Այս պատմությունը պատմել եմ մի անգամ:
Վիրավոր եմ տեղափոխում՝ ականապայթյունային՝ սրունքի ստորին մեկ-երրորդի պոկումով: Ահագին արյուն էր կորցրել, իսկ արյունը մնացել էր պատգարակում: Մենք էլ արդեն ՈւԱԶ- ի մեջ ենք: Տղային երկու թևերից էլ հեղուկներ եմ ներերակային- կաթիլային միացրել, վնասված վերջույթն անշարժացրել էի, ցավազրկողներ ներարկել: Պատգարակում մնացած արյունը հանելը գլխացավանք էր: Նախ՝ չէի ցանկանում տեղաշարժել նրան, կամ պատգարակը փոխել, որովհետև դա լրացուցիչ ցավեր կպատճառեր (հազիվ մի քիչ հանգիստ պառկած էր): Մտածեցի, մտածեցի, վերջը, որոշեցի ինչ անել:
Վերցրեցի մի քանի բինտ, մի քանի բամբակ, դրանցից ստացա մի մեծ սպունգանման մարմին ու սկսեցի…
…թ աթախել արյան մեջ ու հետո, հանելով պատգարակից, մզել: Նորից ու նորից, այնքան մինչև այդ ողջ արյունը դուրս չբերեցի պատգարակից:![]()
Էջանիշներ