ընդունվում… Ցնծանք եւ ուրախ լերունք…
Ահա այս հոդվածը երեկ տեսա։ Նայեք, շատ օգտակար կլինի…
http://svobodnaya-gruzia.com/miscell/?p=23-24/02
Պանդուխտ (08.05.2009)
Լսել ես, որ Google news իրականում ինքը ոչ մի նորություն էլ չի հրապարակում այլ վերահրապարակում է ուրիշի տվյալները համաձայն փնտրողի։ Մեկել ասա Googli ժուրնալիստները Վրաստանից ուղիղ միացում են արել...
ԵՎ ամենակարևորը – ամենաինտեռնետացված անգամ երկրներում նորություններ ինտեռնետից իմանում են առավելագույնս 10 տոկոս բնակչությունը ու մնացած ամեն ինչ դեռ հեռուստատեսությունից է հաղորդվում, որտեղ ինչպես արդեն նշել էի ոչ այդ օրը, ոչ էլ հաջորդ օրերին հեղաշրջման հավաստիության ու կարևորության մասին ոչ մեկ չեր խոսում ու մինչ օրս հղումը արվում է «վրացական կառավարության» երբ ասվում է, թե եղել է հեղաշրջման փորձ, այինքն որ դա հեղաշրջման փորձ էր, այօրվա դրությամբ միայն վրացական կառավարությունն է պնդում և ուրիշ ոչ մեկ, ոչ մի ուրիշ աղբյուր, վերլուծական բյուրո նման պնդում չի անում։
Elmo (07.05.2009)
Վրացական ընդիմությունը պնդում է, որ այս թատրոնը հեղաշրջման հետ կապված, փորձ է եղել հերդական անգամ արտակարգ դրություն մտցնելու պատճառ ստեղծելու համար...
Այն որ ռուսները իրոք կարող են նման բան կազմակերպել շատ հավանական է: Այն որ Սահակաշվիլին դա կարող էր սարքել նեքրին խնդիրներից ժողովրդին շեղելու համար, կրկին հավանական է : Այն որ Սահակաշվլին հիվանդ է դա ևս շատ հավանական է...Մի խոսքով բոլորն էլ ճիշտ են![]()
Գերմանական Շպիգել ամսագրի կարծիքը ինձ համար ու շատ եվրոպացիների, ոչ միայն գերմանիայում ամենավստահելին է – կարծիքը. Ռուսաստանի կողմից հրահրված հեղաշրջումը այդպիսին չի լինում։
http://www.spiegel.de/politik/auslan...623319,00.html
Կարող ես նայել նկարները, կարծում եմ գոնե այն փաստից, թե քանի նկար է ընդիմադիրների մասին ներկայացված ու քանի «հեղաշրջման» մասին, կարելի է հասկանալ, որ թեման է ավելի կարևոր ու արժեքավոր համարվում։
Հոդվածում ի դեպ նույնպես միայն հղում է արվում «վրացական կառավարությունը ասում է թե հեղաշրջում է եղել»....
Սաակաշվիլիին Եվրոպայում ու կարծում եմ արդեն և ԱՄՆում ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ
Rammer (07.05.2009)
Սաակաշվիլիին ոչ ոք չի հասկանում
Ռուսաստանի դեմ հնչեցրած մեղադրանքը Վրաստանը հետ է վերցնում
http://www.cdaily.am/home/paper/2009_05_07/news/10557/
Երեկ TV-ով նայում էի Վրաստանում տեղի ունեցած ծեծկռտուքը...Ինչ որ երկաթե բաժանիչներ կային: Մի կողմում ընդիմություններ փայտերով: Մյուս կողմում ովքեր էին.????..Կարծես թե ոստիակկաններ չէին, որովհետև ոչ ոստիկանի համազգեստով էին, ու ձեռքներին էլ սովորական երկաթե, փայտե ձողեր էին...Ինձ մի պահ նույնիսկ թվաց, թե երկու կողմն էլ ժողովորուդն է` միայն իշխանամետ զանգվածի հետ էր նաև ոստիկանությունը: Թե սխալ եմ տեսել?
Ինչ որ մեկը տեղեկություն ունի?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ