Si vis pacem, para bellum
Արիացի (25.03.2009)
Էլմո, ամբողջ խնդիրն այն է, որ Վրաստանը ինքն է ընտրում ում «հնազադնվել» ելնելով սեփական շահերից, Հայաստանի պես չի հանձնվել ռուսներին, ամբողջը նվիրել ու ամեն անգամ եվրոպացիքի հետ թամաշա անելուց հետո Մեդվեդի կանչով վազել Մոսկվա, «աչոտ տալ», թուքումուր ուտել ու հետո էլ խեղճ–խեղճ լղոզած հայտարարություններ անել, գալ ու ժողովրդին էլ կուտ տալ թե լոխ լավ ա։
Si vis pacem, para bellum
Էդ հեչ, զակոննի գողերին վռնդեց Վրաստանից, գողական մտածելակերպը գրեթե վերացրեց, խորհրդային մտածելակերպը վաղը մյուս օրը շունչը կփչի, կաշառակերությունը գրեթե վերացրել ա, Հայաստան մտնող կոնտրաբանդան Վրաստանի տարածքում բռնում ա, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի նառկոտրաֆիկնա վերացրել, համագործակցում ա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանին ալտերնատիվ նավթա ու գազատար ստեղծելու համար, չի ենթարկվում Պուծին ձյաձյային ու էլի լիքը-լիքը բաներ:
Եթե Վրաստանի ժողովուրդը դա չի ուզում, ուրեմն դա տեղի չի ունենա: Ինչքան էլ Ռուսները ուզենան: Այ ուրիշ հարց ա, որ ռուսները ցեցը գցեն Վրաստան ու գլորվող ձնագնդիկի էֆեկտով ամեն ինչ տանի Սահակաշվիլու հրաժարականին: Դա էլ տեղի կունենա, եթե ԱՄՆ չմիջամտի: Իսկ ԱՄՆ չի միջամտի, եթե ռուսների հետ համաձայնություն ունի: Նենց որ դա կլինի ոչ միայն Ռուսաստանի կողմից Վրաստանի գաղութացում, այլ նաև ԱՄՆ -ի կողմից Վրաստանին դավաճանություն:
էսպես չի մնա
Տապոռով հարցեր չեն լուծում իսկ դա փաստ է, որ ոչ Իրաքում ոչ էլ Հարավսլավիայում բացի իրեն լիչնի նեպրիյազն ստեղծող անձանց ոչնչացումից, ոչինչ ԱՄՆն չի իրականացրել։
Չնայած երկար ժամանակ է որ տեսնում եմ – մարդ խփելը, ակմ ասպարեզից հանելը հարց լուծել էր համարվում ՀԱԿի կողմնակիցների մոտ ու զարմանալի չի որ Բուշը նման մտածելակերպով հերոս է, գյուլլել է վատ մարդկանց։
Հուսամ ԼՏՊի կոչերը տապոռով հեղափոխություններից հրաժարվելը մի օր կհասկանաս ու կգիտակցես, որ գյուլելով, արգելելով ու ոչնչացնելով ոչինչ չի լուծվում, ավելին միայն ամեն ինչ բարդանում է։
Չնայած մարդ ես կարող է պրոբլեմների ավելացումը քեզ համար ավելի գերադասելի է....
Եթե երկրում իրավիճակը նորմալ է ու ծայրահեղ լարվածության չի հասցված ով էլ ինչքան էլ միտինգ անի ու անկարգություններ ստեղծի, ոչինչ էլ հնարավոր չի լինի փոխել, նամանավանդ երկրի նախագահ ու ղեկավարություն փոխել։
Այդպես լիներ ամեն Մայիսի մեկին Գերմանիայում պիտի կանզլերով սկսած միլպետերով վերջացված փոխվեին, քանի որ այդ օրը ամեն տարի անարխիստները, ձախերը, աջերը ու ինչ ախմախ ասես ամեն ինչ Բերլինում ջարդում ու փշրում է....
Շատ նման է հայաստանյան Մարտի մեկի դեպքերի արդարացումներին, թե Օպերայի կամ Մյասնիկյանի հրապարակում հավաքվածները սպառնում էին պետականությանը։
Հետևությունը մեկն է, նման պետությունը, որին կարող է սպառնել մի քանի հազար մադու մեկ տեղում հավաքվել ու նույնիսկ անկարգություններ սարքելը ՓԱԼԱՍ ու ՓՈՒՉ երկիր է ու գոյություն ունենալու հնարավորություն իսկ իմ կարծիքով իրավունք չունի...
Elmo (24.03.2009)
Էն էլ նենց փողոց, որ ամեն Վրաստան Օդանավակայանով եկող գնացող դա տեսնի
http://www.ireport.com/docs/DOC-60326
Միշիկին շուտ ֆուտբոլ անեին նախագահի աթոռից էս օրը չէին ընկնի էդքան մարդ էլ չեր մահանա:
Վոթեր, քո տրամաբանությամբ ԱՄՆ–ն փալաս ու փուջ երկիր է, ու գոյություն ունենալու իրավունք չունի, քանի որ մի քանի օդաչու պայթացրեցին մի քանի հզոր շենք ու մի քանի հազար հոգի էլ վարի գնաց… Վրաստանը իմ կարծիքով Ռուսաստանի դիվերսիայից պաշտպանվելու մեծ խնդիր ունի, և իրականում այդքան էլ հեշտ չի Ռուսաստանի դեմ պայքարելը, եթե նա որոշել է տիրանալ։ Միայն հիշենք, որ մեր կողմից չսիրված Սահակաշվիլին այնուամենայնիվ կարգին էլ համաժողավրդական հանրահավաք իրականացրեց ռուս–վրացական պատերազմից հետո, և մասնավորապես իմ տպավորություններով վրաց ժողովուրդը սատարում է Սահակաշվիլուն։
Վրաստանում կանխվել է Սահակաշվիլիի դեմ դավադրությունը
Վրաստանի ՆԳՆ-ն տարածել է ընդդիմությանն արատավորող հերթական փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է Грузия Online–ը։ Ուժարարները հրապարակել են ձայնատեսագրություններ, որոնցում ընդդիմության երկու ներկայացուցիչներ բանակցություններ են վարում զենքի գնման և պետական հեղաշրջում կազմակերպելու մասին։
Դավադրություն ծրագրելու մեջ կասկածվում են «Հանուն Վրաստանի փրկության» ընդդիմադիր կուսակցության անդամներ Մալխազ Գվելուկաշվիլին և Լաշա Չխենքելին։ Ձայնագրույթուններից մեկում Գվելուկաշվիլին, ինչպես հաղորդվում է, պայմանավորվում է 30 մարդու համար ձեռք բերել հրազեն, ինչպես նաև խոսում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հնարավոր վերացման մասին։
Ժապավեններում քննարկվում են զինված հարձակման մանրամասները, որը պետք է իրագործվի ապրիլի 9–ին՝ այն օրը, երբ Վրաստանի ընդդիմությունն անցկացնելու է զանգվածային ցույցեր։ Համաձայն ՆԳՆ տեղեկությունների՝ դավադիրները նախատեսել են գործի դնել երկու խումբ։ Խմբերից մեկը նախատեսված է եղել խորհրդարանի շենքը գրավելու, մյուսը՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը գրավելու համար։
Si vis pacem, para bellum
Ամբողջ խնդիրն այն է, որ ասում ենք պետություն (տվյալ դեպքում՝ ԱՄՆ), հասկանում ենք իշխանություններ, այնինչ ժողովուրդ է պետք հասկանալ նախ և առաջ (կասկածելի է, որ ԱՄՆ–ի ժողովուրդը այդ ակտից շահեց, մանավանդ որ մի քանի հազար հոգի էլ պարզապես այն աշխարհ գնացին, ով որ շահեց, ինքն էլ կերավ Իրաքի պատերազմի բարիքները)։ Իսկ ԱՄՆ–ի ժողովուրդը դա կուլ տվեց, նույն կերպ կարող են Վրաստանի ժողովրդին համոզել, որ Սահակաշվիլին ժողովրդի թշնամի է և վերջ։ Հին սովետական մեթոդները սաղ կենան։
Si vis pacem, para bellum
Վիշապ ջան.. հիմա Ռեսուրսների համար տարվող պատերազմա... էտ 3.000 զոհը կապին Արաբների վզին.. հիմա տեռոռա եղավ գնաց.. բայց դե իտոգում Աշխարհի ամենաթանկ ու էտ ամենաթանկից ամենաշատ ունեցող պետություններից մեկը փաստացի գրավեցին...
Հիմա 3.000 ավելի 3.000 պակաս.. բայց դե մի 100 տարի հետո էտ Նավթը իրանը կասի.. ու հաստատ կասի..
Loading your personal settings....
Ապեր, էդ 3000 հոգին կարող է՞ քաղաքացիներ չէին, ու ԱՄՆ–ի շահելը իրենց պետք չէր… Ու հազիվ թե այդ հանուն նավթի ակցիան հանուն Ամերիկայի մեծ ժողովրդի էր, մի քանի տականքներ, որ ատոմային ռումբերի կնոպկաների վրա նստած են, միլիարդների խաղեր են տալիս, զվարճանում են, վաղը մյուս օր պետք լինի, 3000 չէ, 3 հարյուր հազար վարի կտան, բայց սա իսկականից ուրիշ թեմա է
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ