Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար![]()
Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար![]()
Երվանդ (18.03.2009)
Ես սիրում եմ հերթ կանգնել
Բայց երբ գալիս ինձանից առաջ են անցնում, շատ հաճախ կատաղում եմ, մունաթ եմ գալիս, կռիվ եմ անում, մի խոսքով ինձանից առաջ անցնողի քթից բերում եմ ու սովորաբար հերթ կանգնած մնացած ժողովուրդը իմ կողմն է անցնում
Ամենաշատը զզվում եմ, երբ HSBC-ում երկար հերթերի եմ կանգնում, մեկ էլ մեկը գալիս առաջ է խցկվում, թե ես հերթի մեջ տեղ էի պահել... Ստիպում եմ որ գոնե ինձանից հետո կանգնի, բայց ինձանից առաջ չեմ թողնում անցնի![]()
I may be paranoid but no android!
Վերջին խմբագրող՝ ivy: 18.03.2009, 22:58:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
*e}|{uka* (19.03.2009)
Ավելի լավա գնամ հետո գամ երբ հերթ չի լինի, բայց դե լինում են դեպքեր, որ ալտերնատիվ չունես պետքա հերթ կանգնես: Ու էդ ժամանակ սկսվումա ներվերի անխնա ոչնչացումը: Ինչքան էլ գոռանք Նարեկացի ունենք, նոյի թվի աստղադիտարան ունենք, մենք որ քրիստոնեություն էինք ընդունում մնացածները ծառերի վրա էին և այլն: Հիմա ժամանակները փոխվել են.. մենք ենք թռել ծառերի վրա: Ինչքան ուզումա գլուխ գովանք բայց չոբանությունը էս ազգի արյան մեջա: Ու ամեն քայլի համոզվում ես, արտասահմանում առավել ևս ամաչում: Վիեննայի օդանավակայանում առաջին անգամ ամաչել եմ որ հայ եմ ու էդ զգացումը հաստատ չի մոռացվի: Գործն ընդեղ էր հասել, որ Ավստրիական ավիաուղիների աշխատողն էդ անասուններին ասեց եթե հենց հիմա ձեզ նորմալ չպահեք ոստիկանություն եմ զանգում... Օրինակները բազմաթիվ են
Գլխավոր պատճառը քաղաքավարության ու հարգանքի բացակայությունն ա: Բոլորը վեր են դասում իրենց բոլորից: Թեպետ շատերը իրենց արդարացնում են ներվերի ու համբերության բացակայությամբ, բայց ոչ մեկի ուշքն էլ չի գնում հերթ կանգնելու համար, ու ոչ մեկն էլ պարապ-սարապ չի, որ իր ժամանակը հերթերում վատնի: Որ հասարակ հերթում չենք կարողանում միասին, կողք-կողքի հանգիստ կանգնել (առանց հիստերիաների ու կռիվների), բա լուրջ իրավիճակներում ինչ է լինելու էս ազգի վիճակը:
Թեպետ էն ա, ինչ արդեն կա...
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Բոլորը չեն սիրում հերթ կանգնել: Իսկական հայի հատկանիշ:
Ես էլ չեմ սիրում հերթ կանգնել,բայց եթե պետքա լինում,համբերում եմ: Եղել ա,որ խնդրել եմ իմ դեմի մի քանի հոգուն,որ ինձ առաջ թողեն,քանի որ շտապ պետքա եղել: Չեն մերժել: Զոռով խցկվել եմ բժշկի մոտ մի երկու տարի առաջ: Մենակ էդ մի անգամը:
Շատ տգեղ է,երբ հերթից առաջ անցնել են փորձում երիտասարդ մարդիկ: Իմ մոտ միանգամից մնում է առաջին ու վատ տպավորությունը:
Ու նկատել եմ,որ շատ տեղերում ավելի արագ են սպասարկում,եթե հերթ կանգնողները աղմուկ-խուճապ չեն առաջացնում:
Էնպես որ-համբերությունը լավ բան է:![]()
keyboard (20.10.2013)
Հերթ կանգնելու հետ կապված... բանկերում կտրոնային համակարգ են ներդրել, շատ հարմար ա: Կտրոնդ ստանում ես ու խելոք սպասում, թե երբ էկրանին քո համարը կհայտնվի: Բայց դե մեր վայրի արջի ցեղերը մեկ-մեկ կատաղած ասում են` էս ինչ ա, առաջ լավ էր, «նորմալ» հերթ էինք կանգնում:
Երկրորդ տարբերակին երեք հոգի են քվեարկել??Հայաստանում ինչ որ բան է փոխվել???
Չեմ սիրում հերթ կանգնել, բայց մեկ-մեկ ստիպված կանգնում եմ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Իրականում եթե կանոնավոր հերթ ես կանգնում, ինչքան էլ հերթը երկար ա թվում, շատ արագ ա քո հերթը գալիս, դե համապատասխան սպասարկման դեպքում: Կոնկրետ ես հերթը պահում եմ, բայց եթե մեկը փորձի առաջ անցնի ինձնից, հաստատ չի հաջողվի:
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ