Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Բնականաբար՝ երկրորդը: Դրանից մեծ ժողովրդավարություն աշխարհը դեռ չի տեսել: Էդ մարդը էդ հանրաքվեով ատամներով ու կրծքով պաշտպանում ա շարքային ադրբեջանցու սահմանադրական իրավունքները: Քանի որ սահմանադրության էն հոդվածը, որ նույն մարդը երկու անգամից ավել չի կարող ընտրվել, մարդու տարրական իրավունքների կոպտագույն խախտում ա: Ո՞նց թե. ես եմ, ուզում եմ հազար չորս հարյուր անգամ վրա-վրա նույն մարդուն ձայն տամ, ուրեմն պիտի արգելե՞ք: Ձայնի ազատություն չի՞: Խայտառակությու՛ն: Իսկ որ նույն մարդուն անվերջ ընտրելը բոլոր ադրբեջանցիների մանկական երազանքն ու միակն նպատակն ա, էդ ինքստինքյան պարզ ա: Ես ուղակի զարմանում եմ, թե ոնց դեռ մեր պետության հայրերը չեն նկատել մեր սահմանադրության էդ աղաղակող բացը:
DIXIcarpe noctem
Տրիբուն (20.03.2009)
Մեր հիմնադիր հայրերը, առանց սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու էլ, հիմնել են իշխանության փոխանցման անխափան գործող մեխանիզմ: Գոնե մինչև այժմ: Ի՞նչ տարիբերություն նույն մարդն է անըդհատ նախագահ, թե՞ նույն կլանի մեկ այլ ներկայացուցիչ:
Համ եվրոպոսներին մոտ ես ձև տալիս, յանիմ մենք եվրոպական չափանիշներով սահմանդարություն ունենք, համ էլ տակից քո ուզածն անում ես: Եվրոպոսներն էլ առաջընթաց են գրանցում:
Կուկ ջան, նման հանրաքվեները, որոնց միջոցով փաստորեն մեկին տալիս են անվերջ իշխելու հնարավորություն, սկզբունքորեն չեն կարող արդար լինել: Դա աբսուրդ է: Ինքը, նման հանրաքվե անցլացնելու փաստն արդեն խոսում է ոչ դեմոկրատական գործընթացի մասին: Մի հատ նայի թե աշխարհում որ երկրներն են նման հանրաքվեներ անցկացրել - Ուզբեկստան, Ղազախստան, Թուրքմենստան, Վենեսուելա, Բելոռուս: Պրիտոմ, նման երկրներում որևպես կանոն հանրաքվեներով հաստատվում է այդ իրավունքը, քանի որ ժողովրդի մեծ մասը կամ սովոր է ապրել դիկտատուրայի պայմաններում, կամ երկիրը նավթ ու գազ ունի ու դրանից ստացված փողերով փակում են ժողովրդի բերանը: Միակ բացառությունը Բելոռուսն է: Բայց էս արդեն ուրիշ հեքիաթից ա: Բելուռուսն էլ չլինելով նավթ արդյունահավող երկիր, փաստացի տաս տարուց ավել նստած էր ռուսական գրեթե ձրի նավթի ու գազի վրա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ