Այո, Սահակաշվիլու քաղաքականության մեջ լավն ու վատը խառնված են իրար։ Բայց Ձեր ասածի մի երկու դիտողություն ունեմ։
Հ. Օսեթիայի վրա հարձակումը մի տեսակ... պահի տակ արված էմոցիոնալ քայլ ՉԷՐ, այլ հետեւանք էր նախընթաց քաղաքական կուրսի։ Սահակաշվիլու քաղաքականության հիմքերից մեկն էր. “Տղերք ջան, Էսա-էսա Սուխումն ու Ցխինվալին գրավում ենք” կարգախոսը։ Դրանով մի քանի անգամ ընտրվել էին ինքն ու իր կուսակցությունը։ Ու որպէսզի այդ ոգին “թարմ” պահեին, անընդհատ փոքրիկ “հարձակումիկներ” կարիք ունեին։ Հ. Օսեթիայի այն մասում, որը վրացական վերահսկման տակ էր, գեղեցիկ շենքեր էին սարքում` հաճախ օսեթական հրացաններից մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Սա մի կողմից ուրախացնում էր վրացական ընտրազանգվածին, մյուս կողմից էլ Վրաստանը ավելի զգայուն եւ խոցելի էր դարձնում պրովակացիաների համար։
Ջավախքի հարցում էլ քաղաքաքականությունը հակասական էր։ Հենց նրա օրոք էր, որ ակտիվացավ հայերին իշխանության բոլոր օղակներից դուրս մղելու պրոցեսը։ Այսօր Սամցխե-Ջավախք նահանգի ղեկավարության մեջ կա ԶՐՈ հատ հայ։ Հայերը ԶՐՈ տոկոս են կազմում նաեւ Ախալցխայի ու Ծալկայի շրջանների ղեկավարության մեջ։ Դրանից բացի, Սահակաշվիլու օրոք թափ առավ Ջավախքում վրացի միգրանտներ բնակեցնելու ծրագիրը։ Վերանբակների քանակը սպառնալի չէ, բայց դրանով հայ բնակչությանը վանում են, քանի որ հայերի համար տասնամյակներով դպրոց չեն նորոգում, աշխատատեղ չեն բացում, իսկ այ այդ վրացի միգրանտների համար անմիջապես ֆոնդեր գտնվում են։ Իսկ, օրինակ, Հայաստանում որեւե մեկը լսած կա՞ արդյոք, որ կառավարությունը եզդիական կամ ասորական գյուղերում ուղղակի կամ անուղղակի կերպով հայեր բնակեցնելու ծրագրեր իրականացնի։
Էլ չեմ ասում շինծու մեղադրանքներով հայ գրեթե բոլոր ակտիվիստներին ձերբակալելը… Այսինքն` Սահակաշվիլին դեռ օսերի հետ “չբարշած” հայերի հետ է խառը քայլեր անում։
Վրացական նացիոնալիզմի վրա հենվելը Սահակաշվիլու հիմնական կետերից մեկն է։ Եւ դա բերեց այն հետեւանքներին, որոնք տեսնում ենք…
Էջանիշներ