Ժողովուրդ ջան թեմայի իմաստը, մեր երկրպագուներին մաքսիմալ մոբիլիզացնելն է:
Իմացա (մերսի Արուսիկ ջան, որ ակումբում շատ են ֆուտբոլի երկրպագուները և որոշեցի համապատասխան թեմա բացել:
Մի փոքր մեր մասին: Մեր շարժումը` FAF-ը, ապաքաղաքականացված, միայն մարզական հետաքրքրություններ ունեցող շարժում է, որում կարող են ընդգրկվել տարբեր հայացքների, տարբեր թիմերի, մի խոսքով ... հայկական ֆուտբոլի ու ընդհանրապես հայկական սպորտի երկրպագուներ:
Մենք ունենք Կանոնադրություն, որում համառոտ ներկայացված են FAF անդամների իրավունքներն ու պարտականությունները: Կարող եք կարդալ այստեղ:
Ինչ է տալիս ՖԱՖ անդամ դառնալը,
- անվճար տեղ մեր սեկցիայում
- բարեխիղճ անդամներին անվճար տրվում է հավաքականի Hummel մարզաշապիկ
սա «նյութական» մասը,
իսկ «բարոյական» մասը`, որ միասին 200-300 հոգով թմբուկներով, ներկված զուգված-զարդարված, երգելով երկրպագում ենք հավաքականին, ամենակարևորը` կազմակերպված` ինչպես «կարգին» ֆան մշակույթ ունեցող երկրներում, շատ չերկարացնեմ ժող ջան... մի խոսքով... միացե'ք մեզ:
Եթե հարցեր լինեն, մեծ սիրով կպատասխանեմ...
Էջանիշներ