comet (20.03.2009)
Դա իրոք շատ հետաքրքիր է՜ սակայն կարծում եմ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ պատմվածքը։
Իսկ եթե շատ խնդրենք՜ հանում Վազգենի լուսավոր հիշատակին՜ հնարավոր է այդ պատմվածքը սկան անեք և մենք բոլորս՜ հնարավորություն ստանաք ծանոթանալու Վազգեն Սարգսյանի գրական ժառանգությանը։
Не падают ангелы случайно с небес
Посланники веры, любви и надежд...
Посланика свише прими не робей,
Нет встречи случайной –
Нет веры без бес...
Եկվոր (08.05.2009)
Մի օր պատահական այս թեման մտա: Եկվորի ներկայացրած ձևը ստիպեց, որ հետաքրքրությունս շարժվի, ու ես մեր տան նկուղում մի 2-3 ժամ փնտրելուց հետո գտա ամսագրի համապատասխան համարը:
Պատմվածքը դուրս շատ եկավ: Ահավոր զարմացել էի, որ 1985թ-ին Խորհրդային մի ամսագրում թույլ էին տվել տպագրել նմանատիպ պատմվածք, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես էր վերաբերվում այդ ժամանակաշրջանի ցենզուրան ազգային ինքնագիտակցությանը, քրիստոնեական արժեքներին, Անդրանիկին, և այլն... Դրան ավելացրած պատմվածքում կա անթաքույց քննադատություն ուղղված սովետական նեխած բարքերին:
Անկեղծ ասած, այդ պատմվածքի գլխավոր հերոսներից մեկի` Գառնիկ Հունանյանի "մասնագիտությունը" և Վազգեն Սարգսյանին սպանողի ազգանունների նույնությունը իմ մոտ միստիկական տպավորություններ չի ստեղծել:
Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ Եկվորին, որ այս թեման բացել է:
Կարճ ասած խորհուրդ եմ տալիս կարդալ:
Ի դեպ, իմ համար այս պատմվածքը որոշակի չափորոշիչ եղավ, վաղամեռիկ հեղինակին` Վազգեն Սարգսյանին, որպես մարդ ավելի լավ ճանաչելու համար:
Քանի որ կարծում եմ շատերիդ կհետաքրքրի այս պատմվածքը, ես այն սկան եմ արել ու դարձրել PDF ֆորմատի: Կարող եք բեռնել այստեղից - http://ifolder.ru/29166286
Եթե բեռնելու հետ խնդիրներ լինեն կարող եմ ցանկացողներին ուղարկել էլեկտրոնային փոստով:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Կարդացի "Հացի փորձությունը": Միստիկան չգիտեմ, զուգադիպություններին հավատում եմ
Բայց որ շատ լավ գործ էր, դա հաստատ: Շատ կոլորիտային կերպարներ կան, շատ ուսուցողական թեմաներ է շոշափվել: Իրադարձությունների փոփոխություններն են մի փոքր թռիչքային նկարագրված, բայց որ հունը բռնում ես, մի շնչում կարդացվում է: Մի խոսքով շատ հավանեցի: Այ հիմա իրոք ավելի լավ ճանաչեցի Վազգենին:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Mark Pauler (16.04.2012), My World My Space (11.04.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ