User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (30.03.2009)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:
    Չուկ, բայց դա էլ է կինոն:

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Չուկ կինոն նայել ես?

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ կինոն նայել ես?
    Հա, նայել եմ: Միջին մակարդակի կինո ա, չնայած առաջին տպավորությունը շատ ուժեղ էր, բայց իրականում ինքը տվյալ պահի կինոներից ա, որ հարկադրում ա կլանված նայել, իսկ լուրջ ազդեցություն չի թողնում, իր հետևից լուրջ հետք չի թողնում: Դուրս շատ ա եկել օպերատորական աշխատանքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (23.03.2009), Yellow Raven (08.03.2011), Արիացի (31.03.2009), Եկվոր (23.03.2009)

  7. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Անտուն երեխաների թեման շատ սուր ա ներկայացված: Լուրջ ազդեցություն թողնում է այդ խնդրի ներկայացումը

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (23.03.2009), Սամվել (30.03.2009)

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, զարմանում եմ, էս կինոյի քննարկման համատեքստում ի՞նչ կապ ունեն էդ դետալները: Ի՞նչ կապ ունի, փոխվա՞ծ ա, թե՞ չէ խաղի կանոնները, բլեֆներ արե՞լ են, թե՞ չէ, հարցերը ապուշությու՞ն են, թե՞ չէ: Կինոն քննարկեք, այ մարդ:
    Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար
    Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։
    իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր
    Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։

    Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։
    Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։

    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Իմ կարծիքով` անհեթեթություն չէր: Մենք բոլորս մեծացել ենք երեք հրացանակիրների մասին ռուսական ֆիլմի տակ ու անգիր գիտենք` ով ով է: Իմացողների մեծ մասը կարծում եմ հենց էդպես գիտի, ոչ թե գործը կարդալով: Իսկ Հնդկաստանում Դյումա կարդացողները էլ ավելի քիչ են: Օրինակ` ամուսինս էդ հարցի պատասխանը չգիտեր, ու համոզված էր, որ իր հնդիկ ծանոթներից ոչ մեկն էլ չէր իմանա:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ribelle (23.03.2009)

  12. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կինոյի քննարկման մեջ մտնում է նաև կինոյում ներկայացված հանրահայտ փաստերի՝ իրականությանը համապատասխանելու հարցը, հետևաբար նմանատիպ բաները շատ էլ լավ կապ ունեն, Արտ։ Եթե ամբողջ աշխարհում հայտնի խաղի կանոնները փոխելով՝ համապատասխանեցրել են սցենարին, ապա դա, իմ կարծիքով, գուցե փոքրիկ, բայց, այնուամենայնիվ, թերություն է ու քննարկման ենթակա։

    Փաստորեն, խնդիրն ընդամենը կարճ կամ երկար ասելու մեջ էր, հա՞։ Հիմա մեկը կարճ է ասում, մյուսն՝ ավելի երկար, դա ի՞նչ մի էական բան էր, որ բողոքում ես։

    Կարծեմ վարողի սանրվածքն ու էդ կարգի անէական բաներ ոչ մեկն էլ չէր քննարկում։ Իսկ Էրմիտաժի օրինակը պարզապես համարժեք չէր։

    Ես էլ երեկ նայեցի ֆիլմը։ Էդ սարքած–հարմարեցված պահերը չհաշված՝ դուր եկավ ընդհանուր առմամբ։ Սյուժեն հետաքրքիր էր ու տեղ–տեղ բավական ազդեցիկ։ Օրինակ, խաղի հաղոդավարի կերպարը, կարծում եմ, շատ հաջող էր՝ տիպիկ «Միլիոնատիրոջ» վարողի պահվածք։
    Ջամալի մեծ ժամանակվա դերասանին, իմ կարծիքով, հաջող չէին ընտրել. հեչ նման չէր փոքր ժամանակվան, ի տարբերություն, օրինակ, եղբոր դերասանի, որը բավական հաջող էր ընտրված բոլոր երեք տարիքներում։

    Բայց էն վերջին հարցն իրոք աչք ծակող անհեթեթություն էր։ Ախր ուղղակի հնարավոր չէր, էլի, որ վերջին՝ 20.000.000 շահելու հարցը լիներ, թե ո՞վ է երրորդ հրացանակիրը, բացի Աթոսից ու Պորտոսից։
    Ան, շատ կներես, բայց եթե դու Էրմիտաժի օրինակի ու սրա համարժեքությունը չես տեսնում, ապա դա դեռ ամենևին չի նշանակում, որ համարժեք չեն: Անշուշտ համարժեք են: Բայց նախքան էդ մասին խոսելս, ասեմ, որ ցավում եմ, որ փաստորեն իմ պատճառով այդ թեման ավելի երկարեց:

    Անշուշտ կինոն քննարկելուց կարելի է քննարկել այդ մանրուքները, ճիշտ էնպես, ինչպես հաղորդավարի մազերի սանրվածքը, որովհետև այդ ամենն էլ դետալներ են, որոնք կինոյի մեջ որոշակի ազդեցություն են թողնում: Ճիշտ էնպես, ինչպես Էրմիտաժ այցելածը կարող է խոսել պատի թափված ծեփի մասին, ցույց տալու համար, որ արվեստի գործերի խնամքը, փաստորեն այնքան էլ հուսալի չէ, խոնավության վտանգ կա, իսկ պահակները չեն հետևում երեխաներին, որ նրանք չփչացնեն Էրմիտաժի գույքը, ինչն աբսուրդ է այդպիսի արվեստի գլուխգործոցների պահոցի համար: սակայն Էրմիտաժ այցելածը դրանից չի խոսի, քանի որ խոսելու շատ ավելի կարևոր ու արժեքավոր բաներ կան, իսկ խոսելիս կսահմանափակվի ռեպլիկներով:

    Հիմա այս կինոն: Այո՛, ես այն համարում եմ միջին մակարդակի կինո, չնայած հիշում եմ, որ առաջին տպավորությունս այնքան լավն էր, որ աջ ու ձախ բոլորին խորհուրդ էի տալիս անպայման նայել: Ու չնայած սրան, չնայած իմ հիմիկվա կարծիքին, հիմա էլ պնդում եմ, որ հրաշալի կինո է ու նրանում քննարկելու ու վերլուծելու շատ բաներ կան, թեկուզ նույն այս թեմայում արդեն նշված որբ երեխաների կենցաղին, դաժանություններին նվիրված հատվածները, այդ նվիրական սիրո պատմությունը և այլն: Ու ահա երբ այսպիսի քննարման բաներ կան անդրադառնալ միայն ու միայն, կամ էլ հիմնականում ինչ-որ աննշան ու անէական դետալներին, որոնց փոփոխությունից կինոն առանձնապես ոչ կտուժեր ոչ էլ կշահեր, ես համարում եմ սխալ, համարում եմ ուշադրությունը կարևորից անկարևորի վրա շեղել: Իհարկե կարելի է անդրադառնալ դրանց, բայց կրկնում եմ նորից. միթե՞ այս հրաշալի կինոյում անդրադառնալու ավելի հետաքրքիր բաներ չկային: Դե եթե համարում եք չկային, խնդրեմ, քննարկեք միլիոնատեր խաղի անցկացման կանոնները, թող երբևէ խաղին մասնակցածներն էլ մտնեն ու իրենց տպավորությունները գրեն, հետո գրեն, թե իրենց այնտեղ ինչ հարցեր են տվել: Աբսու՞րդ չի, Ան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Slumdog Millionaire

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, բայց դա էլ է կինոն:
    Կամ էլ կինոյի գաղափարախոսությունից շեղվել ա: Ես էսպես եմ հասկանում, որ կարճ ասվում ա, որ կինոյում արհեստական, սարքված պահերը շատ են, որոնք միտված են կինոն ավելի դրամատիկ ու խղճահարույց սարքելու համար, իսկ թե կոնկրետ միլիոնատերի վարողի մազերը հետ են սանրած թե կողքի, ամենևին էական չեն կինոյի քննարկման համատեքստում: Նույնն ա, որ գնաս Էրմիտաժ, հետո գաս ու տպավորությունները պատմելիս ասես, որ էսինչ սրահում սեղան էր դրված, վրան երեխեքից մեկը գրիչով իրա անունն էր գրել, իսկ էն մյուս սենյակում պատից ծեփը մի քիչ թափվել էր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Ես էլ նայեցի ֆիլմը, իսկապես նայվում է, բայց երեվի այն ֆիլմերից է որ մեկ անգամից ավել չեմ նայի:
    Նման ֆիլմեր նայում եվ ապշում եմ, թե այդքան հարուստ մշակույթ ունեցող ազգը ինչպե՞ս կարող է այդքան բռի լինել:
    Իսկապես որ մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է ու անկասկած արժանի ենք ամենալավին:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (31.03.2009), Արիացի (01.04.2009)

  16. #11
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես որ մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է ու անկասկած արժանի ենք ամենալավին:
    մենակ չասես, թե հավատում ես մեր բարորության երազներին... քո կարծիքով մեր` օր-օրի շատացող մուրացիկներն ու բոմժերն էդպես իրենք իրենց ե՞ն փողոց դուրս գալիս, կամ միանման տարաներով մոշ ու ելակ վաճառող, ողջ օրը փողոցները չափչփող վաճառականները էդպես երազում ե՞ն ոտքերը մաշել... էն որ մուրացիկ կինը իր "կավատին" ուրիշի կողմից վաճառված երեխայով է փողոցում նստում ու պատեհ առիթի դեպքում դաժանաբար ծեծում` անցորդների աչքից հեռու, մեզ երևի "պատիվ է բերում"` ապացուցելով, որ մենք էլ Հնդկաստանի պես հին ու հարուստ մշակույթի տեր ազգ ենք
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  17. #12
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ չասես, թե հավատում ես մեր բարորության երազներին... քո կարծիքով մեր` օր-օրի շատացող մուրացիկներն ու բոմժերն էդպես իրենք իրենց ե՞ն փողոց դուրս գալիս, կամ միանման տարաներով մոշ ու ելակ վաճառող, ողջ օրը փողոցները չափչփող վաճառականները էդպես երազում ե՞ն ոտքերը մաշել... էն որ մուրացիկ կինը իր "կավատին" ուրիշի կողմից վաճառված երեխայով է փողոցում նստում ու պատեհ առիթի դեպքում դաժանաբար ծեծում` անցորդների աչքից հեռու, մեզ երևի "պատիվ է բերում"` ապացուցելով, որ մենք էլ Հնդկաստանի պես հին ու հարուստ մշակույթի տեր ազգ ենք

    Ես հավատում եմ իմ բարորության երազներին, իմ ապագան կապում եմ այս երկրի հետ, հետեվաբար հավատում եմ այս երկրի բարորության երազներին այլ ոչ թե օրինակ Չինաստանի:

    Իսկապես կան տխուր ճակատագրեր, որոնք դաժան հանգամանքներից ելնելով են հայտնվել փողոցներում, բայց հիմնականում բոմժությունը եվ մուրացիկությունը դա հոգեբանություն է, իսկ վաճառական լինլու մեջ ոչ մի վատ բան չկա, չգիտես ինչու Հայաստանում բոլորը ձգտում են զբաղեցնել նախարարի աթոռներ:

    Հնարավոր է որ Հայաստանում հաճախ ոտնահարվում են երեխաների իրավունքները, բայց չեմ պատկերացնում որ անգամ էն ամենախիղճը կորցրած հանցագործը իրեն թույլ տա երգող երեխային մուրացիկ սարքելու համար տեսողությունից զրկի, աչքերի մեջ եռացրած կապար լցնելով:
    Կամ չեմ պատկերացնում որ Հայաստանում 10 միլիոն շահող պատանուն էլեկտրաշոկի ենթարկեն , որպեսզի իբր կորզեն տեղեկություններ այն հնարքի մասին, որի օգնությամբ հնարավոր է եղել այդքան մեծ գումար շահել:

    Եթե իրոք այն ամենը ինչ որ պատկերված է ֆիլմում մոտ է իրականությանը, ապա հնդիկները շատ մտածելու բան ունեն, անձամբ ես մինչ այս ֆիլմը ավելի լավ կարծիքի էի հնդիկների մասին եվ ավելի վատ կարծիքի մեր ազգի մասին:

    Էն ամենաստոր հայ հանցագործի համար էլ երեխան թեկուզ չնչին տոկեսներով բայց մնում է սրբություն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (01.04.2009)

  19. #13
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք այն ամենը ինչ որ պատկերված է ֆիլմում մոտ է իրականությանը
    Դե լավ, ժողովուրդ, սա ընդամենը գեղարվեստական ֆիլմ է... բայց, ինչպես ասում են, ծուխն առանց կրակ չի լինում... Իսկ ֆիլմը շատ լավն է, ռեժիսորական աշխատանքը հիանալի է, թեման ծեծված չէ... հաստատ արժե դիտել...

  20. #14
    Լիարժեք անդամ SDes77-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    92
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միլիոնատերը ետնախորշից (Slumdog Millionaire)

    +1

    առաջին հնդկական ֆիլմն էր, որ դիտեցի: Մնացածից վրաս դուրս է տալիս:
    Խորհուրդ կտամ դիտել )

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •