Այսուհետև մականուններ փոխելը կատարվելու է ստորև ներկայացված կանոններին համապատասխան: Կանոններն ավելացվելու են ակումբի կանոնադրության մեջ՝ որպես առանձին գլուխ: Այս թեման իբրև կարևոր թեմա որոշ ժամանակ մնալու է «Ակումբի անցուդարձ» բաժնում՝ ակումբցիների ուշադրության կենտրոնում լինելու համար, իսկ որոշ ժամանակ անց դառնալու է սովորական թեմա, իսկ կանոնները նաև պատճենվելու են «Ակումբի անվանափոխված անդամներ» թեմայի առաջին գրառման մեջ:
Անվանափոխության կանոններ
1. Մականունները փոխելու իրավունք ունեն առնվազն 30 «արժեքավոր» գրառում ունեցող անձինք, միայն մեկ անգամ: «Արժեքավոր» գրառումներ են համարվում այն գրառումները, որոնք արվել են այն բաժիններում, որտեղ գրառումներն ազդում են գրառումների հաշվիչի վրա: Տուգանային միավոր ստացած գրառումները չեն հաշվվում:
2. Ակումբի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում մերժել անվանափոխության առաջարկը, եթե.
- նկատել է, որ գրառումների թիվն արհեստականորեն բարձրացվել է անվանափոխության համար,
- եթե ունի փաստեր կամ հիմնավոր կասկածներ, որ անվանափոխությունը կատարվում է հետքը կորցնելու համար,
- եթե ինչ-որ պատճառով գտնում է, որ տվյալ անվանափոխությունը կարող է ինչ-ինչ պատճառներով վնաս բերել ակումբի գործունեությանը,
- եթե անվանափոխության հայտի մեջ անվանափոխության անհրաժեշտության բացատրությունը չի բավարարում ակումբի ղեկավարությանը:
3. Մականվան հայատառ սարքելը մշտապես ողջունվում է և իրականացվում, եթե այդպիսին ինչ-ինչ պատճառներով զբաղված չէ: Այսպես, «Poghos» մականվամբ անդամը մշտապես կարող է դիմել իր մականունը հայատառ «Պողոս» սարքելու առաջարկով, նույնիսկ եթե մինչ այդ նա մականունը փոխած եղել է: Եթե մինչ այդ մականունը փոխած չի եղել, ապա դրանից հետո մեկ անգամ էլ կարող է դիմի մականունը փոխելու առաջարկով: Եթե «Poghos» մականվամբ անդամը իր մականունը երբևէ փոխած է եղել «Petros» տարբերակով, ապա չի բավարարվի նրա՝ մականունը «Պողոս» տարբերակով փոխելու առաջարկը, սակայն կբավարարվի մականունը «Պետրոս» տարբերակով փոխելու առաջարկը:
4. Մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր զգուշացվել են, որ այլևս չեն կարող մականուն փոխել, չեն կարող դիմել մականունը փոխելու առաջարկով: Սակայն մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր փոխել են մականունը և չեն իմացել, որ դա իրենց վերջին տարբերակն է, կարող են դիմել նման առաջարկով: Ղեկավարությունը կառաջնորդվի վերոշարադրյալ նորմերով:
5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով ցանկանում տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպե նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկայացնի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:
6. Անվանափոխված մասնակիցը պարտավորվում է անվանափոխությունից հետո 2 շաբաթ «հատուկ կարգավիճակում» գրել իր նախկին մականունը՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար: Այս պայմանը չկատարվելու դեպքում ակումբի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում փոխել տվյալ մասնակցի կարգավիճակը վերոնշյալ տարբերակով, կամ էլ փոխել ակումբցու մականունը հին տարբերակով:
7. Եթե ինչ-ինչ պատճառներով (օրինակ սեփական վրիպակի պատճառով կանոնների խախտում հանդիսացող մականվան հաստատումը, տվյալ պահին ակումբի գործունեության համար կարևոր բառի մականուն լինելը և այլն) ակումբի ղեկավարությունն ինքն է ակումբցուն առաջարկել կամ պահանջել փոխել մականունը, ապա այդ փոփոխությունը սույն կանոնների առաջին կետով հաստատված փոփոխություն չի հաշվվում:
Սույն կանոններն ավելանում են ակումբի կանոնադրությանը, համապատասխան ակումբի կանոնադրության հետևյալ դրույթի.
«Դար» ակումբի կանոնադրությունը ենթակա է փոփոխությունների և հավելումների՝ ժամանակին և պահանջին համապատասխան: Կախված փոփոխությունների և (կամ) լրացումների կարևորությունից և (կամ) բնօրինակից տարբերվելու աստիճանից, ակումբի նոր՝ փոփոխություններով տարբերակը գործարկման է դրվում կա՛մ ակումբի տիրոջ որոշմամբ, կա՛մ անցկացված քվեարկության հիման վրա:
Սույն կանոնների 5-րդ կետի պահանջով հրապարակվում է ներկայումս ակումբցիների մականունների փոփոխությամբ զբաղվող ադմինիստրատորը. Chuk:
Էջանիշներ