User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

  1. #16
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Չուկ կինոն նայել ես?

  2. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բայց դա էլ է կինոն:
    Կամ էլ կինոյի գաղափարախոսությունից շեղվել ա: Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար, իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #18
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ կինոն նայել ես?
    Հա, նայել եմ: Միջին մակարդակի կինո ա, չնայած առաջին տպավորությունը շատ ուժեղ էր, բայց իրականում ինքը տվյալ պահի կինոներից ա, որ հարկադրում ա կլանված նայել, իսկ լուրջ ազդեցություն չի թողնում, իր հետևից լուրջ հետք չի թողնում: Դուրս շատ ա եկել օպերատորական աշխատանքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (23.03.2009), Yellow Raven (08.03.2011), Արիացի (31.03.2009), Եկվոր (23.03.2009)

  5. #19
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Անտուն երեխաների թեման շատ սուր ա ներկայացված: Լուրջ ազդեցություն թողնում է այդ խնդրի ներկայացումը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.03.2009), Սամվել (30.03.2009)

  7. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:
    Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար
    Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։
    իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր
    Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։

    Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։
    Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։

    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Իմ կարծիքով` անհեթեթություն չէր: Մենք բոլորս մեծացել ենք երեք հրացանակիրների մասին ռուսական ֆիլմի տակ ու անգիր գիտենք` ով ով է: Իմացողների մեծ մասը կարծում եմ հենց էդպես գիտի, ոչ թե գործը կարդալով: Իսկ Հնդկաստանում Դյումա կարդացողները էլ ավելի քիչ են: Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ribelle (23.03.2009)

  10. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով` անհեթեթություն չէր: Մենք բոլորս մեծացել ենք երեք հրացանակիրների մասին ռուսական ֆիլմի տակ ու անգիր գիտենք` ով ով է: Իմացողների մեծ մասը կարծում եմ հենց էդպես գիտի, ոչ թե գործը կարդալով: Իսկ Հնդկաստանում Դյումա կարդացողները էլ ավելի քիչ են: Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:
    Հըմ... Էդ մտքովս չէր անցել, երևի ճիշտ ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #23
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:
    Ամուսինդ ինչ ազգա ինչի?

  12. #24
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր եմ նայել շատ լավ ֆիլմ էր: Բայց ամենազավեշտալին ամենաթանկ հարցն էր Աթոս, Պորտոս, երրորդի անունն ինչ էր ))
    Էդ ոստիկանն էր խաբար տվել, որ էդ հարցի պատախանը հաստատ չգիտի

  13. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։

    Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։

    Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։

    Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։
    Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։

    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Ան, շատ կներես, բայց եթե դու Էրմիտաժի օրինակի ու սրա համարժեքությունը չես տեսնում, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, որ համարժեք չեն: Անշուշտ համարժեք են: Բայց նախքան էդ մասին խոսելս, ասեմ, որ ցավում եմ, որ փաստորեն իմ պատճառով այդ թեման ավելի երկարեց:

    Անշուշտ կինոն քննարկելուց կարելի է քննարկել այդ մանրուքները, ճիշտ էնպես, ինչպես հաղորդավարի մազերի սանրվածքը, որովհետև այդ ամենն էլ դետալներ են, որոնք կինոյի մեջ որոշակի ազդեցություն են թողնում: Ճիշտ էնպես, ինչպես Էրմիտաժ այցելածը կարող է խոսել պատի թափված ծեփի մասին, ցույց տալու համար, որ արվեստի գործերի խնամքը, փաստորեն այնքան էլ հուսալի չէ, խոնավության վտանգ կա, իսկ պահակները չեն հետևում երեխաներին, որ նրանք չփչացնեն Էրմիտաժի գույքը, ինչն աբսուրդ է այդպիսի արվեստի գլուխգործոցների պահոցի համար: սակայն Էրմիտաժ այցելածը դրանից չի խոսի, քանի որ խոսելու շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ կան, իսկ խոսելիս կսահմանափակվի ռեպլիկներով:

    Հիմա այս կինոն: Այո՛, ես այն համարում եմ միջին մակարդակի կինո, չնայած հիշում եմ, որ առաջին տպավորությունս այնքան լավն էր, որ աջ ու ձախ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման նայել: Ու չնայած սրան, չնայած իմ հիմիկվա կարծիքին, հիմա էլ պնդում եմ, որ հրաշալի կինո է ու նրանում քննարկելու ու վերլուծելու շատ բաներ կան, թեկուզ նույն այս թեմայում արդեն նշված որբ երեխաների կենցաղին, դաժանություններին նվիրված հատվածները, այդ նվիրական սիրո պատմությունը և այլն: Ու ահա երբ այսպիսի քննարման բաներ կան անդրադառնալ միայն ու միայն, կամ էլ հիմնականում ինչ-որ աննշան ու անէական դետալներին, որոնց փոփոխությունից կինոն առանձնապես ոչ կտուժեր ոչ էլ կշահեր, ես համարում եմ սխալ, համարում եմ ուշադրությունը կարևորից անկարևորի վրա շեղել: Իհարկե կարելի է անդրադառնալ դրանց, բայց կրկնում եմ նորից. միթե՞ այս հրաշալի կինոյում անդրադառնալու ավելի հետաքրքիր բաներ չկային: Դե եթե համարում եք չկային, խնդրեմ, քննարկեք միլիոնատեր խաղի անցկացման կանոնները, թող երբևէ խաղին մասնակցածներն էլ մտնեն ու իրենց տպավորությունները գրեն, հետո գրեն, թե իրենց այնտեղ ինչ հարցեր են տվել: Աբսու՞րդ չի, Ան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #26
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Չուկ ջան քեզ որ պահերը հետաքրքրումա դու կինոյի էդ մասերը քննարկի մենք էլ քո հետ, բայց դա չի նշանակում, որ բոլորին դրանք նույն չափով են հետաքրքրել: Կարող ա ամեն ինչ թողնենք մի կողմ ու քննարկենք կինոյի մեջի աղջկան: Մի խոսքով այն ամենը ինչ վերաբերում ա ֆիլմին, սկսած զիբիլանոցներից վերջացրած սիրո պատմությունով:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.03.2009)

  16. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան քեզ որ պահերը հետաքրքրումա դու կինոյի էդ մասերը քննարկի մենք էլ քո հետ, բայց դա չի նշանակում, որ բոլորին դրանք նույն չափով են հետաքրքրել: Կարող ա ամեն ինչ թողնենք մի կողմ ու քննարկենք կինոյի մեջի աղջկան: Մի խոսքով այն ամենը ինչ վերաբերում ա ֆիլմին, սկսած զիբիլանոցներից վերջացրած սիրո պատմությունով:
    Մինիստր ջան, արի կլինի դու քննարկի, ես էլ շարունակեմ զարմանալ ու համարել աբսուրդ, լա՞վ, թե չէ ես խոսակցություններով մոտավորապես նրան եք տանում, որ ամեն մեկն ազատ ա իրա կարծիքն արտահայտել, բայց կամա թե ակամա փորձում եք «բռնանալ» իմ կարծիքի վրա ու զրկել ինձ զարմանալու ու կինոյից միայն դրան անդրադառնալը աբսուրդ համարելու քաղաքացիական իրավունքի վրա: Ի դեպ, հերթական տարընթերցումներից խուսափելու համար նշեմ, որ ես էստեղ մոդերատորական միջամտություն չեմ իրականացրել, այլ իբրև շարքային ակումբցի իմ զարմանքն եմ արտահայտել, հուսով, որ դա ոչ թե «ագրեսիվ» վերաբերմունքի կարժանանա, այլ ձեր ուշադրությունը իմ ընկալմամբ անկարևորից կշեղի կարևորի վրա: Կամենում եմ բարի ու հանդուրժող քննարկումներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #28
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Որ իմացա ես ֆիլմին ամերիկացիները եդքան օոսկար են տվել, միանգամից ենթադրեցի որ շարքային ֆիլմա լինելում իմ համար, ու այդպես էլ եղավ: Սովորական ֆիլմ է էլի, երաժշտությունը մռութնա բան չունեմ ասելու:

    (վախեցած սպասումա)

  18. #29
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Ադմին ջան, քեզ ոչ ոք չի մեղադրել պաշտոնական դիրքի չարաշահման մեջ : Ուղղակի առաջարկում եմ, որ ամեն մեկն իրեն հետաքրքրող տեսանկյունից դիտարկի ֆիլմը, ու պարտադիր չի, որ նույն տեսանկյունը դա լինի: Ով կարող ա ադմինի վրա բռնանալ? Բայց ուրիշի տեսանկյունը աբսուրդ համարելը ինքնին արդեն բռնանալ ա չէ? Ուստի առաջարկում եմ ամեն մեկը մյուսների հետ քննարկի իր համար կարևորը և չթերագնահատի դիմացինի տեսակետը, որը հնարավոր է թվա ավելի մակերեսային: Ուրեմն առաջ դեպի բուռն թեմատիկ քննարկումներ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.03.2009)

  20. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, շատ կներես, բայց եթե դու Էրմիտաժի օրինակի ու սրա համարժեքությունը չես տեսնում, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, որ համարժեք չեն: Անշուշտ համարժեք են: Բայց նախքան էդ մասին խոսելս, ասեմ, որ ցավում եմ, որ փաստորեն իմ պատճառով այդ թեման ավելի երկարեց:
    Դե հա, նկատի ունեի՝ ես չեմ տեսնում, հետևաբար ինձ համար համարժեք չի, թեև կարծում եմ, որ ոչ միայն ինձ համար։ Բայց դա էական չի երևի։
    Անշուշտ կինոն քննարկելուց կարելի է քննարկել այդ մանրուքները, ճիշտ էնպես, ինչպես հաղորդավարի մազերի սանրվածքը, որովհետև այդ ամենն էլ դետալներ են, որոնք կինոյի մեջ որոշակի ազդեցություն են թողնում: Ճիշտ էնպես, ինչպես Էրմիտաժ այցելածը կարող է խոսել պատի թափված ծեփի մասին, ցույց տալու համար, որ արվեստի գործերի խնամքը, փաստորեն այնքան էլ հուսալի չէ, խոնավության վտանգ կա, իսկ պահակները չեն հետևում երեխաներին, որ նրանք չփչացնեն Էրմիտաժի գույքը, ինչն աբսուրդ է այդպիսի արվեստի գլուխգործոցների պահոցի համար: սակայն Էրմիտաժ այցելածը դրանից չի խոսի, քանի որ խոսելու շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ կան, իսկ խոսելիս կսահմանափակվի ռեպլիկներով:

    Հիմա այս կինոն: Այո՛, ես այն համարում եմ միջին մակարդակի կինո, չնայած հիշում եմ, որ առաջին տպավորությունս այնքան լավն էր, որ աջ ու ձախ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման նայել: Ու չնայած սրան, չնայած իմ հիմիկվա կարծիքին, հիմա էլ պնդում եմ, որ հրաշալի կինո է ու նրանում քննարկելու ու վերլուծելու շատ բաներ կան, թեկուզ նույն այս թեմայում արդեն նշված որբ երեխաների կենցաղին, դաժանություններին նվիրված հատվածները, այդ նվիրական սիրո պատմությունը և այլն: Ու ահա երբ այսպիսի քննարման բաներ կան անդրադառնալ միայն ու միայն, կամ էլ հիմնականում ինչ-որ աննշան ու անէական դետալներին, որոնց փոփոխությունից կինոն առանձնապես ոչ կտուժեր ոչ էլ կշահեր, ես համարում եմ սխալ, համարում եմ ուշադրությունը կարևորից անկարևորի վրա շեղել: Իհարկե կարելի է անդրադառնալ դրանց, բայց կրկնում եմ նորից. միթե՞ այս հրաշալի կինոյում անդրադառնալու ավելի հետաքրքիր բաներ չկային: Դե եթե համարում եք չկային, խնդրեմ, քննարկեք միլիոնատեր խաղի անցկացման կանոնները, թող երբևէ խաղին մասնակցածներն էլ մտնեն ու իրենց տպավորությունները գրեն, հետո գրեն, թե իրենց այնտեղ ինչ հարցեր են տվել: Աբսու՞րդ չի, Ան
    Չէ, Արտ, աբսուրդ չի։ Քո ասած էդ արժեքավոր բաները՝ ազդեցիկ, հուզիչ սյուժե, նվիրական սեր, որբ երեխաների կենցաղը և այլն, սրանք էնպիսի բաներ են, որ գնահատեցինք, բայց մի անգամ նշելով՝ անցանք առաջ, էստեղ անձամբ ես քննարկելու բան չեմ տեսնում։ Հա, մեկը կարող էր ասել, օրինակ, էդ անտուն երեխաների վիճակը չափազանցված էր կամ համոզիչ չէր (զուտ օրինակի համար եմ ասում, ես էդպես չեմ համարում), մյուսն էլ հակաճառեր, թե՝ չէ, ի՞նչ ես ասում, շատ համոզիչ էր, որովհետև բլա–բլա–բլա... Հիմա էդ քո ասած կարևոր դետալների հետ կապված կարծես ոչ ոք հակառակ կարծիք չի հայտնել մինչև հիմա, որ քննարկեինք։ Ըստ էության, քննարկում առաջանում է այնտեղ, որտեղ կա կարծիքների բազմազանություն, կարծիքների բախում։ Հիմա եթե քո նշած հետաքրքիր ու կարևոր գործոնների հետ կապված բոլորը համակարծիք են, ու դրա պատճառով քննարկում չի առաջանում, դրանում ոչ ոք մեղավոր չի։ Ու բնական է, որ նման դեպքում քննարկումը քիչ թե շատ կարող է ծավալվել էդ քո ասած ավելի անէական մանրուքների շուրջ։ Ո՞րն է խնդիրը, չեմ հասկանում։ Հիմա որ էդ մանրուքների փոխարեն ուղղակի ոչինչ չգրեինք, դրանից էս թեման ավելի հետաքրքիր կամ ավելի իմաստալի՞ց կդառնար։ Ինձ թվում է՝ չէ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (15.06.2009), Ներսես_AM (24.03.2009)

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •