Չէ, Էլմո: Մենք հենց սկզբից պայմանավորվեցինք, որ զուգահեռներ չենք տանի Հայաստանի ու Վրաստանի միջև: Սակայն արի ու տես, ինչքան գնում-գալիս ենք, դու էլի զուգահեռներ ես տանում: Կրկնում եմ, Վրաստանի ու Հայաստանի միջև զուգահեռներ տանելը անընդունելի ու սխալ է վերևում բերածս փաստարկների պատճառով և ոչ միայն: Վրաստանը ի տարբերություն Հայաստանի հակասեմիտիզմով, քսենոֆոբիայով, հոմոֆոբիայով, նացիզմով և այլ անհանդուրժողական երևույթներով չի տառապում, ո՛չ ժողովրդի, ո՛չ պետական մակարդակով: Հասկացա՞նք: Անցանք առաջ:
Նինո Բուրջանաձեի ամուսինն ու հայրը ազգությամբ ռուս չեն:
Բիձա (16.04.2010)
Նինո Բուրջանաձեն իմ հիշելով նախկին Նախագահի քրոջ տոլի ախպոր աղջիկն ա, թե սխալվում եմ? բայց ինչ կարևոր ա չեմ հասկանում, ով ուզում ա լինեն հերն ու ամուսինը, երբ ինքը ԱԺ նախագահ էր ինչի էտ ոչ ոք չէր հիշում, իսկ հիմա երբ թիմակիցներին են ձերբակալում դա դիտվում է որպես ձերբակալողներին արդարացնող փաստ, և երկրորդը Վրաստանում մի գուցե հակասեմիտիզմ չկա, բայց էն մնացած նշացծդ ֆոբիաները հաստատ կան, իսկ հակառուսական քարոզչությունը դրված է, պետական հիմքերի վրա: Բայց դե էս սաղ կապ չունի էլի ընդիմադիրների ձերբակալությունների հետ, Սերժից սովորել ա Սահակշվիլին, բայց էտ ավելի վատ իրա համար, ավելի կհզորացնի ընդիմությանը իր էտ քայլով:
Արտգեո... Նախագահի լեգիտիմությունը անընդհատ մի նշի...
Լևոնն էլ էր Լեգիտիմ.. բայց դե իրան էլ բացարձակ մեծամասնությունը չէր ուզում 96ին... /ավելի չենք շեղվում/ Ասածս էնա որ ժողովուրդն էլ կարա սխալվի սխալ նախագահ ընտրի.. նախագահ որը երկրի գլխին պատերազմ բերի մուֆթա տեղը.. ու քաղաքական տեսանկյունից պարկի բուշի տակ... /կներեք եթե կոպիտա հնչում ամեն ինչը փոխաբերական իմաստովա ասվում/.
Loading your personal settings....
Դիվ ընգեր, Ֆօքս նայողների 80% կարծում էր որ Օբաման մուսուլման է… էս է դրանց մակարդակը (Հայոց Աշխարհի պես բան ա)… ես իմ լուրերը ստանում եմ CNN, BBC, Reuteres, RFI (NPR -ը շատ լավն ա) և այլն… պատկերացրու Al Jazeera-ն շատ ավելի օբյեկտիվ է քան Ֆօքսը…Բւոշի ճառերը ես լսել եմ, բայց առավել ուշագրավը նրա պրեսկոնֆերանսներն էին… դա տեսնելու բան էր, թափդանսն էլ եմ տեսել… Ապեր էդ մարդը կատարյալ թյուրիմացություն ա… առաջ տղիս ասու էի սովորի որ մարդ դառնաս, հիմա տենում եմ որ չսովորի կարող ա պրեզիդենտ դառնա ձենս կտրել նստել եմ…Ընգեր Բուշին պաշտպանելը դժվար ա, էտի մենակ Դիք Չեյնին ա վիզ վեկալում
Սկզբից ասեմ, որ Իրանն իմ "ամենասիրած" երկիրը չի… բայց էսօր նրանք Իրաքի շիիտների վրա ավելի մեծ ազդեցություն ունեն քան ԱՄՆ-ը, իսկ շիիտները Իրաքի 60%-ն են… ԱՄՆ-ին մնում ա բանակցությունների գնալ Իրանի հետ… Սադդամի ընկնելուց հետո ԱՄՆ-ի դիրքերը շատ թուլացավ Միջին Արևելքում… դրան դժվար ա, ընգեր, լավ քաղաքականություն անվանելը
արա… էս մի կյանք օֆտօպ եմ գնացել… ինձ հեսա Մացոյի ճանկն են գցելու
իմիջայլոց մի քանի օր առաջ Բուշը Կալգրիում հանդիպում էր Կանադայի բիզնես էլիտայի հետ, ու այն հարցին, թե ինչ կասի նա Բարակի մասին, նա ասեց, որ "Օբաման արժանացել է իմ լռությանը"
Իսկ վերևի գրածներիտ համար ասեմ, որ եվրոպական կանալներն էլ մի բան չէն: Օրինակ ֆրանսական ամիցիոզ կանալները , կամ թեկուզ եվոնյուզը շատ միակողմանի ու հակաամերիկյան է հիմնականում իր ուղենիշը տանում առաջ: ճիշտ ա, դա անում է շատ նուրբ ձևերով, բայց ֆրասական տափուկությունը միշտ էլ ջրի երես ա դուրս գալի:
ԱՄՆ -ի հետ ամեն ինչ պարզ ա, կամ պարզ չի: Հիմա ինձ ինչ որ մեկը կբացատրի Վրաստանի ընդիմության պահանջները ո՞րն են: Էդ մարդիկ ի՞նչ են ուզում, ի՞նչ լոզունգներով ու կոջերով են հանդես գալիս:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ