User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հերթի մեջ հանգի՞ստ եք կանգնում

Քվեարկողներ
64. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հանգիստ կանգնում եմ ու սպասում իմ հերթին

    45 70.31%
  • Չէ, մտածում եմ, ոնց առաջ անցնեմ ու պատճառներ եմ փնտրում առաջ անցնելու համար

    4 6.25%
  • Հերթ չեմ կանգնում, թողնում հեռանում եմ, հետո վերադառնալու համար

    15 23.44%
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Հերթ կանգնել ու համբերել

  1. #16
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,747
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Հայաստանում ես միշտ սուսուփուս հերթ պահող էի, էն որ քաղաքավարությունից ոչ մի հերթ խախտողի բան չի ասի, ու սաղ կտրորներ, առաջ կանցնեն, ինքն էլ կմնա վերջինը...
    Բայց դե սիրտս վատանում էր էդ հերթ խախտողներից, եթե մի քիչ ագրեսիվ լինեի, հո չէ~ի ծեծի բոլորին:
    Իսկ ինչ եկել եմ Եվրոպա, էդ հարցում երբևէ խնդիր չի առաջացել, բոլորը իմ նման սուսուփուս, քաղաքավարի հերթ են կանգնում: Նույնիսկ եթե գնացք կամ ուրիշ տրանսպորտ են նստում, որտեղ տոմսերի վրա տեղերը նշված չեն, հույսը ազատ տեղ գտնելու վրա է, միևնույն է ոչ ոք երբեք չի հրմշտի կամ փորձի արագ առաջ անցնել, բոլորը հանգիստ ներս են մտնում:
    Իսկ խանութներում ընդհանրապես մի ջերմ հերթային մթնոլորտ է, եթե ինչ-որ մեկը շատ քիչ առևտուր է արած լինում, նրան սովորաբար հերթ պահողները առաջ են թողնում:
    Ինչ վերաբերվում է պետական հիմնարկություններին, որտեղ ինչ-որ հարցով մտնելու համար ստիպված ես երկար սպասել, ապա հերթի շատ լավ համակարգ է մշակված. ավտոմատից կտրոն ես քաշում, որտեղ համար է գրված: Ու նստում սպասում ես, թե էկրանի վրա երբ է հայտնվելու քո համարը, որը նշանակում է` հերթդ հասել է, ներս մտիր:
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.03.2009, 22:59:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.09.2009), Jarre (18.03.2009), Sona_Yar (19.03.2009), Ռուֆուս (18.03.2009)

  3. #17
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Իրականում եթե կանոնավոր հերթ ես կանգնում, ինչքան էլ հերթը երկար ա թվում, շատ արագ ա քո հերթը գալիս, դե համապատասխան սպասարկման դեպքում: Կոնկրետ ես հերթը պահում եմ, բայց եթե մեկը փորձի առաջ անցնի ինձնից, հաստատ չի հաջողվի:
    Лучше Гор могут быть только Горы.

  4. #18
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Չեմ սիրում հերթ կանգնել, բայց Երոյի նման չեմ կարում խաղեր տամ, խելոք կանգնում եմ, բայց որ մեկը ոտս տրորեց, գլուխը ջարդում եմ` ուզում ա կին լինի, ուզում ա երեխա լինի, ուզում ա տատի լինի, կապ չունի, հերթ ա, թող կանգնեն, չեն կարողանալու կանգնեն, թող չգան:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուրվական (19.03.2009)

  6. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. մեր հերթերի առանձնահատկությունը. ուրիշների մոտ հերթը իրար հետև կանգնելն ա, մեր մոտ՝ իրար կողք
    Չէ, ես կասեի՝ մեզ մոտ իրարից առաջ են կանգնում, կողքը դեռ ոչինչ։ Հայաստանում հերթը հակառակ ուղղությամբ է զարգանում։

    Մեջբերում Երվանդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար
    Եր, ոնց քեզ կծեծեի բայց։
    Ոչ ոք էլ սպասել չի սիրում։ Ուղղակի եթե մարդ չի սիրում սպասել, պիտի գիտակցի, որ նույն հաջողությամբ սպասել չեն սիրում նաև նրանք, ում ինքը սպասեցնում է իր սպասել չսիրելու պատճառով։

    Միշտ էլ խելոք–խելոք հերթ եմ կանգնել։ Մի քիչ ավելի վաղ տարիքում ով պատահեր, ինձնից առաջ էր խցկվում, ձայն չէի հանում։ Հետո ժամանակի ընթացքում մի քիչ փոխվեցի, արդեն ինձնից առաջ խցկվել փորձողներին հենց խցկվելու պահին հետ էի մղում սուսուփուս, այսինքն՝ ես էլ իրենցից առաջ էի կանգնում՝ իմ իսկական տեղը, ու էդպես, մինչև հերթս հասներ։

    Ընդհանրապես հերթում կանգնելիս մարդ ավելի շատ ներվայնանում է անհերթ խցկվողների պատճառով, քան բուն սպասելու գործընթացից։ Եթե նորմալ հերթ է լինում, անհամեմատ ավելի հանգիստ ու թեթև ես տանում, բնականաբար, քան երբ տեսնում ես, թե ոնց են ինչ–որ անշնորհքներ քեզ էշի տեղ դնելով խցկվում առաջ։

    ԱՄՆ–ում հերթերն իդեալական ձևով են ընթանում։ Առաջ խցկվելու երևույթն ուղղակի բացակայում է։ Էս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հերթ կանգնելու առիթներ եմ ունեցել ու դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկը թեկուզ փորձ անի առաջ խցկվելու։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.09.2009), Vardik! (20.10.2013)

  8. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    վերնագիրը սկզբից կարդացի "Հերթ կանգնել ու համբուրել"
    բայց հետո "… համբերել"
    երբեք չեմ դիմանում հերթի մեջ: հաճախ կիլոմերտրերով կարող ա գնամ ուրիշ խանութ, մենակ թե էտ նտաստացուցիչ հերթը չկանգնեմ: մեկ մեկ լինում ա, որ կասայի մոտի գըմթփը մի ժամ չեկ ա խփում, էտ ժամանակ բերածս թողում եմ իրեն ու դուրս գալիս:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.03.2009), Աբելյան (19.03.2009)

  10. #21
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՄՆ–ում հերթերն իդեալական ձևով են ընթանում։ Առաջ խցկվելու երևույթն ուղղակի բացակայում է։ Էս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հերթ կանգնելու առիթներ եմ ունեցել ու դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկը թեկուզ փորձ անի առաջ խցկվելու։
    Ուլուանա ջան , զգացվում է, որ Լոս-ի կողմերը չես եկել դեռ:

    Հերթ կանգնել չեմ սիրում և ամեն կերպ խուսափում եմ: Բայց եթե ժպտալով և սիրալիր խնդրում են առաջ անցնել, սիրով տեղ եմ տալիս (եթե չեմ շտապում և նկատում եմ որ հետևինս շտապում է, առաջարկում եմ անցնել առաջ): Իսկ եթե փորձում են իրենց կարծիքով «շուստրիություն անել» և չտեսնելու տալով առաջ ընկնել, ատամներս եմ ցույց տալիս:

    Ընդհանրապես մեր կողմերը հայկական խանութ մտնելը շատ մեծ համբերություն է պահանջում և սպասարկման որակը շատ չի տարբերվում Հայաստանի խանութների սպասարկման որակից:

    Հ,Գ. Մի քանի ռր առաջ հետաքրքիր գիրք կարդացի (Վլադիմիր Սորոկինի «Հերթը») սովետական տարիների հերթերի մասին: Ողջ վեպը զրույց էր (հիմնականում հերթի մեջ եղած մարդկանց միջև):
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  11. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    վերնագիրը սկզբից կարդացի "Հերթ կանգնել ու համբուրել"
    բայց հետո "… համբերել"
    Դու էլ երևի ուրախացած մտածեցիր՝ վայ, մի հատ մտնեմ, տեսնեմ՝ էդ որտեղ են տենց երանելի հերթեր լինում, ես էլ օգտվեմ, չէ՞։
    Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան , զգացվում է, որ Լոս-ի կողմերը չես եկել դեռ:
    Դե հա, ճիշտն ասած, ես մենակ Նյու Ջերսիում ու Նյու Յորքում եմ ապրել ու ոչ մեկում էլ նման դեպքի չեմ հանդիպել, իսկ ԱՄՆ–ի հայիֆիկացված տարածքներում լինելու առիթ դեռ չեմ ունեցել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #23
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,059
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Ամենակայֆն էնա, որ հայկական հերթերում հաճախ ոչ ոք չգիտի ով է հերթում վերջինը։ Հարցնում ես՝ վերջը ո՞վ է, բոլորը տարակուսած իրար են նայում. մինչ այդ ոչ մեկի գլխում նման հարց չէր առաջացել։
    Եթե նորմալ հերթը պիտի թելի նման լինի, հայկական հերթը սովորաբար կիսաշրջանաձև մի բան է լինում, որտեղ ուղղակի ամեն մեկը փորձում է ավելի մոտ կանգնել սպասարկման կետին
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 19.03.2009, 13:37:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (12.09.2009)

  14. #24
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,059
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։ Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
    Նենց որ միայն մենք չենք էս օրի։
    Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երկնային (19.03.2009)

  16. #25
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։ Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
    Նենց որ միայն մենք չենք էս օրի։
    Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։
    Իտալացիները հայերի կրկնօրինակն են: Մենակ լեզուն ա ուրիշ: Ու մենակ հերթերի առումով չեն նման: Քաղաքականություն, կենցաղ, երթևեկություն, հանցավոր աշխարհ.... կարճ ասած մեր իտալալեզու տեսակն են, կամ մենք ենք իրանց հայալեզու տեակը:
    էսպես չի մնա

  17. #26
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։ Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
    Նենց որ միայն մենք չենք էս օրի։
    Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։
    հա, ես էլ եմ նայել… վերջն ա
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. #27
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իտալացիները հայերի կրկնօրինակն են: Մենակ լեզուն ա ուրիշ: Ու մենակ հերթերի առումով չեն նման: Քաղաքականություն, կենցաղ, երթևեկություն, հանցավոր աշխարհ.... կարճ ասած մեր իտալալեզու տեսակն են, կամ մենք ենք իրանց հայալեզու տեակը:
    Իրանք են մեր իտալալեզու տեսակը, առաջինը մենք ենք եղել էս մոլորակի վրա
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #28
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,538
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրանք են մեր իտալալեզու տեսակը, առաջինը մենք ենք եղել էս մոլորակի վրա
    Ուրեմն ամոթ մեզ, որ էդքան հին ժողովուրդ ենք, բոլորը մեզնից քաղաքավարություն են սովորել, ու պահում են, իսկ մենք կամաց կամաց բացարձակ վերացնում ենք քաղաքավարությունը:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (19.03.2009)

  21. #29
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Հիվանդագին ատելություն ունեմ բոլոր տեսակի հերթերի նկատմամբ, ինձ թվում ա փոքր ժամանակ կանգնած հացի հերթերից ա տրավմա մնացել մոտս: Աշխատում եմ հերթ չկանգնել ընհանրապես, բայց երբեմն ստիպված եմ լինում:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Elmo (19.03.2009)

  23. #30
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հերթ կանգնել ու համբերել

    Ավելի լավա գնամ հետո գամ երբ հերթ չի լինի, բայց դե լինում են դեպքեր, որ ալտերնատիվ չունես պետքա հերթ կանգնես: Ու էդ ժամանակ սկսվումա ներվերի անխնա ոչնչացումը: Ինչքան էլ գոռանք Նարեկացի ունենք, նոյի թվի աստղադիտարան ունենք, մենք որ քրիստոնեություն էինք ընդունում մնացածները ծառերի վրա էին և այլն: Հիմա ժամանակները փոխվել են.. մենք ենք թռել ծառերի վրա: Ինչքան ուզումա գլուխ գովանք բայց չոբանությունը էս ազգի արյան մեջա: Ու ամեն քայլի համոզվում ես, արտասահմանում առավել ևս ամաչում: Վիեննայի օդանավակայանում առաջին անգամ ամաչել եմ որ հայ եմ ու էդ զգացումը հաստատ չի մոռացվի: Գործն ընդեղ էր հասել, որ Ավստրիական ավիաուղիների աշխատողն էդ անասուններին ասեց եթե հենց հիմա ձեզ նորմալ չպահեք ոստիկանություն եմ զանգում... Օրինակները բազմաթիվ են

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 80
    Վերջինը: 26.09.2009, 11:21

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •