User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Սիրտ Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    Խորհրդային մութ ու կաղապարված տարիներին «Ազատություն» ռադիոկայանը այն փոքրաքանակ ԶԼՄ-ներից էր, որ լուսավորում ու ջերմացնում էր դեպի ազատություն ու անկախություն ձգտող մարդկանց սրտերը։ ԽՍՀՄ-ում ապրող հայրենասեր մարդկանցից շատերն են դիմել տարատեսակ միջոցների՝ պայքարելով խորհրդային բռնատիրական կառավարության խոչընդոտերի դեմ, որոնք փորձում էին փակել ցանկացած ճանապարհ, որը կարող էր բերել իրական տեղեկատվության ստացման և որպես հետևանք ժողովրդի ակտիվ պայքարի հանուն ճշմարիտ արժեքի՝ ազատության։
    80-ականների վերջում 90-ականների սկզբում ԽՍՀՄ-ի կառավարության լծից հնարավոր եղավ ձերբազատվել։ Եվ դրա մեջ իր ներդրումն, անշուշտ, ունի «Ազատություն» ռադիոկայանը։ Վերջապես իրականացավ մեր մեծերի անիրականանալի թվացող իղձը։ Նրանց երջանկությունը անսահման էր, երբ Հայաստանում նույնպես ստեղծվեցին «Ազատություն» ռադիոկայանի և նրա նման այլ ռադիո և հեռուստաալիքներ։
    Սակայն անցան տարիներ... Եկան 2000-ական թվականները։ Համաժողովրդական ազատատենչությունը կարծես թե քնեց։ Տեղական ազատ ռադիոկայաններն ու հեռուստաալիքները փակվեցին...
    Հայաստանում այսօր ստեղծվել է ինֆորմացիոն վակում, որը ինչ որ չափով հիշեցնում է խորհրդային տարիները։ Իհարկե, կա ինտերներնետ, որը սակայն, ոչ բոլորին է հասանելի։
    Եվ մարդիկ նորից ստիպված են հանուն ճշմարտության ամեն անգամ դիմել ռադիոի օգնությանը։ Առավոտյան լսելով FM107.6 (9.00), ցերեկը FM 102 (15.00), իսկ երեկոյան՝ FM 107.6 (19.00 հիմնական եթերաժամ)։
    Իսկ նրանց, ում հասանելի է ինտերնետը, բացում են http://www.azatutyun.am կամ http://www.armenialiberty.org


  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    Հիմա էլ էնքան հեշտ չի նորմալ, անաչառ ու հետաքրքիր ինֆորմացիա ստանալ, մանավանդ, երբ ապրում ես Երևանից դուրս, ուր կարող ես մենակ նայել Հայլուրն ու Սերժ Սարգսյանի ու Հանրապետակասն կուսակցության գովազդային հոլովակները Հ2-ի "Լրաբերով": Ու էլի միակ տարբերակը մնում է "Ազատությունը":

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    Դավ ջան Երևանի ներսում էլ շատ դժվարա իրական ինֆորմացիա ստանալ: հ2 ասեցիր, մյուս ալիքներն էլ կարելիա նշել.
    Հ1- Ռ. Քոչարյան, Վ. Օսկանյան, Հ. Քեշիշյան և Co (c) (Ընդ որում «Co»-ն միայն ՀայCo-ն չի)
    Կենտրոն - Գագիկ Ծառուկյան
    Երկիր Մեդիա - Դաշնակ, դաշնակ մինչև վերջ։
    Armenia, TV5, Armnews - Գաֆեսջյան հիմնադրամ և Co (Ընդ որում «Co»-ն ԱՄՆ-նա)
    ԱԼՄ - Աստված... էէէ… Տիգրան Կարապետիչ
    Մյուսների մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրանք շատ հայտնի չեն
    Շատից քչից Շանթն ա իրական ինֆորմացիա տալիս։ Բայց շատ կցկտուր։

    Մնում են թերթերն ու ռադիոները։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 19.02.2008, 14:04:

  4. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    «Ազատությունը» երևի միակ ռադիոկայանն է, որին վստահում եմ։ Ի տարբերություն հայկական այլ լրատվամիջոցների, նրանց լուրերի ինֆորմատիվության գործակիցը շատ բարձր է՝ ջուր չեն ծեծում, հաղորդում են իսկապես հրատապ ու կարևոր լուրերը։ Վերլուծություններն էլ օբյեկտիվ են, կողմնակալ տրամադրվածություն չի զգացվում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #5
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    Ցավոք, ազատությունը միակ լրագրողական լրատվամիջոցն է, թեեւ եթե համեմատում ես մի քանի տարի առաջվա հետ, էլի վատացել է.

  6. #6
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է

    Ազատություն լսելիս աչքիս առաջ մութ, ցուրտ տարիներն են գալիս....
    Դժվար ժամանակներ էին... Ծանր էր հայ ժողովրդի վիճակը, մինչև հիմա շատերը ուշկի չեն եկել....

    Իսկ որ այժմյա լրատվական միջոցներից ամենաօբեկտիվներից մեկն է, դրանում կասկած չկա....


    Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խոսքի ազատություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 24.07.2023, 11:29
  2. Ազատություն...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.05.2012, 21:28
  3. Ո՞ր ռադիոկայանն եք ամենից շատ ունկնդրում և ինչու՞
    Հեղինակ՝ Moon, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 68
    Վերջինը: 16.06.2011, 23:41
  4. Տնտեսական ազատություն և սոցիալական պատասխանատվություն
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.10.2010, 20:37
  5. «Մասնակի Ազատություն»
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.05.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •