կարգին հիասթափեցնող ա, երբ տղամարդը ստորանում ա.
ղեկավարի առաջ, կնոջ առաջ, հասարակական կարծիքի առաջ, իր թուլությունների առաջ... Երբ ստորանալը դառնում ա բնավորություն ու կենսաձև:
կարգին հիասթափեցնող ա, երբ տղամարդը ստորանում ա.
ղեկավարի առաջ, կնոջ առաջ, հասարակական կարծիքի առաջ, իր թուլությունների առաջ... Երբ ստորանալը դառնում ա բնավորություն ու կենսաձև:
Չեմ հասկանում...
Եթե իսկապես աղջիկը "այդքան էլ գեղեցիկ չի" ու տղան իր հետ քայլելով ուրիշ աղջիկներին է նայում ու քննարկում, պարզ է, որ եթե նույնիսկ բարդույթներ չունենա այդ աղջիկը, ձեռք կբերի...
Իմ կարծիքով, եթե տղան մի քիչ խելք ունի ու սիրում է իր հետի աղջկան /անկախ այն բանից, թե տգեղ է, գեղեցիկ է, թե ինչ է..../ այդպիսի մանկամիտ բաներ չի անի...
Վերջապես իմաստ? Անիմաստ տեղը կասկածներ գցել մարդու մեջ: Գուցե` հակառակը, կփորձի ցույց տալ, որ իր համար այդ աղջկանից բացի չկա մեկը, ով արժանի լիներ, որ իրեն նայեին ու գնահատեին
հ.գ. Միշտ զզվել եմ այն տղաներից, ովքեր իրենց ընկերուհիների կողքով գնալուց փողոցով անցնող աղջիկների հայացքն են փնտրում, կամ նայում են հետևից
Առաջին հերթին ցանկացած աղջիկ մտածում է, որ ինքն ավելի լավն է, քան այդ տղայի հետի աղջիկը, եթե իրեն ուշադրություն է դարձնում
Երկրորդ հերթին մտածում է` յախկ, սա ով էր.... Այնպես որ, երբ մի աղջկա կողքով քայլում եք ու ուրիշին եք նայում, միշտ հիշեք, որ առաջին հերթին դուք եք ծիծաղելի վիճակում, ոչ ոքի պետք չի ձեր նայելը, կամ էլ հիանալը, այդ գեղեցիկ աղջիկները այնպես էլ գիտեն, որ լավն են![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Lion (20.03.2009), Mariam1556 (20.03.2009)
Տեսա՞ք... ասում էի, չէ՞... ըհը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ներվայնանում եմ որ խոսքերս փոխում են ոնց հարմար ա իրանց: Չի կարելի էլի. Տարբերություն չես տեսնում 'հիասթափվում եմ էմ էն աղջկանից, ով ինձ որպես ախպեր ա ընդունում' (քո ձևափոխածն ա էս) ու 'հիասթափվում եմ ՀԱՎԱՆԱԾՍ ախջկանից, երբ պարզվում ա, որ իրա համար ախպեր եմ' (իմ արտահայտած միտքն ա): Չնայած կարծում եմ' ավելի պարզ անհնար էր գրել, բայց դե բացատրեմ' եթե աղջկա նկատմամբ դեռևս 'հավանած' փուլում եմ, ուրեմն հաստատ շատ չենք շփվել իրար հետ, շատ մտերիմ չենք, իսկ ԱԽՊԵՐ (նույն հաջողությամբ ՔՈւՐ (ոչ թե քույր)) համարելու համար հաստատ բավարար չի էդ: Հիմա ոնց որ հավանեմ քեզ (աբսուրդ ա չէ՞) դու էլ ասես 'գիտես, դու էնքան լավն ես, էնքան պուպուշ ու բարի ես, էնքան հոգատար, բայց . . . քեզ մենակ որպես ախպեր եմ ընդունում'. Ու ես կ հիասթափվեմ քեզնից ու հեչ էլ աբսուրդ չի լինի . . .
Հ.Գ.
Ներվայնանում եմ առանց սիգարետ, ախպոր պես թագ մի հատ տվեք, մի հատ սիգարետ, տղեք, ձեր ախպորը հասեք
հ.հ.գ.
Տեսար ուր հասցրեցիր քո 'խեղաթյուրված քոպի'ով, ներվայնությունից կարմրել եմ . . .
Վայ, Հովսե՞փ։Հանգստացի, ախր ներվայնանալու բան չկար էդտեղ։ Էդ «հավանածս» բառը թեև գրված չէր, բայց պարզ էր, որ խոսքը հավանածդ աղջկա մասին է, այնուամենայնիվ, կոնկրետ ինձ համար դրանից էդ նախադասության իմաստը չի փոխվում ու ինձ համար ավելի հասկանալի չի դառնում։ Փորձենք պարզաբանել։ Ի՞նչ է նշանակում հիասթափվել. հայտնաբերել, որ տվյալ մարդն այնքան լավը չի, ինչքան քեզ էր թվում, չէ՞, մինչ այդ չնկատած թերություններ հայտնաբերել նրա մեջ ու դրա պատճառով նրա նկատմամբ վերաբերմունքը փոխել, բնականաբար, ոչ դեպի լավը։ Իսկ եթե աղջիկը քեզ ընդունում է որպես եղբայր, ապա դա թերություն չի, դա նույնիսկ հատկանիշ չի, հետևաբար դրա պատճառով մարդուս հիասթափվելու իմաստը, միևնույն է, չեմ տեսնում։ Դա մոտավորապես նույնն է, ինչ հիասթափվես քեզ չսիրող/սիրահարվել չկարողացող ցանկացած աղջկանից։
Իսկ եթե դու նկատի ունեիր, որ առանց ճանաչելու է ասում, որ որպես «ախպեր» է ընդունում, դա նշանակում է, որ ուղղակի ստում է էդ աղջիկը, ու տյվալ դեպքում հիասթափության պատճառը ոչ թե քեզ՝ որպես «ախպեր» ընդունելն է, այլ այդ աղջկա՝ ստելը, այսպես ասած՝ անհաջող կրուտիտ լինելը։ Բայց քո սկզբնական գրածից դա չէր հասկացվում, էնպես որ Jarre-ը մեղավոր չի, որ դու միտքդ ճիշտ չես ձևակերպել։
Հա, մեկ էլ ասեմ, որ էս ամբողջ գրածս ջղայնացած տոնով չէր, հանկարծ մի հատ էլ սրա համար չներվայնանաս։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (21.03.2009)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էհ, Ուլու . . . Եթե էդ աղջիկը ինձ 2 անգամ ա տեսել, 4 օր էլ ինետով ա հետս շփվել, նորմալ ա որ իրան սկսեի հավանել, բայց եթե էդ ընթացքում ես էլ 'հասցրել եմ' իրա 'ախպերը' դառնալ, էդ աբսուրդ ա, դրանից էլ հիասթափվում եմ իրանից, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ոչ թե էն պատ!արով, որ իրա 'ախպերն եմ', այլ որտև ինքը տուֆտում ա, որտև 6 օրում ախպեր-քուր չեն դառնում ու վաբշե ախպեր-քուր չեն դառնում, այլ ԾՆՎՈւՄ ԵՆ, մնացած բոլոր 'ախպեր-քուր ' հարաբերությունների համար էլ ժամանակ ա պետք, անհամեմատ ավելի շատ ժամանակ, քան 6 օրն ա: Հիմա էդ ա իմ կարծիքը, դրանից հիասթափվում եմ, եթե դուք իմ փոխարեն կուրախանայիք 'ևս մեկ սուտի քուր ' հայտնաբերելու համար, էդ ձեր գործն ա: ու մի բան էլ Անուկ, էդ քո համար ա 'հավանած'ի լինել-չլինելը մեկ, իմ համար հեչ էլ մեկ չի, որտև 'քոպի'ի մեջ հեչ էլ պարզ չէր, որ հավանած աղջկա մասին ա խոսքը ու ավելին' նենց էր ներկայացված, որ վրոդի աբսուրդ ա իմ ասածը, ո՞նց կարելի ա քեզ ախպեր ընդունող աղջկանից հիասթափվել. Դու ի՞նչ գիտես 'քոպի' անողն ինչ ի նկատի ուներ, թող ինքը պարզաբանի իրա գրածները, հետաքրքիր ա, թե ի՞նչն էր աբսուրդ գրածիս մեջ:
հ.գ.
Բայց լուրջ դու նման ես Մամայիս Անուկ, ինքն էլ միշտ սաղին արդարացնում ա, ու 'պարզվում ա' որ ես եմ մեղավոր, ես եմ սխալ, ես եմ սկսել, ես սխալ եմ հասկացել . . .
Վերջին խմբագրող՝ John: 21.03.2009, 01:04:
Հովսեփ, ախր պարզից պարզ էր, որ խոսքը հենց հավանած աղջկա մասին էր, քանի որ էդ թեման ընդհանրապես քիչ թե շատ հավանած աղջիկներից հիասթափվելու մասին է, ոչ թե ցանկացած աղջկա։
Իմ ասածն ընդամենը էն էր, որ քո սկզբնական գրածից չէր հասկացվում, որ դու նկատի ունեիր ոչ թե որպես «ախպեր» ընդունելը, այլ դա որպես «արդարացում» օգտագործելը, այսինքն՝ տվյալ դեպքում՝ ստելը։ Դե ուրեմն էդպես էլ գրեիր, էլի, որ հիասթափվում ես ստախոս կամ անհեթեթ քյարթական օրենքները որպես պատճառաբանություն բերող աղջիկներից։
Ես, բնականաբար, ենթադրել էի ուղղակի՝ հաշվի առնելով այն, որ ինքս էլ էդպես էի հասկացել, ու շատ հավնական է, որ ինքն էլ էդ նույն պատճառով սխալ հասկացած լիներ։ Բայց, էլի եմ ասում, դու էիր սկզբում սխալ ձևակերպել միտքդ. չէիր գրել էն, ինչ իրականում նկատի ունեիր։ Հետո պարզաբանեցիր, ամեն ինչ պարզ դարձավ, ու էլ աբսուրդ չի թվում։Դու ի՞նչ գիտես 'քոպի' անողն ինչ ի նկատի ուներ, թող ինքը պարզաբանի իրա գրածները, հետաքրքիր ա, թե ի՞նչն էր աբսուրդ գրածիս մեջ:
Հովսեփ ջան, հաստատ քեզ մեղավոր հանելու ու ուրիշներին արդարացնելու նպատակ չունեմ, պատճառ՝ առավել ևս։ Դու լավ գիտես, որ քեզ շատ լավ եմ վերաբերվում։հ.գ. Բայց լուրջ դու նման ես Մամայիս Անուկ, ինքն էլ միշտ սաղին արդարացնում ա, ու 'պարզվում ա' որ ես եմ մեղավոր, ես եմ սխալ, ես եմ սկսել, ես սխալ եմ հասկացել . . .![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (21.03.2009)
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2009, 01:47: Պատճառ: Սխալ մեջբերման ուղղում
Jarre (21.03.2009)
Ահավոր հիասթափվում եմ տղաների համատարած ՍԳՈ հանդերձանքիցու երբ այդ համատարած մռայլության մեջ մի լուսավոր կետ եմ տեսնում այնքան եմ ուրախանում
Չեմ սիրում երբ տղամարդը ամեն երկրորդ խոսքը ասելուց հետո տառապագին արտաբերում է « վաաայ, ձեր Եվայի ցեղը» խոսքը
Չեմ սիրում երբ տղամարդը զուտ միայն իր սեռային պատկանելիթյունից ելնելով, զգում է իրեն արտոնյալ կարգավիճակում, մանուկ հասակից արդեն կրելով թագավոր տղա տիտղոսը:![]()
Նմանները սովորաբար կիլոմետրերով հեռու են լինում "թագավոր" լինելուց...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հովսեփ ջան (հուսով եմ դեմ չես, որ քեզ այսպես դիմեմ), չեմ ցանկանում կրկնվել ու երկար գրառում անել։ Ուլուանան շատ ճիշտ գրել է պատճառը՝ քո գրածից չէր հասկացվում այն, ինչ հասկացա հիմա՝ բացատրությունիցդ հետո։
Իսկ աբսուրդը այն էր, որ կարելի է աղջկանից հիասթափվել, որ ինքը տղուն բացի տղա և արու լինելուց, ընդունում է նաև որպես ախպեր։ Ես իմ կնոջ համար շատ դեպքերում ախպեր եմ, ու դա ահավոր աննկարգրելի լավ բանա։ Նաև ախպեր եմ իմ ու կնոջս ընկերուհիներից մի քանիսի համար։ Ու քանի որ քո գրածից չէր հասկացվում, որ էտ աղջիկը տղուն ընդամենը 2 անգամա տեսել, ու 4 անգամ էլ ինետովա հետը շփվել, ու հասցրելա դառնալ իրա ախպերը, իմ համար այդ հաճելի, մարդկային, ընկերական ու ախպերական երևույթից հիասթափվելը՝ աբսուրդ է։
Շա՜տ ուրախ եմ, որ դու իրականում չես մտածում այնպես ինչպես հասկացվում էր գրառումիցդ։
Ու մի բան էլ. շա՜տ տխրեցի, որ գրառումս քեզ էտքան ներվայնացրեց ու տխրեցրեց։ Հաստատ վստահ էղի, որ նպատակ չունեի վիրավորելու։ Իսկ եթե գրառումիցս այդպես է հասկացվել ներողություն եմ խնդրում....![]()
[Jarre] ջան, իհարկե դեմ չեմ 'Հովսեփին', ավելին ասեմ, շատ եմ սիրում անունս ու հպարտ եմ, որ կրում եմ էն մարդու անունը, ում պատվին որ դրվել ա անունս;-) կարևորը' հասկացանք իրար, ներվայնանալը հեչ, անցավ;-)
հ.գ.
Ի դեպ օրինակի համար էի գրել էն '4+2'ը, չկա տենց բան :-)
թեմայից էլ' ինձ թվում ա շատ դեպքերում մոտեցման-առաջարկության-խոստովանության ձևն է հիասթափության առիթ դառնում;-)
Jarre (21.03.2009)
Եթե պարզվում է,
1. որ հարբեցող է
2. թմրամոլ է,
3. հոգեկան հիվանդ է,
4. սերիական մարդասպան է,
5. մանիակ է,
6. սիրում է կանացի շորեր հագնել, ման գալ,
7. պեսսիմիստ է,
8. աննպատակ է,
9. վախկոտ է,
10. կնամոլ է
Մնացածը` մանրուքներ են
հ.գ. փողոցում թքելը, սև հագնելը ու քյարթու լինելը չեմ էլ քննարկում... բանը նրան չի հասնի, որ մի հատ էլ հիասթափվեմ![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ