Անվանափոխության կանոններ
5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպես նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկատարի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:
Պատասխանն ուշացնելու համար ներողություն եմ խնդրում, ինձ անհրաժեշտ էր ճշտել, թե նախկինում ինչքանո՞վ ես պատշաճ ներկայացված եղել կանոններին: Ես բնականաբար չեմ կարող անգիր հիշել իմ ողջ նամակագրությունը, իսկ դրանք նախկինում մի քանի անգամ «բեքափ» են եղել ու ժամանակ էր պետք գտնելու համար:
Այս կանոնը Jerry-ի խնդրանքի համատեքստում այնքան էլ կարևոր չէր, որովհետև ինքն ինձ նամակով գրել է այդ մասին:
Jerry, քեզ հիշեցնում եմ, որ դեռ այս տարվա փետրվարի 4-ին դու ինձ նույն խնդրանքով դիմել ես, առաջարկելով, որ մականունդ փոխվի GS տարբերակով: Այն ժամանակ դու ինձնից ստացել ես հանգամանալից պատասխան, որ դա անհնար է: Տվել ես ճշտող հարցեր, ստացել ես պատասխաններ:
Այս անգամ դու ուզում ես մականունդ դարձնես HiMan, ինչն անուղակի նշանակում է, որ եթե ես փետրվարի 4-ին բացառության կարգով քո մականունը փոխած լինեի, դու հիմա նորից էիր դիմելու անվանափոխության համար:
Մինչդեռ անվանափոխության առաջին, ամենակարևոր կանոնն ասում է.
Քո մականունն արդեն իսկ փոխվել է 2010 թ.-ի հունիսի 27-ին, այն smbat! տարբերակից դարձել է Jerry: Դու պատշաճ կերպով տեղեկացված ես եղել անվանափոխության կանոններին, հետևաբար պետք է իմանայիր, որ մականունդ երկրորդ անգամ փոխվելու ենթակա չէ: Առաջարկը նորից մերժում եմ, ինչպես որ մերժել եմ փետրվարի 4-ին, մերժումը վերջնական է ու քննարկման ենթակա չէ:1. Մականունները փոխելու իրավունք ունեն առնվազն 30 «արժեքավոր» գրառում ունեցող անձինք, միայն մեկ անգամ: «Արժեքավոր» գրառումներ են համարվում այն գրառումները, որոնք արվել են այն բաժիններում, որտեղ գրառումներն ազդում են գրառումների հաշվիչի վրա: Տուգանային միավոր ստացած գրառումները չեն հաշվվում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
armen9494 (21.11.2011), Jerry (22.11.2011), John (21.11.2011), Lusinamara (22.11.2011), Moonwalker (21.11.2011), Quyr Qery (03.07.2012), VisTolog (21.11.2011), Արէա (21.11.2011), Գեա (22.11.2011)
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Հնարավոր է, որ սա կթվա ձևականություն, որովհետև կմտածես, թե ի՞նչ տարբերություն թեմայում եմ ասում, թե նամակով, բայց ամեն դեպքում մեջբերում եմ համապատասխան կանոնը.
Դա ինձ մի կողմից պետք է «թղթաբանության» համար, մյուս կողմից համոզվելու համար, որ կանոններն ընթերցվել են (օրինակ այս պահին կասկածում եմ, որ դու ծանոթ ես կանոններին, քանի որ դրա պահանջներից մեկը չես կատարում), և վերջապես դա ինձ թույլատրում է «խնդիրը հերթագրել» ու զբաղվել դրանով, թեմայում լինելու դեպքում ես կարող է մոռանամ դրա մասին:5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով ցանկանում տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպե նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկայացնի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lusinamara (22.11.2011)
Կներեք Ե՛վ սխալիս, և՛ ժամանակն անիմաստ վերաբացատրելու վրա վատնելու համար, ես իսկապես մինչև վերջ չէի կարդացել
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
քանի օր է ես էլ եմ ուզում փոխել չի ստացվում , ես էլ էի մի ժամանակ էս նիկի ազդեցության տակ ու հիմա էլ ուզում եմ իմ անունը գրեմ
Chuk ես ծանոթացա կանոններին, ընդունում եմ դրանք ու ուզում եմ փոխել մականունս:
ուզում եմ Արեն Ջան մականունով լինել ու մնալ;
Վերջին խմբագրող՝ Windows 7: 22.12.2012, 18:47:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ