Ես կարծում եմ, որ Վրաստանը վերածվել է մի հետամնաց, տոտալիտար ռեժիմով մի քրջոտ աֆրիկյան երկրի, երբ երկրի տարածքի մոտ 40%-ը գտնվում է այս կամ այն երկրի տիրապետության տակ, երկի ներսում խառը ներքաղաքական, սոցիալ- տնտեսական վիճակ է: սահակաշվիլիզմով տառապող Վրաստանը հայտնվել է խայտառակ վիճակում, որը մեծ վնաս է հասցնում ողջ հարավային կովկասին: Վրաստանի խեղճ վիճակը տարածաշրջանում լուրջ խնդիրներ է ստեղծում` սոցիալական, տնտեսական, քաղաքական: <սահակաշվիլի> երույթը, որը իմ կարծիքով տառապում է լուրջ հիվանդություններով, չես հասկանում ինչ է ուզում: Նախ նշեմ, որ <սահակաշվիլի> երույթը լիգիտիմ նախագահ չէ, այս դեպքում ինչ լիգիտիմ իշխանություն տապալելու մասին է խոսքը: Վրաստանը պետք է հասկանա, որ ֆաշիստական մեթոդներով ժողովուրդներին տիրելու քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Անհրաժեշտ է ԱՊՀ շրջանակներում ստեղծել ռազմական դատարան և <սահակաշվիլի> երևույթին և իր մերձակա սահակաշվիլիկներին պատասխանատվության ենթարկել օսերի զանգվածային բնաջնջման մեղադրանքով: Երբ Վրաստանը իր ձեռքերով հանձնի սահակաշվիլիին և սահակաշվիլիզմի անմիջական հետևորդներին, վերջինս կսկսի ազատ շնչել և նոր լեգիտիմ, ոչ արնախում քաղաքական համակարգով կկարողանա լուծել արտաքին և ներքին խնդիրները: Դրանով նպաստելով Կովկասում երկարատև խաղաղությանը: