Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Վրացերեն սովորեք, դարձեք երկրի լիարժեք անդամ, պաշտպանեք ձեր իրավունքները, բայց բարի եղեք հարգել այն երկիրը, որի քաղաքացի եք ու սկզբի համար սովորեք պետական լեզուն։
Դժբախտաբար վրացերեն սովորելու մասին կոչերը միայն պրոպագանդա են։ Ախալցխայի հայերը հո լավ գիտեն վրացերեն։ Ինչո՞վ է նրանց դրությունը լավ Ախալքալաքի հայերի դրությունից։ Ինչու՞ Սամցխե-Ջավախքի ղեկավարության մեջ ԶՐՈ հատ հայ կա։ Միթէ այդ նահանգում ընդհանրապես բացակայում են վրացերեն իմացող օժտված հայերը։

Ստիպված եմ նշելու, որ Վրաստանը ինքը երբեմն հակա-քայլեր է անում Ջավախքի հայության վրացերեն սովորելու ուղղությամբ։ Ախալքալաքի “համալսարանի մասնաճյուղի” ողորմելի պատմությունը հավանաբար գիտեք։

Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Քաղաքական կուրսի մասին գրվածը ակնհայտ սուտ է։ Նման հայտարարություն միայն Օքրուաշվիլին է արել ու գործից ազատվել։Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում էր երկիրը գրավիչ դարձնել, որ Աբխազիան ու Օսեթիան իրենք ուզենան լինել Վրաստանի կազմում ու վստահ եմ այդպես էլ կլիներ, եթե Պուծինի կեղտոտ ոտքը չդրվեր կրկին մեր սուրբ տարածաշրջան։ Օրհնվի էն սհաթը, երբ դուրսը վերջնական դուրս կշպրտվի Վրաստանից (ամբողջական Վրաստանից)։
Իսկ Սոչի քաղաքն ինչո՞ւ եք թողնում Պուծինի կեղտոտ ոտքի տակ։ Այնտեղից էլ չքշե՞նք…