User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 34 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Համը

  1. #31
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի "Համը" :
    Եկվոր, այդ ինչպե՞ս ես կարողանում մեզ, որ նստած ենք համակարգչի առաջ, տեղափոխել մի աշխարհ, որտեղից ետ գալ չենք ցանկանում: Ամեն անգամ քո ստեղծագործությունները կարդալիս՝համը մնում է բերանումս, և սիրուց,գեղեցկությունից, աննկարագրելի գույներից ու բույրերից բաղկացած այդ աշխարհից ևս մի բաժին ստանալու կարիք ունենում:
    Կարծում եմ՝ մի պատմվածքով շատ դժվար է տալ կյանքի դրսևորման փուլերի ամբողջական նկարագիր, բայց քո մոտ այն ստացվեց:
    Ապրես, Աննա ջան, մի քիչ …տխրեցրիր Ասեմ, որ սա իմ, եթե չասեմ ամենալավ, ապա ամենասիրած գործն է:
    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտես ինչի կարծում եմ,որ աս պատմվածքի մասին կկարողանայի երկար խոսել, քննարկել, վերլուծել այն գեղեցիկ ու ճշմարտացի մտքերը, որոնք ամփոփված են դրանում, բայց չեմ անի, քանի որ իմ բառերը կհասարականացնեն Եկվորի մտքերը:
    Ես չգիտեմ, դու բոլո՞ր տողատակերը կարդացիր, թե ոչ, այդ պատճառով դեմ չէի լինի քննարկմանը

    Մեջբերում way-ի խոսքերից Նայել գրառումը

    Երանի թե մենք բոլորս կարողանայինք ապրել մի այնպիսի լիարժեք կյանք, որը թույլ կտար զգալ համը՝ Կյանքի անկրկնելի համը:
    Ճիշտ է…այս պատմվածքը հենց այդ մասին է
    Շնորհակալ եմ
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (17.10.2010), My World My Space (16.10.2010)

  3. #32
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծերուկ Օվկիանոսը խենթացել էր…
    Չէր հիշում արդեն, թե քանի՜-քանի հազարամյակ էր նա կոծել ափերն իր ալիքներով, բազմադեմ ու անկրկնելի ափերը, որ անընդհատ փոխվում էին իր ալիքների հարվածների տակ և ամեն ալիքից հետո նոր տեսք էին ստանում՝ ժայռեր, անձավներ, խութեր…անձավներ, խութեր, ժայռեր…
    Շատ երկար ժամանակ նա չեր նկատում իր և այդ ափերի միջև բարալիկ, դեղնավուն գիծը. նա ժամանակ չուներ նկատելու այդ գիծը, նա զբաղված էր իր գլխավոր ու միակ գործով՝ կործանել իր ազատությունը կաշկանդող, իրեն բանտող ժայռերը, անձավներն ու խութերը… Ծերուկն այդ գիծը նկատեց միայն այն ժամանակ, երբ այն արդեն գիծ չէր, այլ բավականին լայն մի շերտ՝ դեղին, ոսկյա ավազի մի զգալի շերտ: Նկատեց այն ժամանակ, երբ զգաց, որ չի կարողանում իր ալիքները հասցնել խութերին, անձավներին, ժայռերին…
    Կարաղած Օվկիանոսը հարձակվեց ավազի վրա, փորձեց հեռացնել նրան իր և իր…հարազատ թշնամու՝ ափերի արանքից, մտածում էր մեկ-երկու հարվածով լվալ, կլանել նրան, բայց շուտով հասկացավ, որ ավազի հետ կռիվ չի ստացվում, այլ ինչ-որ խաղ՝ իր հարձակման հետ ավազը նահանջում էր, իր նահանջի հետ հարձակվում: Երբեք, ոչ մի անգամ ավազը ժայռի ու խութի նման չկանգնեց իր ալիքներին հանդիման: Մոռացավ ծերուկն իր կռիվը: Նա հիմա չէր կռվում, կռիվ-կռիվ էր խաղում, մինչև որ մի օր…
    Հանդարտ, արևոտ օր էր: Քամին, որ միշտ օգնում էր իրեն, չգիտես ուր էր գնացել և Օվկիանոսը արևի ճառագայթներից ընդարմացած նիրհում էր ու հանկարծ…օ, արարիչ ժամանակ, նրա խորքերից մի հզոր, անկասելի գվվոց խախտեց նրա նիրհը…ԻՆՔԸ ՍԻՐՈՒ՜Մ Է ԱՎԱԶԻՆ… Սրսփաց Օվկիանոսն ու Արևից թարգմանած միլիարդավոր կայծերն ուղղեց ավազին: Տե՜ր աստված, այդ ինչպիսի՜ իգություն էր բուրում ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազը: Ցանկացավ պառկել Օվկիանոսը ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի վրա, բայց երբեք չկարողացավ հասնել այդ վայելքին՝ ավազը նրան միայն թաց ու սառն էր հասնում… ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազն զգալ, նրա իգությունը շնչել լիառունգ նա կարող էր միայն հեռվից: Եվ ահա խենթացել է ծերուկ Օվկիանոսը, որոշել է գոլորշիանալ ամբողջովին և հետո նոր պառկել ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի վրա ու վայելել նրա իգությունը՝ չթրջելով նրան: Իսկ մարդիկ, ՉՈՐ ՈՒ ՏԱՔ ավազի իգությունը չզգացող մարդիկ ասում են.
    -Գլոբալ տաքացում է:
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 27.03.2011, 04:04:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (27.03.2011), E-la Via (22.04.2011), Mark Pauler (29.03.2011), My World My Space (27.03.2011), Nimra (06.01.2013), Tig (28.03.2011), Արևածագ (27.03.2011)

  5. #33
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխարհի ուշացած սկիզբը

    Այսպես չի՛ կարելի...
    Ժորիկը ժպտաց:
    Նա հիշեց ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրը: Ինքն այդ ժամանակ դեռ չգիտեր, որ դրանից հետո ստանալու է ( նա նորից ժպտաց. առաջներում կասեր՝ ձեռք է բերելու) այս տարօրինակ ու... անպետք հատկությունները: Ի՜նչ ափսոսանքով ինքը նայեց իր ձեռքերի անհետացմանը: Մինչ այդ, իհարկե, ոտքերն էին անհետացել, բայց Ժորիկին դա առանձնապես ցավ չէր պատճառել, որովհետև ինքն արդեն շուտվանից չէր օգտվում դրանցից՝ այն պահից, երբ վերջին անգամ նստեց ու որոշեց այլևս վեր չկենալ տեղից: Երկար դեգերումներից հետո նա վերջապես ընկել էր այդտեղ, որտեղ ամեն ինչը՝ սնունդ թե այլ որևէ բան, միանգամից ներծծվում էին նրա մեջ և նա շարժվելու կարիք չուներ ընդհանրապես: Բայց ձեռքերը՜...Ժորիկը շատ էր վարժվել դրանց ու չնայած որ դրանք էլ կամաց-կամաց անպետք էին դառնում, նա սիրում էր երբեմն նրանցով շոյել անհետացած ելուստների գտնվելու տեղերը: Ձեռքերի անհետացումից հետո նա վերջապես հասկացավ, որ յուրաքանչյուր անհետացած ելուստ իր բոլոր հնարավորությունները փոխանցում է մարմնին, որն արդեն համարյա կատարյալ գնդի ձև էր ստացել, համարյա, որովհետև վերջին ելուստը դեռևս աղճատում էր մարմնի գնդաձևությունը: Գլուխն արդեն վաղուց անհետացել էր՝ տեսնելու, լսելու, համի և մնացած բոլոր հատկությունները փոխանցելով մարմնին: Նա համոզված էր, որ վերջին ելուստն էլ կանհետանա և ինքը վերջապես կստանա կատարյալ գնդի ձև, բայց չգիտես ինչու ափսոսում էր: Ինչպե՜ս կցանկանար ինքը, որ ձեռքերը դեռևս անհետացած չլինեին և ինքը մի քիչ շոյեր իր վերջին ելուստն անհետանալուց առաջ, բայց ավա՜ղ, դա անհնար էր: Մարմինն արդեն ստացել էր կատարյալ գնդի ձև և ոչ մի անհարթություն, ոչ մի բիծ չէր աղճատում նրա տեսքը:
    -Ահա այն, կատարյալ մարմինը ,-մռլտաց Ժորիկը և անմիջապես էլ իմացավ իր նոր հատկության մասին. հիմա ինքը կարող է ամեն ինչ ցանկանալ և իրագործել իր յուրաքանչյուր ցանկությունը: Այ քեզ վերջին ելուստ:
    Հիմա ինքը կարող է արարել:
    Դրա համար նա միայն պետք է լրջորեն ասի՝ «Այսպես չի կարելի» ու ցանկանա փոխել այն, ինչ ուզում է...
    Երկար ժամանակ Ժորիկը չէր համարձակվում որևէ բան փոխել, հետո, երբ արդեն բավականին ձանձրացավ, որոշեց փորձել, սակայն ամեն անգամ, երբ ասումէր «Այսպես չի կարելի», հիշում էր ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրն ու ժպտում: Իսկ «Այսպես չի կարելի» պետք էր ասել լրջորեն,առանց ժպտալու...
    Այդ չարաբաստիկ օրը Ժորիկը անընդհատ մտածումէր, որ ինքը սխալվել է, կարծելով, որ իր մարմինը կատարյալ ու համասեռ է, նա համոզված էր, որ այդպես է միայն արտաքինով, իսկ ներսում դեռ առաջվա նման եռում ու բլթբլթում է ամեն ինչ: Ժորիկը որոշել էր ներքին ելուստները նույնպես վերացնել: Այդ օրվա վերջում Ժորիկը վերջապես ներսով ու դրսով կատարյալ էր լինելու...Արածին հանդիսավորություն տալու համար Ժորիկը հարմար դիրք ընդունեց, մի փոքր փքվեց ու...
    -Այսպես չի կա...ԲՂԿ...ԴՂՐԴ ...ԲԲԽԿ.............
    Ժորիկը գխտաց: Նրա ներսից ահռելի արագությամբ դուրս թռան բազմաթիվ մեծ ու փոքր կտորտանք, այդ գխտոցը խանգարեց կատարյալ դառնալու նրա փորձը, Ժորիկը նայեց թռչող բեկորների ետևից և մրմնջաց.
    -Վա՜խ իմ միկրոֆլորան, վա՜խ իմ միկրոֆաունան, ախր ինչպես կարող են նրանք ապրել առանց ինձ, ինձնից դուրս...մի՞թե դա հնարավոր է: Պետք է հետևել նրանց պատմությանը: Բայց ի՞նչ պատմություն առանց ժամանակի...
    Ժորիկը գտավ իր ներսում շուտվանից մոռացված մի մալանչ ժամանակ, ձգեց թել դարձրեց այն, մի ծայրը պահեց իր մոտ, անվանելով անցյալ, որովհետև արդեն գխտոցի մասին մտածել էր՝ անցած լինի, մյուս ծայրը շպրտեց թռած բեկորների ուղղությամբ նրանցից շատ առաջ ու անվանեց ապագա, որովհետև մտածեց՝ բեկորը նախ պետք է թռնի, ԱՊԱ՝ ԳԱ, իսկ թելի այն մասը, որի մոտ հիմա գտնվում են գխտոցի բեկորները, Ժորիկն անվանեց ներկա, որովհետև նրա մոտերքում շատ բեկորՆԵՐ ԿԱն: Դրանից հետո Ժորիկը հանեց մի մալանչ սեր, որ ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՍՏԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ օրվանից չգիտես որտեղ էր խցկել, և, որպեսզի ժամանակի թելը չկտրվի, քաշեց ժամանակի թելի հետ: Եվ սիրո այն մասը, որ անցյալին էր բաժին ընկել, Ժորիկն անվանեց ՀԱՎԱՏ, և սիրո այն մասը, որ բաժին էր ընկել ապագային, Ժորիկն անվանեց ՀՈՒՅՍ, և քանի որ գխտոցի բեկորները դեռ շարժվում էին ու որոշակի տեղ չգտավ անվանակոչելու համար, Ժորիկն այդ մասի անունը թողեց ՍԵՐ:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (05.01.2013), Nimra (06.01.2013), Արէա (05.01.2013), Մինա (06.01.2013)

  7. #34
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    75
    Գրառումներ
    388
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բարդու համբույրը

    ԲԱՐԴՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

    Մարդը, մի հսկայական գերանի տակ կքած գնում էր մայթով։ Քայլվածքը երերուն էր, բայց կարծես թե միտք չուներ հանգստանալու։
    Հասա ետևից։ Քրտինքը ծորում էր խորշոմների միջով։ Ծեր էր։
    -Ծանր է,-ասացի։
    -Ծանր է,- ասաց, շարունակելով քայլել։
    -Դնեիր, մի քիչ հանգստանայիր, հետո տանեիր։
    -Ծանր է,- ասաց, չեմ կարողանա նորից շալակել։
    -Ես կօգնեմ։
    Բեռան տակից թեք նայեց ինձ ու չոքեց, գերանը զգուշորեն դնելով գետնին։ Նորից նայեց, այս անգամ ուղիղ, հանդիմանեց.
    -Տնաշեն, դու էլ ինձնից ծեր ես, ինչպե՞ս ես օգնելու շալակեմ։
    -Ու՞ր պիտի տանես։
    -Սարի թաղ։
    -Կմեռնես մինչև հասնելը։
    -Ջանդ սաղ ըլնի։
    -Կօգնեմ քեզ։
    -Մի հատ ծխախոտ կտա՞ս, քանի դրել եմ, ծխեմ։
    Չէի ծխում։ Բայց կանգնած էինք կրպակի մոտ։
    -Ի՞նչ ես ծխում։
    -Հայկական։
    Ծխախոտն ու վառիչը տվեցի իրեն, երկար նայելով վերցրեց ու նստեց գերանին, բացեց տուփն ու ինձ առաջարկեց։
    -Չեմ ծխում։
    -Ես ծխում եմ,- ասաց։
    -Գիտեմ,_նստեցի կողքին։
    Երբ ծխելուց հետո շունչը տեղը բերեց, վեր կացավ, ու կասկածով ասաց.
    -Հաջողացնես ուսիս դնես, տուն կհասցնեմ։
    -Միասին կհասցնենք։
    Տխուր նայեց։
    -Մի ծայրը կարո՞ղ ես բարձրացնել,-ասացի։
    -Հա, մենակ եմ շալակել։
    Միասին բարձրացրած ծայրը ուսեցի, առջևի ծայրի տակ էլ ինքը մտավ ու սկսեցինք քայլել։ Երկուսով հեշտ էր երևի, բավականաչափ քայլելուց հետո հենց ուզում էի առաջարկել հանգստանալ, լսեցի.
    -Հասանք։
    Փոքրիկ տուն էր։ Ցանկապատի ներսից կոկիկ ու հավասար վառելափայտ էր շարված։
    -Այսքան փայտ ունես, քեզ մի քանի տարի կհերիքի, ի՞նչ էիր մտել էս հսկա գերանի տակ։
    -Վառելու համար չէ։ Սա բարդի է, նորմալ կրակ էլ չի տալիս։ Սա ծառ է։
    -Էս գերա՞նը։
    -Որ տնկեմ, լավ ջրեմ, կարմատակալի, բարդի է։
    Ինչ որ ցնդած բան կար ծերուկի մեջ, բայց…դե ու՞մ մեջ չկա։
    Նորից ծխեց, դանդաղ, վայելելով։
    Ի՞նչ մարդ ես, ինչո՞վ ես զբաղվում,-հարցրեց։
    -Գրող եմ,_ժպտացի,_պատմություններ եմ հորինում։
    -Չե՞ս ուզի մի բաժակ խմես ինձ հետ։
    -Չէ, ախպերս, դու դեռ գերանը պիտի տնկես, ջրես, ես էլ…արդեն սրսկվելուս ժամանակն է, շաքար ունեմ, մի ուրիշ անգամ, եթե հանդիպենք։
    -Էդպես էլ չիմացա, թե քեզ որ Աստվածն ուղարկեց՝ ինձ օգնեցիր։
    - Աստված մի է։ Հաջողություն, ախպերս, մեկ էլ տեսար մի օր եկա մի բաժակ բան խմելու քեզ հետ։
    -Շնորհակալ եմ, ախպերս, Աստված քեզ հետ։

    Պառկեցի երկար։ Հիվանդությունս ինձ երես չէր տալիս ու հոգսերիս հետևից ընկած մոռացա այդ մարդուն էլ, տունն ու բարդին էլ։ Անցավ երեք տարի։ Կրկին նույն տեղով անցնելիս հանկարծ գետեզրի պատին նստած տեսա նրան։ Վեր կացավ, մոտեցավ։
    -Բարեվ, ախպերս, արդեն հույսս կորցնում էի, որ ողջ ես։
    -Բարև։ Չէ, դեռ կամ։ Տարբեր տեղերով եմ անցնում, չենք հանդիպել։
    -Ես միշտ էստեղ եմ լինում։ Վաղուց քեզ էի ուզում տեսնեմ։ Էն որ բարդին տուն հասցրինք, էդ գիշեր մտքովս անցավ քեզ խնդրեմ, մի պատմություն գրես։ Իմ պատմությունը։ Ասել էիր գրող ես։ Էս արդեն ինչքան ժամանակ է քո ճամփան եմ պահում։ Զգում եմ՝ մեռնելու եմ, չեմ ուզում կորչեմ։ Ինձ հիշող ոչ մեկը չունեմ։ Կօգնե՞ս՝ չկորչեմ։
    Հետաքրքրեց այդ մարդն ինձ, մի տեսակ անաղարտություն ուներ, սկզբնականություն։
    -Եթե համաձայն ես, արի գնանք իմ տուն, թեյ կխմենք, հաց կուտենք։ Չեմ ուզում կորչեմ, կզրուցենք։
    -Գնանք, զրուցենք։ Գերանդ ծառ դառա՞վ։
    -Գնանք՝ տես։

    Մարդն իրոք գերանը ծառ էր դարձրել։ Արդեն նորմալ ստվեր ուներ, կլորիկ սաղարթ։ Փոքրիկ սեղանիկ կար տակը, վրան ինքնաեռ։ Թեյ խմեցինք ու նա սկսեց իր պատմությունը…աշխատել եմ հնարավորինս պահել նրա խոսելաոճը, որոշակի շտկումներով, որովհետև չէր փայլում գրագիտությամբ…

    - Էս տանն եմ ծնվել։ Սկզբից ասեմ, դե, մարդ ես, կարող ա չուզենաս գրես թուրքի պատմությունը։ Հա, ես թուրք եմ։ Ադրբեջանցի։ Այսինքն ադրբեջանցին Ադրբեջանում պիտի լինի, ես երևի թաթար եմ։ Կամ քուրդ։ Բայց հայտնի ղալմաղալից հետո բոլորը դարձան ադրբեջանցի ու փախան Հայաստանից։ Մեզ ոչ ոք չէր քշում։ Բայց ասում էին՝ գնա։ Հարևաններս էլ էին ասում։ Ասում էին՝ Հասան ամի, քեզ շատ հարգում ենք, բայց հազար լավը կա, մի վատն էլ միշտ կգտնվի, ամեն գեղում էլ շուն կա, գնա, քեզ տերություն կանեն, տունդ էլ ծախի, առնող կգտնենք, գնա, փրկվի։
    Ու՞ր գնայի, Ադրբեջա՞ն, Քրդստա՞ն։ Բա մերոնց ու՞մ թողնեի։
    - Ընտանիքդ մե՞ծ էր, Հասան ախպեր։
    - Մենակ էի։ Չէ, մենակ չէի, պապերիս, հորս-մորս, էրկու քույրերիս գերեզմանները պիտի պահեի, հո չէ՞ի հավաքի տանեի։ Համ էլ ես հիմա Հասան չեմ, Հանես եմ։ Հարևանիս տղան, Ռուբոն փոխեց։ Ասաց հարցնում են՝ էդ մարդը հայ ա՞, բա անունը խի՞ ա Հասան։ Ասաց՝ ես էլ ասեցի Հասան կատակով ենք ասում, իսկական անունը Հանես ա, Հովհաննես։ Մնալուս մի պատճառն էլ էս ծառն էր, էս բարդին։
    Հասանը տեսավ զարմացած հայացքս, տխուր ժպտաց.
    - Կպատմեմ, կիմանաս։
    Շաֆակ էր անունը։ Միասին դպրոց ենք գնացել։ Բոյով, սպիտակամաշկ, հրեշտակ աղջիկ էր։ Դեռ երեխա ժամանակից աչքս վրան էր։ Ջահել էինք։ Շատ դժվարությամբ կարողացա սիրտը շահել։
    Երեք աժդահա ախպեր ուներ, ամաչում ու վախենում էր նրանցից, ասում էր ինձ էլ կսպանեն, քեզ էլ։
    Մի օր ախպերների ճամփան պահեցի, մի սիրուն խանչալ ունեի սարքած, տվեցի մեծ ախպորն ու ասեցի՝ մեծ ախպեր, ձեր քույր Շաֆակը սրտիս մեջ ա, եթե դա քո ու ախպերներիդ սրտով չի, հենց ստեղ սիրտս հանեք։ Իմ խանչալով, որ ձեզ վրա կասկած չընկնի, թե չեք սպանում, ուրեմն իրավունք տվեք իրեն համարեմ իմ սուրբը։
    Երկար հարցուփորձից հետո ստացա այդ իրավունքը։
    Մամեն ետ տվեց խանչալն ու ասաց՝ եթե սրանով չկարողանաս փրկել քրոջս պատիվը, էն ժամանակ ինքդ սրանով սիրտդ կհանես։
    Սկսեցինք հանդիպել։ Մեր սիրած տեղը Գետառի ափի բարդիների տակ էր, նստում էինք, խոսում մեր անցած ու գալիք օրերից, մեր ունենալիք երեխաներից, հավատում էինք մեր անամպ երկնքին ու ապագային։ Երբ առաջին անգամ, ինքս էլ քաշվելով, թևս ուսով գցեցի, Շաֆակը վախեցած ցնցվեց, բայց գգվեց, մտավ թևատակս։ Մենք համբուրվեցինք։
    Մի օր հանեցի դաշույնը ու բարդու կեղևին կտրեցի նրա շուրթերի նկարը։ Համբուրեցի։ Հետո Շաֆակը համբուրեց։ Ու այդպես փոխնիփոխ ամբողջ երեկո համբուրվում էինք երեքով, ես, Շաֆակը, բարդին։
    Մի քանի օր հետո զինկոմիսարիատից ծանուցագիր ստացա։ Բանակ էի գնում։
    Հեռավոր արևելքում երկու տարի համարյա ամեն օր Շաֆակից նամակ էի ստանում։ Պարզ, անկեղծ, սիրառատ նամակներ։ Ես մինչև հիմա պահում եմ դրանք։ Գրում էր, որ սիրում է, որ սպասում է, մի նամակում էլ գրել էր՝ ծննդյանդ օրը գնացի բարդու մոտ, համբուրվեցի հետը։ «Կոշտացել են բարդու շրթունքները, քոնն եմ ուզում»։
    Հասանի հայացքի ուղղությամբ տեսա բարդու բնին «քանդակված» շրթունքները։ Ժամանակը բուժել էր ծառի վերքը, շուրթերը մի փոքր ձևախեղվել էին և կոշտացել։ Բայց շուրթեր էին։
    -Բարդին տեղափոխել ես այստե՞ղ։
    -Այդ օրը, 3 տարի առաջ, գնացի, որ հաջողացնեմ նորից համբուրեմ բարդուն, տեսա, որ ինչ որ բրիգադ կտրում է ծառերը։ Աշխարհը փուլ եկավ գլխիս։ Փորձեցի հանդիմանել, բայց ասացին, որ իշխանությունները փոխում են ծերացած ծառերը։ Նորերն են տնկելու։
    Իշխանություններ, չգիտեք, որ ամեն ծառ իր համբույրներն ունի թաքցրած
    Ոչինչ չէի կարող անել։ Որոնեցի ու գտա իմ բարդու, իմ Շաֆակի բարդու բունը ու խնդրեցի ինձ տալ։ Դժվարացան։ Մոտիս եղած ամբողջ դրամը տվեցի իրենց, շալակեցի գերանն ու…
    -Գերանի մասին մնացածը գիտեմ, շուրթերն էլ տեսա։ Իսկ Շաֆակը՞։
    (Վատ կանխազգացումն ինձ անհանգստացնում էր։ Լավ տեղ չէին տանում Հասանի խոսքերը)։
    Տասնհինգ օր նամակ չստացա Շաֆակից։ Գնացքով գալիս էի մեր հսկա երկրի հեռու ծայրից, սրտի թրթիռով էի սպասում իմ ու Շաֆակի հանդիպմանը…
    Հասանը ծխախոտ վառեց։
    -Սուրճ խմե՞նք։
    -Լավ կլիներ։
    Հասանը սրճեփը միացրեց ու լցրեց աչքերը.
    -Շաֆակին էլ չեմ տեսել։
    Գալուցս մի ամիս առաջ , բարդու մոտից, ինչ որ մի անասուն երկու ընկերների հետ զոռով նստեցնում են իրենց մեքենան ու տանում սարերը։ Հագեցնելով իրենց անասնական կիրքը, սպանում են Շաֆակիս, իմ աստվածուհուն, ու հեռանում։ Դաշտում ավելուկ հավաքող մի կին տեսնում է ու գրում մեքենայի համարը։ Մամեն ու եղբայրները գտնում են նրանց ու կտոր-կտոր անում։
    -Ինձ էլ սպանեք, Մամե,_գոռում էի ես,_ ես եմ մեղավոր, ես որ չլինեի, Շաֆակը չէր գնա բարդու մոտ։
    - Չէ, եղբայր, կյանքի վերջին երկու տարում եթե դու տեսնեիր քրոջս երջանիկ ժպիտը, անհոգ ծիծաղը, այդպես չէիր ասի, ապրիր ու տառապիր, ախպերս։
    -Հիմա համբուրու՞մ ես բարդուն, Հասան։
    -Ամեն առավոտ, ամեն երեկո, ամեն մոտով անցնելիս,_ասաց Հասանն ու սուրճը լցրեց բաժակները։
    -Մի ծխախոտ կտա՞ս, Հասան։
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.06.2026), ivy (09.06.2026)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի համը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 31.10.2014, 03:49
  2. Արձակ. Արցունքի համը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 22.07.2009, 21:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •