Չեմ հասկանում...
Եթե իսկապես աղջիկը "այդքան էլ գեղեցիկ չի" ու տղան իր հետ քայլելով ուրիշ աղջիկներին է նայում ու քննարկում, պարզ է, որ եթե նույնիսկ բարդույթներ չունենա այդ աղջիկը, ձեռք կբերի...
Իմ կարծիքով, եթե տղան մի քիչ խելք ունի ու սիրում է իր հետի աղջկան /անկախ այն բանից, թե տգեղ է, գեղեցիկ է, թե ինչ է..../ այդպիսի մանկամիտ բաներ չի անի...
Վերջապես իմաստ? Անիմաստ տեղը կասկածներ գցել մարդու մեջ: Գուցե` հակառակը, կփորձի ցույց տալ, որ իր համար այդ աղջկանից բացի չկա մեկը, ով արժանի լիներ, որ իրեն նայեին ու գնահատեին
հ.գ. Միշտ զզվել եմ այն տղաներից, ովքեր իրենց ընկերուհիների կողքով գնալուց փողոցով անցնող աղջիկների հայացքն են փնտրում, կամ նայում են հետևից
Առաջին հերթին ցանկացած աղջիկ մտածում է, որ ինքն ավելի լավն է, քան այդ տղայի հետի աղջիկը, եթե իրեն ուշադրություն է դարձնում
Երկրորդ հերթին մտածում է` յախկ, սա ով էր.... Այնպես որ, երբ մի աղջկա կողքով քայլում եք ու ուրիշին եք նայում, միշտ հիշեք, որ առաջին հերթին դուք եք ծիծաղելի վիճակում, ոչ ոքի պետք չի ձեր նայելը, կամ էլ հիանալը, այդ գեղեցիկ աղջիկները այնպես էլ գիտեն, որ լավն են

Էջանիշներ