Հիասթափվում եմ անպատասխանատվությունից, երբ տեր չեն կանգնում իրենց արածներին կամ ասածներին: Նույն շարքից է նաև թուլությունը, պաշտպանվելու ու պաշտպանելու անկարողությունը, վախկոտությունը, անհամարձակությունը:
Բացի դրանից հիասթափվում եմ, երբ տղամարդը կնոջ հետ իրեն վայել չի պահում. կոպիտ է կամ անհարգալից:
Հիասթափվում եմ մտավոր ունակությունների թերի վիճակից, ընդհանուր զարգացվածության ցածր մակարդակից:
Ու մեկ էլ խիստ անճաշակ հագուստից ու սանրվածքից, ինչը հաճախ հանդիպող բան է հայ տղաների (ու աղջիկների) մոտ:
Մնացածը մարսվում է:![]()
Էջանիշներ