User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 42 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Առաջին հայկական ճակատ / First Armenian Front

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայ ազգ ՖԱՖԻ ֆորումին միացեք, օգնենք միմյանց ամեն հարցով ՖԱՖ ֆորում
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  2. #32
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք, ՖԱՖ-ը հաղորդագրություն է տարածել`

    Բոլոր ՖԱՖ անդամները, ովքեր չեն եղել երեկվա հավաքին, չեն ստացել Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը, և բոլոր ակտիվ երկրպագուները, ովքեր չեն կարողացել ձեռք բերել խաղի տոմսեր, կարող են ձեռք բերել այսօր` 26.09.2011` ժամը 18:00-ին` Հանրապետական մարզադաշտի տոմսարկղի մոտից:
    Աղբյուր
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (26.09.2011), Նաիրուհի (26.09.2011)

  4. #33
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՖԱՖ-ը կարևոր հաղորդագրություն է տարածել

    Հրազդան մարզադաշտը բոլորիս սեփականությունն է (Առաջին հայկական ճակատի բաց նամակը)
    2011-12-06 00:48:00




    Չորս տարի է, ինչ երկրպագուների Առաջին հայկական ճակատ («ՖԱՖ») շարժումը Հայաստանի և արտերկրի մարզադաշտերում և մարզադաշտից դուրս աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներին, կազմակերպում երկրպագման տարատեսակ միջոցառումներ, սատարում հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը եվրոպական և միջազգային մրցասպարեզում` հետևողականորեն զբաղվելով Հայաստանում ֆուտբոլի երկրպագման հզոր մշակույթի ձևավորմամբ:

    Վերջերս հանրային քննարկման առարկա է դարձել «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառի մի հատվածում երկհարկանի կամ ավելի բարձրահարկ շինության կառուցման առաջարկվող ծրագիրը: Ծրագրի հեղինակը և հնարավոր կառուցապատողը պատճառաբանում են, թե հին մետաղյա կոնստրուկցիաներից բաղկացած տաղավարային տոնավաճառի տեսքն այլևս հարիր չէր մեր մայրաքաղաքի ընդհանուր «բարեկարգ» վիճակին, և թե զգացվում է անհրաժեշտություն՝ այն փոխարինելու ավելի քիչ տարածք զբաղեցնող արդիական և բարեկարգ երկհարկանի շինությամբ:

    Առաջին տպավորությունն այն է, թե սեփականատիրոջ նախաձեռնությունն արդարացված է, հատկապես եթե գործող տոնավաճառում առևտրով զբաղվող մարդիկ իսկապես չզրկվեն աշխատանքից, ստիպված չլինեն ավելի մեծ վճարներ մուծել տոնավաճառի կազմակերպիչներին, լիովին գործեն օրինական դաշտում, և տոնավաճառից ստացվող հասույթի մի մասն իրապես ուղղվի «Հրազդան» մարզադաշտի բարեկարգմանն ու պահպանմանը:

    Անգամ մի կողմ դնենք այն իրավացի հարցադրումը, թե ինչպես և ինչ հնարամիտ քայլերով է ժամանակին հաջողվել մասնավորեցնել «Հրազդան» մարզադաշտը՝ մի կառույց, որը ոչ միայն պատմամշակութային արժեք է, այլ նաև պարծանք, հուշարձան և տաճար յուրաքանչյուր իրեն հարգող հայի սրտում, և եթե առայժմ չքննարկենք այն հարցը, թե մասնավորեցումից ի վեր ինչ քայլեր են ձեռնարկվել մարզադաշտի պահպանության կամ բարենորոգման ուղղությամբ, ինչ են արել պետական իրավասու մարմինները՝ ապահովելու մարզադաշտի նպատակային օգտագործումը սեփականատիրոջ կողմից, ինչ է արել Ֆուտբոլի հայրենի ֆեդերացիան՝ կանխելու խոտածածկի վրա համերգային ոչ մարզական այլ տարաբնույթ միջոցառումների անցկացումը, կամ՝ ինչ է արել սեփականատերը այս կառույցի համար կատարված ներդրումների մասին հանրության որևէ իրազեկում ապահովելու ուղղությամբ, այժմ ծագել է հրատապ և լրջագույն խնդիր, որին չանդրադառնալը կարող է անօգտագործելի դարձնել հայ ժողովրդի խոշորագույն այս մարզադաշտը և նախադեպ ստեղծել՝ մարզական այլևայլ կառույցներ առևտրի տարածքների վերածելու համար:

    Ոմանք կպնդեն, թե «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառում մարդիկ են աշխատում, Հայաստանի իրավահավասար քաղաքացիներ, ում համար դա ապրուստի և ընտանիքի համար եկամուտ վաստակելու միակ միջոցն է: Անշուշտ: Հենց այդ պատճառով հասարակական շահագրգիռ խմբերը մինչ օրս չեն պահանջել տոնավաճառի ապամոնտաժումը՝ գիտակցելով, որ դրանք ժամանակավոր կառույցներ են, և օրերից մի օր այնտեղ առևտրով զբաղվող քաղաքացիներին կառաջարկվի ավելի լավ այլընտրանք՝ ավելի քաղաքակիրթ առևտրի պայմաններ, սակայն բնականաբար՝ ոչ մարզադաշտի տարածքում:

    Խնդիրը շատ պարզ է. եթե մարզադաշտի սեփականատիրոջը թույատրվի այդ տարածքում կառուցել ցանկացած հարկայնությամբ (մինչև 20.0 մ) հիմնական շինություն, ապա առևտրի կենտրոնը կհայտնվի մարզադաշտի ընդհանուր oգտագործման տարածքում, որն ըստ գործող և կիրառվող շինարարական նորմատիվների նախատեսված է ցանկացած իրավիճակներում մարզադաշտի հանդիսատեսների կանոնավոր տարհանումը կազմակերպելու համար, այսինքն՝ այդ հրապարակի և կից հողատարածքների մակերեսը հաշվարկված է հանդիսատեսների առավելագույն քանակի տարհանման այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է ֆորսմաժորային իրավիճակներում` երկրաշարժ, ահաբեկչական ակտ, բախումներ կամ չնախատեսված այլ դեպքեր, որպեսզի մարդկանց արագ ելքի դեպքում այդ տարածքում գերկուտակումներ, հրմշտոցներ, անտեղի դժբախտ պատահարներ չլինեն: Գաղտնիք չէ, որ մեր ազգային հավաքականը վերջին շրջանում որակապես նոր խաղ է ցուցադրում, և ավելի քան տրամաբանական է, որ շատերի համար սիրելի դարձած Հանրապետական մարզադաշտը դժվար թե կարողանա տեղավորել տնային խաղերը մարզադաշտում դիտելու ցանկություն ունեցող բոլոր մարզասերներին:

    Ավելին, Հրազդան մարզադաշտի պատշաճ շահագործման դեպքում, հաշվի առնելով Հրազդանի տարողունակությունը, հնարավոր է կազմակերպել տոմսերի որոշակի քանակության շատ ավելի մատչելի գներով վաճառք՝ նպաստելով ավելի հզոր երկրպագության կազմակերպմանը և ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի տարածմանը և հանրայնացմանը:

    ՖԻՖԱ-ի Անվտանգության կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ «մարզադաշտի շրջակայքում պահանջվում են բավարար տարածքներ, որը թույլ կտա երկրպագուների տարհանումից հետո նրանց տեղակայումն առանց կուտակումների: Այս կարգավորումները պետք է սահմանվեն, և անհրաժեշտության դեպքում պետք է գործի երկրպագուներին այնտեղ տեղակայելու համապատասխան մեխանիզմը»:

    Թե մենք՝ նվիրյալ հայ երկրպագուներս, թե յուրաքանչյուր հայ մարդ, պետք է մի շարք հարցադրումներ առաջ քաշենք և պահանջենք դրանց պատասխանները:

    Ընդունու՞մ ենք արդյոք ,որ «Հրազդանը» կարող էր և պետք է շարունակի պատկանել մեկ անձնավորության: Ոչ: «Հրազդանը» բարոյականության կանոնների համաձայն պետք է պատկանի ողջ հայ ժողովրդին`մեր հայրերին և մայրերին, մեզ և մեր ապագա սերունդներին:

    Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, երբ «Հրազդանն» արդեն մասնավորեցված է: Պետական մարմինները և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի գործող սեփականատերը կատարի մասնավորեցման պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ մարզադաշտի համար անհրաժեշտ ներդրումները:

    Թույլատրելի՞ է «Հրազդան» մարզադաշտին պատկանող հողատարածքի մեկ թիզ մակերեսի գործառնական նշանակության փոփոխությունը՝ սպորտայինից «խառը կառուցապատման»: Ոչ. այդ քայլով վտանգում ենք «Հրազդանի»՝ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակների պատմության գլխավոր վկայի, Հայաստանի խոշորագույն մարզադաշտի ապագան: Կորցնելով «Հրազդանը», կկորցնենք ոչ միայն մեր պատմության կարևոր էջը, այլև՝ ֆուտբոլում և ընդհանրապես կյանքում հաղթելու կամքը, պարտքն ու պահանջ, կորցնելու ենք մեր դեմքը, մեր ինքնությունը:

    Պայքարելու՞ ենք հանուն «Հրազդանի»: Այո: Ջանք ու եռանդ չենք խնայելու:

    Եվ վերջապես, ի՞նչ ենք պահանջում պետական իրավասու մարմիններից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Անհապաղ կայացնել անհրաժեշտ որոշումներ և ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1.047 հա) «սպորտային» գործառնական նշանակությունը: Անվավեր ճանաչել տաղավարային տոնավաճառի և հարակից մարզումային դաշտերի տարածքում (1.047 հա) մինչև 20.0 մ բարձրությամբ շինության կառուցման համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը: «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:


    Մնում է հուսալ, որ հայրենի կառավարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն անտարբերությամբ չեն հետևի զարգացումներին և ոչ միայն կկասեցնեն նախատեսվող այս շինարարությունը, այլ նաև՝ քայլեր կձեռնարկեն պատշաճ այլ վայրում համապատասխան տոնավաճառի կառուցմանը սատարելու և «Հրազդան» մարզադաշտի տարածքից տոնավաճառի դուրսբերման ուղղությամբ:

    Այլապես, քանի դեռ այս խնդիրը մնում է չլուծված, ՖԱՖ-ը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի խնդրով շահագրգիռ այլ կառույցների և անձանց համախմբման ճանապարհով արգելափակի այս գործընթացը:
    http://www.faf.am/news/hrazdan.html
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (06.12.2011)

  6. #34
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չկա տենց ճիշտ...Պատվեր ա...

  7. #35
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, այսօր՝ ժամը 14.00, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքից կմեկնարկի FAF-ի երթը՝ ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի։
    Ով հնարավորություն ունի գալու, միացեք...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #36
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ումի՞ց պաշտպանեք ...

  9. #37
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    ումի՞ց պաշտպանեք ...
    Ոտնձգությունից

    Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն չի կառուցվի

    ... ֆուտբոլի երկրպագուների մտահոգությունները լսելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է շարժման ակտիվիստներին:

    Առաջին հայկական ճակատի ակտիվիստ Արամ Հարությունյանն Aravot.am-ին հայտնեց, որ քաղաքապետն իրենց հավաստիացրել է, թե Հրազդան մարզադաշտի տարածքում ոչ մի շինություն չի կառուցվելու: Կառավարությունում վարչապետի հետ հանդիպում չի եղել, բայց երկրպագուների նամակը հանձնվել է:
    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:



    Աղբյուր


    Հալալ ա բոլոր ակտիվիստներին :
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. #38
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոտնձգությունից
    :
    Այ ,հիմա ոտնձգություն եք անում իմ գործի նկատմամբ, ետ կառույցը չի խանգարելու տարահանմանը,Ես 12 տարի սպասել եմ էս օրվան , որ մարդավարի պայմաններով աշխատավայր ունենամ , հիմա ինչ-որ մեկը քմահաճույքի ու պռինցիպի համար սաղիդ ոտի ա հանել ,դուք էլ <<հայրենասիրություն>> եք դրսևորում, իմ նման մի քանի հարուր մարդու առանց գործի թողնելու:

    Հետո էլի կբացատրեմ


    http://www.facebook.com/pages/BRAZIL...65635936862457

  11. #39
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանի Բրազիլիայի հրապարակի կառուցապատման նախագծի առանցքային երկու շենքերից մեկը (նախատեսվող առևտրի կենտրոնը) տեղադրված է բոլորովին վերջերս ապամոնտաժված, նախկինում առևտրային տարածք հանդիսացող Հրազդան տոնավաճառի Բ տարածքի տեղում, որն այս պահին օգտագործվում է որպես ավտոկայանատեղ, իսկ երկրորդը տեղադրված է հրապարակի ոչ երթևեկելի ազատ գոտում, որը նույնպես օգտագործվում է որպես ավտոկանգառ:
    Բրազիլիայի հրապարակի կառուցապատման ծրագրի հիմքում ընկած է երեք հիմնական խնդիր.
    1. Նոր առևտրի կենտրոնի առկայությունը վերջնականապես կլուծի կարևոր սոցիալական խնդիր` պահպանելով շուրջ 900 ընտանիքի մշտական աշխատատեղ.
    • Գոյություն ունեցող տոնավաճառը շուրջ 20 տարի գործելով առանց շենքային պայմանների` կունենա արդիական պայմաններ` միևնույն ժամանակ բարեկարգելով շրջակա միջավայրը:
    2. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը կբարեկարգվի, կունենա վերջինիս հարիր ճարտարապետական կերպար:
    3. Մայրաքաղաքը կհարստանա ևս մեկ նոր հրապարակով:

    Այս հարցերին զուգահեռ չի կարելի անտեսել ևս երկու ինչ-որ չափով սուբյեկտիվ հարց.
    1. Հրազդան մարզադաշտի (1991-2011 թթ ընթացքում) պահպանության, արդիականացման վրա կատարված որոշակի լուրջ ներդրումային ծրագրի միակ ֆինանսական աղբյուրը հանդիսացող համանուն տոնավաճառը (առևտրի կենտրոնը) կանգնած է քայքայման եզրին և որի բացակայության պարագայում անհնար կլինի հոգալ մարզադաշտի ծախսերը: Հաշվի առնելով, որ այսօր ֆուտբոլի միջոցով ուղղակի անհնար կլիներ հոգալ վերոնշյալ ծախսերը ( հասկանալի և անհասկանալի պատճառներով):
    2. Մարզահամալիրը խորհրդային շրջանում ունեցել է 70 000 նստատեղ: Որոշակի նորմերից և պահանջներից ելնելով` արդիականացման ժամանակ նստատեղերի քանակը զգալի կրճատվել է և այսօր հասնում է շուրջ 54000-ի: Այսօր մի շարք մասնագետների և կառույցի համահեղինակի կողմից հնչեցվում են մարզադաշտի տարհանման վերաբերյալ մի շարք անհանգստություններ: Դրանց ի պատասխան` կատարվել է աշխարհում նույնանման տարողությամբ մազարդաշտերի համեմատական վերլուծություն, և շատ վստահ կարելի է ասել, որ Երևանի Հրազդան կենտրոնական մարզադաշտի հարակից տարածքում 110 մ հեռավորության վրա նախատեսվող քաղաքաշինական ծրագիրը ոչ մի կերպ չի կարող խանգարել մարզադաշտին, ավելին`այն էականորեն բարելավում է մարզադաշտի պայմանները.
    • Ներկայիս գործող առևտրային հատվածը ապամոնտաժվում է ժամանակավոր կառույցներից, ամբողջովին միանում է մարզադաշտի տարհանման հարթակին (կրկնապատկելով այն), վերականգնվում է նախնական ձևը և ըստ նախագծային առաջարկի`հարթակի մակերեսը ստացվում է պահանջվածից ավելի:
    P.S.
    Խնդրանք-պահանջ բոլոր նրանց, ով առանց տեղյակ լինելու և հասկանալու նախագծի բուն էությունը դեմ է արտահայտվում` ելնելով որևէ շահագրգիռ կողմի անձնական նկատառումներից և դրսևորելով էմոցիոնալ հակասական դիրքորոշում.
    Չի’ կարելի ապակողմնորոշել հասարակությանը թյուր տեղեկատվությամբ :
    Ի դեպ…
    Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների առիթով Հրազդան մարզադաշտին հարող հրապարակը անվանակոչվեց Բրազիլիայի հրապարակ Բրազիլիայից Երևան ժամանած պատվիրակության` Բրազիլիայի հյուպատոս Աշոտ Եղիազարյանի, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ արք. Ղարիբյանի և Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ:



    հիմա նայեք վերևի գրառմանս հղումին ու ուսումնասիրեք նկարները...
    Հասկացեք, ետ տարածքը ո'չ իմ հորողբորն ա, ո'չ էլ ընկերոջս, որ սրտացավ եմ, ուղղակի ուզում ենք նորմալ տեղ ունենանք, խորը մտածելու դեպքում կհասկանաք ,որ անհիմ <<վայնասուն>> ա բարձրացված, մի' պարեք ուրիշի դուդուկի տակ
    ...
    Վերջին խմբագրող՝ Սերխիո: 10.12.2011, 01:38:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.12.2011), Արէա (10.12.2011)

  13. #40
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան-ակումբը՝ Առաջին հայկական ճակատը, այս տարի դառնում է հինգ տարեկան։ Իր 5-ամյակի առթիվ ՖԱՖ-ը հունիսի 5-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպման ժամանակ մարզադաշտում կիրականացնի իր չափերով աննախադեպ ակցիա, որի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Երեկ ՖԱՖ-ի անդամները հավաքվել էին Հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունայում՝ կատարելու վերջին աշխատանքները։ՖԱՖ-ականները նշում են, որ տարածաշրջանում երբևէ նման ակցիա չի եղել, բայց որպեսզի ծրագրվածը կարողանան իրագործել՝ անհրաժեշտ է լինելու նաև երկրպագուների աջակցությունը։ Նրանք չեն ցանկանում խոսել ակցիայի մանրամասների մասին, բայց ասում են, որ այն շատ գեղեցիկ է լինելու։
    Աղբյուր

    Էս էլ ահագին աշխատատար ակցիան։ Ամբողջովին մեր ուզածը չստացվեց, բայց էլի ահագին մոտ էր

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.06.2012), John (09.06.2012), Sagittarius (06.06.2012), Մանուլ (18.06.2012)

  15. #41
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ՝ ՖԱՖ-ն էսօր դառնում է 5 տարեկան։
    Շնորհավորում եմ բոլորիս, բայց հատկապես հիմնադիրներին, որովհետև հեշտ է լինել հաղթող հավաքականի երկրպագու, իսկ երբ ՖԱՖ-ն ստեղծվում էր, մեր հավաքականի խաղը, մեղմ ասած, հույս չէր ներշնչում։
    Բայց հայտնվեցին մի խումբ երիտասարդներ, որ հավատացին, սիրեցին ու անվերապահորեն աջակցեցին անկախ ցուցադրված խաղից, անկախ արդյունքից, ու էսօր նրա´նք են առաջին հերթին արժանի մեր ընտրանու վերածնունդին։
    Ղազախստանի հանդեպ հաղթանակը լավագույն նվերն էր, որ հավաքականը կարող էր մատուցել իր հավատարիմ երկրպագուների բանակին։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (15.06.2012), Sagittarius (06.06.2012), Մանուլ (18.06.2012)

  17. #42
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2013
    Գրառումներ
    89
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԻՇԵՑՈՒՄ՝՝՝՝
    Կոչ բոլոր երկրպագուներին: Մարտի 26-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով: Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ: Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական" մարզադաշտում: Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին:


    Կցված նկարներ Կցված նկարներ

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (26.03.2013)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին հայկական IRC սերվերը
    Հեղինակ՝ Shah, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 19.01.2013, 20:27
  2. Հայկական երազանք (armenian dream)
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 23
    Վերջինը: 02.11.2010, 10:45
  3. Հայկական առաջին on-line երազահանը
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.10.2009, 17:21
  4. Հայկական FTP-ներ, (armenian ftp)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.10.2008, 23:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •