Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ եմ միշտ արևելյան նստում Սեկցիա 1 Կարգ 9 տեղ 3-4 ձեզ մոտիկա? Էդ կողմերն եք?
Մոտավորապես:

Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
Նարեկ ջան, ես պաշտոնապես ՖԱՖ-ի անդամ չեմ, բայց մի քանի անգամ միջազգային խաղերում ՖԱՖ-ի տղեքի հետ երկրպագել եմ մեր թիմերին (վերջին անգամ Բանանց-Զալցբուրգ խաղում) ու պատրաստ եմ այսուհետև էլ խաղերի ժամանակ ՖԱՖցիների հետ լինել
Ջոն ջան, ՖԱՖ անդամ դառնալը ամեն առումով ՀՀ ազգային հավաքականի երկրպագուի համար ձեռնտու է: Եվ մենք ուրախ կլինենք մեր շարքերը համալրել նոր սրտացավ երկրպագուներով:

Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
Nareco, իսկ տոմսերի արժեքները որոշելիս ձեր կարծիքը հաշվի առնու՞մ են:
Ոչ, ՀՖՖ-ն ինքն է որոշում թե ինչ գներ սահմանի, բայց բարեխիղճ ՖԱՖ անդամների համար տոմսերը անվճար են: