User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Ձեր ամենավատ հիշողությունները

  1. #16
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Էս դեպքը ինձ երեկ հանդիպվեց... որից ես ամբողջ օրը էսօր էլ հետը շատ տխրեցի: Հավերժ իմ վատ հիշողությունների մեջ մտավ
    ուրեմը պատմում եմ.Գնում էի Ավան ընկերուհուս տուն, մտա խանութ որ բան առնեմ. Էտ պահին աղացած միս էին ստանում, մեկ էլ կողքից մեծ կնոջ ձայն լսեցի:Ակամայից շրջվեցի տատիկիս կարոտից տատիկը վաճառողին հարցրեց,- էտ միսը թարմա՞, նոր եք ստացե՞լ, ինչքանա՞...
    Վաճառողն էլ, թե,- 1.300դրամ...
    Ու տեսնեիք էս տատիկի երազկոտ հայացքը...,- չէ՛, բալաա՜ տա իմ պենը չի...
    Չգիտեմ դուք ո՞նց, բայց ես շատ զգացվեցի ու աչքերս լցվեցին...մեկ մտածում էի առնեմ տամ, մեկ ամաչում էի... Ախր ինչի՞ մի փոքր ավելի համարձակ չեմ,ախր որ մարդ լիներ հետս ու մենակ չլինեյի հաստատ կառնեյի... երևի երեխա չուներ, կամ լքել էին, կամ էլի նման շատ շատ բաներ...
    ՄԻ լավ բան ասեք, թե չէ երկու օրա...
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.07.2009), Enigmatic (09.06.2009), Manya (03.07.2009), Selene (08.04.2009), Yevuk (07.01.2010), Աշխեն (14.07.2009), Կաթիլ (03.07.2009), Ուլուանա (27.03.2009), Ուրվական (08.04.2009), Չիպ (02.04.2009)

  3. #17
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Տհաճ հիշողությունները շատ են, բայց թերևս ամենատհաճը ու կյանքիս վրա անջնջելի հետք թողածն այն էր, երբ երեք... չէ` չորս անասուն մեր շենքի մուտքում սեռական խոշտանգման ենթարկեցին ինձ:

  4. #18
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Տհաճ հիշողությունները շատ են, բայց թերևս ամենատհաճը ու կյանքիս վրա անջնջելի հետք թողածն այն էր, երբ երեք... չէ` չորս անասուն մեր շենքի մուտքում սեռական խոշտանգման ենթարկեցին ինձ:
    Ես չեմ էլ կարող պատկերացնել, թե դա որքան սարսափելի է Էդ մասին խոսալն էլ մեծ քաջություն է պահանջում

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (12.05.2009), Manya (03.07.2009)

  6. #19
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Մի քանի տարի առաջ կատու էի պահում, ես էի բերել տուն:
    Մի 4 տարի ապրեց մեր հետ ու արդեն մեր տան անդամն էր դարձել: Մի օր առավոտ շուտ, տեսանք, որ պատուհանից ընկելա/10-իդ հարկից/: Հայրս գնաց տուն բերեց: Կյանքում չեմ մոռանա խեղճ կենդանուն, լրիվ ջախջախվել էր. ատամները ջադուփշուր էին եղել, ոտքը այնպես էր կոտրվել, որ մաշկն էր միայն պահում, գլուխն էր ցխկվել էր ու արյուն էր գալիս ու ինքը մի տեսակ ձայն էր հանում՝ ասես լացում էր ցավերից Մի տաս րոպե ապրեց ու մեռավ: Շատ ցավալի էր նրա կորուստը իմ համար, բայց ոչ ամենավատը:
    Կարծում եմ ամենավատ հիշողությունը երեխայի համար իր ծնողի/հարազատի/ անկենդան մարմնի կողքին նստելն է: Իմ համար դա այդպես էր: Օր չկա, որ չհիշեմ

  7. #20
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Երկու շաբաթ առաջ մի այսպիսի դեպք եղավ. Ջուր էի խմում սեղանիս մոտ նստած ու հանկարծ զգացի , որ բերանիս մոտ մազ կա:
    Ժամանակին հասցրեցի նկատել ու կուլ չտվեցի, բայց ահավոր զզվեցի:
    Արդեն երկու շաբաթ է չեմ կարողանում հանգիստ մի բան խմել, մանավանդ ջուր: Անըդհատ հիշում եմ այդ մազը ու սիրտս խառնում է: Չգիտեմ` ինպես ազատվել այդ զգացողությունից, այն ինձ անըդհատ հետապնդում է ու մի տեսակ անհասկանալի վախ եմ զգում ու խուճապի մեջ եմ ընկնում: Լրիվ ենթագիտակցական…. Գիտակցությունս հասկանում է, որ դժվար թե նորից նույնը պատահի, կամ էլ` արժի այդքան ուշարդրություն դարձնել:
    Այ հիմա հասկանում եմ Ֆրեյդի գրածները yy
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  8. #21
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Ծնողի կորուստ
    Ընկերոջ կորուստ

  9. #22
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    2006թ. դեկտեմբերի 7 լուսաբաց /4:45/: Ես և քույրս ապրում էինք մի տատիկի հետ վարձով՝ իր տունն էր: Վատառողջ էր տատիկը ՝ հիպերտոնիա, սրտանոթային անբավարարվածություն, դիաբետ և մի շարք… Ինձ սովորեցրել էր չափել ճնշումը, սրսկել /բուժքույր էր մասնագիտությամբ/ ես էլ պարտքս կատարում էի իր հանդեպ՝ ամենօրյա պրոցեդուրաները չափել ճնշումը, սրսկումներն անել: Այդ գիշեր մի քիչ վիճեցինք ՝ սովորական կենցաղային հարց էր, հետո հերթական պրոցդուրաները և նա գնաց քնելու:
    Գիշերները զգոն էի քնում, որ հանկարծ արթնանում էր, հարցնում էի ՝ հո բան չի՞ եղել:
    Լուսաբացին լսում եմ՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ…
    Արագ դուրս եմ պրծնում անկողնուցս ու վազում կողքի սենյակը:
    Ասում եմ ինչ ա եղել, ասում ա լավ չեմ: Շնչառությունս կտրվում է, օգնիր նստեմ, օգնում եմ բարձրանում է ու նստում: Ասում եմ ջուր ուզո՞ւմ ես, գլխով է անում: քույրս վազելով բերում է , խմում է հետո՝ թե լավ չեմ , ինձ մենակ մի՛ թող, քրոջս ասում եմ զանգիր շտապ օգնություն ու գնա հարևանին կանչիր:
    Այդ ընթացքում նա ուժեղ բռնել էր ձեռքս ու հիշում եմ, որ ասում էի.
    Շնչի՛ր, շնչի՛ր, աչքերդ մի՛ փակի, խնդրում եմ շնչի՛ր, ձեռքս սեղմիր…

    …………………………………
    Մինչ հարևանը եկավ նա ձեռքս ուժեղ բռնել էր ու արդեն չկար…
    Հարևանը փակեց աչքերն ու անջատեց մեր ձեռքերը…
    Շտապ օգնությունն եկավ տասնհինգ րոպեից…
    շատ եմ ցավում ու շատ ահավոր է:

  10. #23
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքը ինձ երեկ հանդիպվեց... որից ես ամբողջ օրը էսօր էլ հետը շատ տխրեցի: Հավերժ իմ վատ հիշողությունների մեջ մտավ
    ուրեմը պատմում եմ.Գնում էի Ավան ընկերուհուս տուն, մտա խանութ որ բան առնեմ. Էտ պահին աղացած միս էին ստանում, մեկ էլ կողքից մեծ կնոջ ձայն լսեցի:Ակամայից շրջվեցի տատիկիս կարոտից տատիկը վաճառողին հարցրեց,- էտ միսը թարմա՞, նոր եք ստացե՞լ, ինչքանա՞...
    Վաճառողն էլ, թե,- 1.300դրամ...
    Ու տեսնեիք էս տատիկի երազկոտ հայացքը...,- չէ՛, բալաա՜ տա իմ պենը չի...
    Չգիտեմ դուք ո՞նց, բայց ես շատ զգացվեցի ու աչքերս լցվեցին...մեկ մտածում էի առնեմ տամ, մեկ ամաչում էի... Ախր ինչի՞ մի փոքր ավելի համարձակ չեմ,ախր որ մարդ լիներ հետս ու մենակ չլինեյի հաստատ կառնեյի... երևի երեխա չուներ, կամ լքել էին, կամ էլի նման շատ շատ բաներ...
    ՄԻ լավ բան ասեք, թե չէ երկու օրա...
    Լուսաբեր ջան այ էտ հարցում մենք իրար լավ կհասկանանք իմ խիղջն շատա տանջում տենց բաներից բայց ամաչում եմ քայլ անեմ բայց մենք իրար հետ լինենք հաստատ մի ինչ որ քայլ կանենք

  11. #24
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Մեջբերում Economist-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի տարի առաջ կատու էի պահում, ես էի բերել տուն:
    Մի 4 տարի ապրեց մեր հետ ու արդեն մեր տան անդամն էր դարձել: Մի օր առավոտ շուտ, տեսանք, որ պատուհանից ընկելա/10-իդ հարկից/: Հայրս գնաց տուն բերեց: Կյանքում չեմ մոռանա խեղճ կենդանուն, լրիվ ջախջախվել էր. ատամները ջադուփշուր էին եղել, ոտքը այնպես էր կոտրվել, որ մաշկն էր միայն պահում, գլուխն էր ցխկվել էր ու արյուն էր գալիս ու ինքը մի տեսակ ձայն էր հանում՝ ասես լացում էր ցավերից Մի տաս րոպե ապրեց ու մեռավ: Շատ ցավալի էր նրա կորուստը իմ համար, բայց ոչ ամենավատը:
    Կարծում եմ ամենավատ հիշողությունը երեխայի համար իր ծնողի/հարազատի/ անկենդան մարմնի կողքին նստելն է: Իմ համար դա այդպես էր: Օր չկա, որ չհիշեմ
    Շատ ցավում եմ բայց մի խորհուրդ տամ քո հարազիտ հետ ապրած օրերտ հիշիր ոչ թե վատը ու կտեսնես որ նա միշտ քեզ հետ է: Մի տխրիր:

  12. #25
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Հիմա վատ հիշողություննե՞ր եք ուզում, սուր զգացողություննե՞ր, ադրենալին՞, սարսուռ ողջ մամնով մեկ, վատ երազնե՞ր…
    Կարդացեք իմ անձնական հիշողությունները:

    Ուսանող էինք: Հերթապահում էինք վերակենդանացման բաժանմունքում: Երկու կաթվածով հիվանդ կային: Մեկի անունը Շավարշ էր (45- 50 տարեկան), մյուսինը՝ Արարատ (մոտ 70- 75 տարեկան): Զարմանալիորեն Արարատը աստիճանաբար վերականգնվում էր, իսկ Շավարշը՝ ոչ, վիճակն անփոփոխ էր մնում, հետո էլ սկսեց ծանրանալ: Կաթվածից հետո կամ առաջ Արարատը՝ բիձեն, երեևի խելքը քիչ մը թռցրել էր, չամռվում էր օրվա հերթապահ բուժքույրերին, ախմախ բաներ էր խոսում, բայց ֆիզիկապես ահագին լավացել էր՝ չնայած դեռևս անկողնային վիճակում էր: Մի օր հանկարծ Շավարշը վիճակը միանգամից ծանրացավ, շնչառությունը մակերեսային դարձավ, զարկերակային ճնշումն սկսեց կտրուկ ընկնել, մաշկի գույնը գնալով փոխվում էր: Բուժքույրն սկսեց Շավարշին ուշքի բերելու բուռն պրոցեսը՝ անընդհատ գոռալով ու թեթևակիորեն ապտակելով Շավարշին.
    - Շավա՜րշ, Շավա՜րշ, լսու՞մ ես, Շավա՜րշ, - ոչ ռեակցիա Շավարշի կողմից չկար:
    Մեկ էլ մի ձայն լսվեց այդ խառնաշփոթ պահին:
    - Շավա՜՜՜՜րշ, հարսանիքի լավա՜՜՜՜շ…, - Արարատն էր:

    Շավարշը մեռավ, իսկ Արարատը մի քանի օր անց լավացավ ու դուրս գրվեց:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.07.2009, 22:33:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (03.07.2009), Kuk (03.07.2009), xaladilnick (04.07.2009), Հետաքրքրություն ջան (03.07.2009), Ռուֆուս (05.07.2009)

  14. #26
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Այս պատմությունը պատմել եմ մի անգամ:

    Վիրավոր եմ տեղափոխում՝ ականապայթյունային՝ սրունքի ստորին մեկ-երրորդի պոկումով: Ահագին արյուն էր կորցրել, իսկ արյունը մնացել էր պատգարակում: Մենք էլ արդեն ՈւԱԶ- ի մեջ ենք: Տղային երկու թևերից էլ հեղուկներ եմ ներերակային- կաթիլային միացրել, վնասված վերջույթն անշարժացրել էի, ցավազրկողներ ներարկել: Պատգարակում մնացած արյունը հանելը գլխացավանք էր: Նախ՝ չէի ցանկանում տեղաշարժել նրան, կամ պատգարակը փոխել, որովհետև դա լրացուցիչ ցավեր կպատճառեր (հազիվ մի քիչ հանգիստ պառկած էր): Մտածեցի, մտածեցի, վերջը, որոշեցի ինչ անել:
    Վերցրեցի մի քանի բինտ, մի քանի բամբակ, դրանցից ստացա մի մեծ սպունգանման մարմին ու սկսեցի…
    …թ աթախել արյան մեջ ու հետո, հանելով պատգարակից, մզել: Նորից ու նորից, այնքան մինչև այդ ողջ արյունը դուրս չբերեցի պատգարակից:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.07.2009), Enigmatic (03.07.2009), Kita (03.07.2009), Ռուֆուս (05.07.2009), Սլիմ (04.07.2009)

  16. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Վատ հիշողություններ շատ կան, ասենք առաջին կորուստը:
    Բայց ամենատհաճը հիշողություն էլ դեռ չի, էնա ինչ հիմա կատարվումա իմ կյանքում:
    Սիրածս մարդուն կորցնում եմ մի հատ անննննասունի պատճառով:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  17. #28
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դա պատահեց մի օր, երբ հայրս տուն մտավ խմած/սովորաբար տանելի չափով է լինում, բայց այդ անգամ ամեն ինչ անկառավարելի էր/: Տնից փախչել ուզեցա, քանի որ հարցախեղդ էր անում: Մի կերպ պրծա: Աստիճաններով իջավ ետևիցս, թաքնվեցի, վազեցի ինչ-որ ուղղությամբ ու .. ... հայտնվեցի նրա ուժեղ բազուկներում: Չէի կարողանում ազատվել ..... ..... .... ու առաջին անգամ կյանքում ճաշակեցի հոր ապտակներ, շոկի մեջ էի, լրիվ անտեղի էր:
    Պայքարից հետո մի կերպ բաց թողեց: Այնքան վախեցած էի, որ չմտածեցի այդ գիշերով փախուստի խելամիտ ճանապարհ ընտրել: Վազեցի Իսակովի պողոտա ու մտադրվել էի քաղաք հասնել ոտքով: Շների վախից, իմ ներվայն վիճիկից ինձ կորցրել էի ու ամեն կանգնող մեքենան ընդունում էի ինձ հետևող հորս տեղը ... ... ...մինչև հորիցս վախից նստեցի իր ծառայությունն առաջարկող ջիպը: Երկար բանավեճային պայքար ունեցա մեքենան լքելու համար: Բայց բարեբախտաբար ամեն ինչ վերջացավ առանց զոհերի: Տատիիս տանը քնեցի ու մեր տանն այդպես էլ չիմացան այս մասին:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (14.07.2009)

  19. #29
    միշտ լավատես Աշխեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2009
    Տարիք
    36
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ձեր ամենավատ հիշողությունները

    Ամենավատը թերևս մի մանկական հիշողություն է, գուցե այն ժամանակ ավելի տպավորվող էի դրա համար
    Պապս շատ հաղթանդամ, խիստ մարդ էր, երեխա ընդհանրապես այնքան էլ չէր սիրում և «երես տալը» հաստատ չգիտեր՝ ինչ է:
    Բայց ինձ շատ էր սիրում ու շատ մտերիմ էինք
    Մութ տարիներն էր, գնացել էինք միասին գնումների, և չգիտեմ ինչու, ինչը ինձ ստիպեց, արեցի մի բան, որ չնայած փոքր լինելուս երբեք չէի արել, նայեցի այն ժամանակվա լցնովի պաղպաղակ պատրաստող սարքին և ասի,
    –Պա՛պի, ինձ «մառոժնի» կառնե՞ս,
    Պապս նայեց բռան մեջի միակ 100 դրամանոց թղթադրամին, մի բուռ դառավ ու մի հատ ահավոր խեղճացած հայացքով պատասխանեց,
    -Բալես դեռ հաց պիտի առնենք, թե չե ես անպայման...
    Ու հետո ամբողջ ճամփին լուռ էր..
    4 կամ 5 տարեկան էի, բայց Երբեք չեմ մոռանա նրա հայացքը

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.07.2009), hamLT (14.07.2009), Hripsimee (18.07.2009), murmushka (14.07.2009), Մարկիզ (14.07.2009), Ուրվական (14.07.2009), Ռուֆուս (14.07.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամենավատ մասնագիտություն
    Հեղինակ՝ sharick, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.05.2009, 16:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •