Նարեկ ջան առաջին անգամ եմ իմանում այսպիսի ֆան ակումբի գոյության մասին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան այսպիսի ակումբներ, ավելի ճիշտ ոնց հասկացա միայն այս մեկն է:
Կարդացի կանոնադրությունը, Մի քանի բաներ կուզեի ճշտել եթե դեմ չես: Ասեմ որ նախնական շատ ոգևորված եմ ու ուզում եմ անդամագրվել: Ուրեմն այսպես
կարո՞ղ ես ներկայացնել օրինակ այս տարվա խաղերի ցուցակը որոնց կեսին ոնց գրված էր պետք է մասնակցել: Ես օրինակ պատրաստ եմ ներկա գտնվել ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին ու գոռալ, երկրպագել մինչև ձայնս կտրվի, իսկ այ ակումբների հետ այդքան էլ չէ քանի որ խաղերը սովորաբար լինում են շատ անհարմար օրերի ու ժամերի ինձ համար: 2. Կներես եթե մի քիչ անդուր հարց եմ տալիս, բայց մի քանի ՀԿների հետ անդամավճար մուծելու հետ կապված ոչ լավ փորձս ստիպումա ինձ այս հարցը տալ: Անդամավճարներից գոյացած գումարների ու դրանց ծախսերը թափանցիկ ու հասանելի են արդյո՞ք ՖԱՖ ցանկացած մասնակցի համար: Այսինքն ամսեկան մուտքեր/ելքեր հաշվետվեթյուն ներկայացվում է՞: Կրկնում եմ Նարեկ ջան որևէ անձնական բան չունեմ, առավելևս ոչ ոքի չեմ ճանաչում, ուղղակի հայաստանյան դառը իրականությունը ստիպում ե նման հարցեր տալ
3. Գումար կարելի՞ է արքա քարտերի միջոցով փոխանցել: Ինչպես նաև բացի խաղերից ուրիշ հավաքներ էլ են լինու՞մ:
Առայժմ ասյքանը, Հա մեկել եթե երկուշաբթի գրանցվեմ շաբաթ հնարավոր կլինի՞ արդեն ձեր հետ գնալ մարզադաշտ:
Հ.Գ. կանոնադրության առաջին կետում «... ֆան շարժումների կոորդինացմանը, ֆան կուլտուրայի զարգացմանը ... » կարելի է կուլտուրա բառը փոխարինել մշակույթ բառով
Էջանիշներ