Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվե, որի նախնական արդյունքների համաձայն մեծամասնությունը կողմ է քվեարկել փոփոխություններին, որոնք իրավունք են տալիս Իլհամ Ալիևին ընտրվել նախագահ այնքան, որքան ուզենա:
Ինչպե՞ս կանդրադառնա դա Երևան-Բաքու փոխհարաբերությունների, Արցախի հարցի վրա:
Արցախի հարցի վրա, ոչ մի ձև չի անդրադառնա, որովհետև Արցախի հարցը արդեն լուծված ա:
Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Մի խոսքով կարելիա արդեն հայտարարել Ադրբեջանը բռնապետություն Շուտով տենց էլ կլինի;
Իսկ ԱՄՆ-ն չպետքա թողեր,որ սենց բան լիներ,նամանավանդ արդեն կա Իրաքի տխուր փորձը; Դե Ադրբեջանն էլ Իրաքից էդքան էլ չի տարբերվում,վերջում նույն օրն էլ ինքնա ընկնելու;
Բռնապետություն չի իրանց մոտ, իրանց մոտ դա կոչվում ա խանություն
Իսկ ԱՄՆ-ն թքած ունի, թե որ երկրում դեմոկրատիան ինչ մակարդակի ա: Երբ նավթը շատ ա, ինչպես Ադրբեջանն ա, ապա դեմոկրատիան երկրորդական ա, իսկ երբ նավթ չկա` ինչպես Վրաստանում, ապա կարևորը դեմոկրատիան ա: