Թրքութիւնը
Արդի Ադրբեջանցիների թրքութեան կասկած չունեմ, դեռ մի քիչ էլ աւելին են, քան օսմանցի թուրքերը:
Աշխարհագրականօրէն աւելի մօտ են Միջին Ասիային: Մինչեւ 1918 թուական, չեն գտնուել մի պետութիւնում, որի պաշտօնական քաղաքականութիւնն ու գաղափարախօսութիւնը եղել թուրքիզմը: Ընդահակառակը՝ կրօնի իրենց ուղղութիւնն է եղել պետութեան գաղափարախօսութիւնը: Լինելով իշխանութեան բարձագոյն մակարդակներում, պաշտօնական գրագրութիւններում օգտագործել են պարսկերէնը: Այսինքն՝ որտեղի՞ց պիտի սովորէին թուրքերէնը (նրա արեւելեան բարբառը), եթէ հենց նրանք թուրք չլինէին:
Ադրբեջանցիների հեռահար նպատակը
Այս թեմայի ստեղծման գլխաւոր նպատակներից մեկն էլ սա է՝ հասկանալ այն քաղաքականութիւնները, որոնք միջամտում են պատմագրութեանը: Արդի ադրբեջանցիները ,-սկսեալ մուսաւաթականերից,- ձգտել են միացնել թուրքախօս իրանցիներն իրենց: Իրանեան պարսիկ շրջանակներում, շրջանառութեան մէջ է՝ Ատրպատականի թուրքախօսների բուն իրանցի (պարսիկ) լինելու գաղափարը, որը թերեւս ուզում են արտածել, Անդրկովկասեան Հանրապետութիւնների հանդէպ Իրանեան քաղաքականութեան հետ միատեղ (գուցէ որպէս հակադրութիւն՝ Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան):
Յուլիսին, Իրանագիտութեան ամբիոնում կայանալիք գիտաժողովը շատ բան կը յստակեցնի: Երանի Աստղը, իր շողերով, յաւելեալ լուսաբանութիւններ հաղորդի:
Ուզում եմ հարց անել՝ արդի ադրբեջանցիների պատմութիւնը, Մոսկուայի, Ս. Պետերսբուրգի եւ միւս քաղաքների արեւելագիտութեան ո՞ր ամբիոններում են ուսումնասիրւում. թուրքագիտութեա՞ն թէ իրանագիտութեան:
Ամենայն դէպս, արդի ադրբեջանցիների մասին, երեւի թէ, իրանական արխիւներում աւելի շատ բան կարող ենք գտնել, ու եթէ համագործակցութիւն կայ ԵՊՀ-ի Իրանագիտութեան ամբիոնի եւ Իրանի համապատասխան գիտաշխանոցների միջեւ, ամեն ինչ հասկանալի է լինում:
Մինչեւ Սովետ ադրբեջանցիների անուանումը
Ռուսները երբ եկան Անդրկովկաս, Հայոց Արեւելից Կողմի թուրքերի եւ իրենց Կազանի թաթարների միջեւ շատ նմանութիւն գտան, այդ պատճառով էլ նրանց «մկրտեցին» «Կովկասեան Թաթար» անունով:
Լեզուն
Թուրքերէն լաւ գիտեմ, «ադրբեջաներէն» շատ լաւ հասկանում եմ: Աճառեանն իր Արմատականում, ադրբեջանցիների գործածած բառերի մասին խօսելիս. «ադրբեջաներէն» տերմինը չի օգտագործում, օգտագործում է՝ արեւելաթուրքերէն բառը: Ադրբեջաներէնը շատ աւելի մօտ է (համարեա թուրքական բարբառ է) արդի Թուրքիոյ մէջ օգտագործուող թուրքերէնին, քան Կասպիցի միւս կողմ գտնուող թուրքմեներէնին ու ղազախերէնին:
Էջանիշներ